00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաերթ Գեղարքունիքում. 40–ամյա տղամարդը ժամեր անց հիվանդանոցում մահացել է

© SputnikՊՊԾ ավտոմեքենա
ՊՊԾ ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2022
Բաժանորդագրվել
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Երեկ՝ փետրվարի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 18։40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 61-ամյա Վարազդատ Մ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Գեղամավան գյուղի կենտրոնական փողոցում վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 40-ամյա Ռուսլան Ծ-ին»,–գրում է կայքը։

Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Սևան» բժշկական կենտրոն։
Ժամը 22։00-ին, սակայն, «Սևան» ԲԿ-ից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է։
Գեղարքունիքի մարզում վրաերթ է տեղի ունեցել. 44–ամյա կինը մահացել է
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է մարդու մահ) 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Լրահոս
0