https://arm.sputniknews.ru/20220117/ardzanner-qandelu-ev-kangnecnelu-zhamanaky-hajerin-inch-kta-tsarukjani-nakhadzernutjuny--37630691.html
Արձաններ քանդելու և կանգնեցնելու ժամանակը. հայերին ի՞նչ կտա Ծառուկյանի նախաձեռնությունը
Արձաններ քանդելու և կանգնեցնելու ժամանակը. հայերին ի՞նչ կտա Ծառուկյանի նախաձեռնությունը
Sputnik Արմենիա
Եկեք անկեղծ լինենք։ Անկախությունը սկսեցինք արձանաքանդությամբ։ Մեծ խանդավառության պայմաններում ավելի քան 30 տարի առաջ ապամոնտաժեցինք հայտնի քանդակագործ... 17.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-17T22:09+0400
2022-01-17T22:09+0400
2022-01-17T22:09+0400
հայաստան
գագիկ ծառուկյան
5 րոպե դուլյանի հետ
հիսուս քրիստոս
արձան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/11/27961501_0:0:1601:901_1920x0_80_0_0_5751c28ecb56e30b89ee8e159920ef3a.jpg
Եկեք անկեղծ լինենք։ Անկախությունը սկսեցինք արձանաքանդությամբ։ Մեծ խանդավառության պայմաններում ավելի քան 30 տարի առաջ ապամոնտաժեցինք հայտնի քանդակագործ Մերկուրովի ստեղծած հսկա արձանը մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում։ Երկար ժամանակ վիճում էինք, թե ինչ կարելի է դնել դրա տեղում, բայց ի վերջո հաղթեց մեր ավանդական հայկական գործելաոճը՝չենք կարողանում գալ ընդհանուր հայտարարի, բան չկա, թող այդպես էլ մնա, ու տեղը մնաց թափուր։Փոխարենը Երևանի տարբեր հատվածներում սկսեցինք տեղադրել բազմաթիվ նոր արձաններ։ Դրանցից մի քանիսը միանգամից ընդունվեցին, օրինակ, «Տղամարդիկ» արձանախումբը. Ֆրունզիկի հետ սիրով լուսանկարվում են թե՛հայաստանցիները, թե՛ մեր հանրապետության հյուրերը։ Շատ արձաններ էլ բուռն վեճերի առիթ տվեցին՝ ինչո՞ւ են Առնո Բաբաջանյանի մատներն այդքան երկար, կամ ինչո՞ւ է Նժդեհն այդքան նման ռուսական հայտնի թագավորներից մեկին։ Արդեն մի քանի օր է, ինչ նոր երևույթի ականատեսն ենք. աշխուժորեն քննարկվում և քննադատվում է ոչ թե արձանը, այլ դեռ գոյություն չունեցող արձանի գաղափարը։ Կասեք` բայց ոչ մի նոր բան էլ չկա, մի քանի տարի առաջ նույն ձևով քննարկվում և քննադատվում էր Անաստաս Միկոյանի արձանը կանգնեցնելու գաղափարը։ Դժվար է համաձայնել այս համեմատության հետ, քանզի այն ժամանակ խոսքը ոչ այնքան արձանի, որքան այդ գործչի հակասական կերպարի մասին էր։ Այնինչ այժմ Հայաստանի մեծահարուստներից մեկն առաջարկում է տեղադրել Հիսուս Քրիստոսի արձանը։Ա՛յ, այս դեպքում իրոք որևէ նոր բան չկա մի քանի իմաստով։ Նախ` աշխարհում Քրիստոսի բազմաթիվ ու բազմապիսի արձաններ կան։ Նրանց թիվը հասնում է հարյուրի՝ Պրահայի Մանուկ Հիսուսից սկսած մինչև փողոցի նստարանին պառկած Անօթևան Քրիստոսը Կանադայում։ Այնպես որ համաձայնեք` գոնե այս առումով զբոսաշրջիկներին գայթակղելը, մեղմ ասած, բավական դժվար կլինի։Եթե ուզում ենք տուրիստներին արձանի մեծությամբ զարմացնել, էլի դժվար թե ստացվի. մեծ արձաններն էլ են աշխարհում լիքը։ Եթե Ռիո դե Ժանեյրոյում տեղադրված հանրահայտ արձանը ձեզ հսկա է թվում, ապա պարզապես բերեմ վիճակագրական տվյալներ։ Ռիոյի արձանի բարձրությունը 40 մետրից չի անցնում, այնինչ միայն Նյու Յորքի Ազատության արձանի բարձրությունը 46 մետր է, Չինաստանում կա Բուդդայի 128-մետրանոց արձան, իսկ Հնդկաստանում տեղադրված Միասնության արձանի բարձրությունը գիտե՞ք որքան է։ Չեք հավատա՝ 182 մետր։Ու նաև հաշվի առեք՝ եթե այնուամենայնիվ մտադիր ենք կառուցել Քրիստոսի ամենաբարձր արձանը, դա, ամենայն հավանականությամբ, կստացվի։ Բայց ժամանակավորապես։ Ռիոյի արձանն էլ էր երկար ժամանակ ամենաբարձրը համարվում, բայց մոտ 10 տարի առաջ լեհերը Սվեբոձին բնակավայրում կանգնեցրին Հիսուսի 52-մետրանոց «պոմնիկը»։ Պոմնիկ, ինչպես երևի միանգամից կռահեցիք, լեհերեն նշանակում է հուշարձան, և հիմա հենց այդ պոմնիկն է համարվում աշխարհում ամենաբարձրը։ Այնպես որ եթե նույնիսկ մենք հիմա որոշենք գերազանցել լեհերին, վաղն էլ ինչ-որ այլ երկրում կասեն` բայց մենք հայերից ինչո՞վ ենք պակաս, ու ձեռնամուխ կլինեն 100-մետրանոց Քրիստոսի տեղադրմանը։Եվ վերջապես երրորդ հանգամանքը։ Քրիստոսի արձան ստեղծելը մեզ՝ հայերիս, համար նորություն չէ նաև այն պարզ պատճառով, որ նման բան արդեն արել ենք։ Բայց՝ ուրիշ երկրում։ Քանդակագործ Արտուշ Պապոյանի անունը, անկեղծ ասենք, Երևանում այնքան էլ հայտնի չէ, այնինչ իր հարազատ քաղաքում՝ Գյումրիում, նրա բազմաթիվ գործեր են տեղադրված, մեկն էլ գտնվում է Մոսկվայում՝ Տրետյակովյան պատկերասրահում։ Դեռ 2005 թվականին մոսկվացի գործարար Յուրի Գավրիլովը առաջարկեց Քրիստոսի մեծադիր արձանը տեղադրել Սիրիայում՝ Դամասկոսից ոչ հեռու գտնվող Քերովբեների լեռան ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա, որպեսզի այն տեսանելի լինի նաև Իսրայելում և Հորդանանում։Բավական երկար տևեց այս գաղափարի իրագործումը։ Ի վերջո Արտուշ Պապոյանը Գյումրիում ստեղծեց այդ արձանը, որը մաս-մաս բերվեց Լիբանան, հետո՝ Սիրիա, որտեղ արդեն սկսվել էր քաղաքացիական պատերազմը։ Ասում են՝ արձանի տեղադրման երեք օրերի ընթացքում բոլոր ռազմական կազմավորումները դադարեցրել էին պատերազմական գործողությունները, սակայն անցած տարիների ընթացքում առնվազն մեկ անգամ արձանը հայտնվել է նռնականետից արձակած կրակի տակ, ռազմական բաշխումներն էլ շարունակվել են։Ինչպես տեսնում եք, արձանը, որը կոչվում է «Եկել եմ փրկելու աշխարհը», գոնե Սիրիայում որևէ դեր չխաղաց հակամարտության կողմերի միջև համերաշխության մթնոլորտ ձևավորելու գործում։ Բայց եթե Հայաստանում կանգնեցվելիք արձանը գոնե ինչ-որ կերպ կնպաստի տարածաշրջանում խաղաղության դարաշրջանի հաստատմանը, ես երկու ձեռքով կողմ եմ։
https://arm.sputniknews.ru/20220117/suqiasjany-meknabanel-e-hisusi-ardzany-karucelu-tsarukjani-nakhadzernutjuny-37623179.html
https://arm.sputniknews.ru/20220106/kgtnvi-ardjoq-qristosi-patkerov-ktavy-vahan-hovhannisjani-kankhatesumy-37234347.html
https://arm.sputniknews.ru/20220112/krivonika-200-sarecvats-marmin-amn-um-35-y-rd-um-erbeve-harutjun-karnen-ajd-mardik-37458774.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/11/27961501_0:0:1423:1067_1920x0_80_0_0_9074a72fdcca12dd00e6d9d95dd42e00.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
հայաստան, գագիկ ծառուկյան, 5 րոպե դուլյանի հետ, հիսուս քրիստոս, արձան
հայաստան, գագիկ ծառուկյան, 5 րոպե դուլյանի հետ, հիսուս քրիստոս, արձան
Եկեք անկեղծ լինենք։ Անկախությունը սկսեցինք արձանաքանդությամբ։ Մեծ խանդավառության պայմաններում ավելի քան 30 տարի առաջ ապամոնտաժեցինք հայտնի քանդակագործ Մերկուրովի ստեղծած հսկա արձանը մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում։ Երկար ժամանակ վիճում էինք, թե ինչ կարելի է դնել դրա տեղում, բայց ի վերջո հաղթեց մեր ավանդական հայկական գործելաոճը՝չենք կարողանում գալ ընդհանուր հայտարարի, բան չկա, թող այդպես էլ մնա, ու տեղը մնաց թափուր։
Փոխարենը Երևանի տարբեր հատվածներում սկսեցինք տեղադրել բազմաթիվ նոր արձաններ։ Դրանցից մի քանիսը միանգամից ընդունվեցին, օրինակ, «Տղամարդիկ» արձանախումբը. Ֆրունզիկի հետ սիրով լուսանկարվում են թե՛հայաստանցիները, թե՛ մեր հանրապետության հյուրերը։ Շատ արձաններ էլ բուռն վեճերի առիթ տվեցին՝ ինչո՞ւ են Առնո Բաբաջանյանի մատներն այդքան երկար, կամ ինչո՞ւ է Նժդեհն այդքան նման ռուսական հայտնի թագավորներից մեկին։ Արդեն մի քանի օր է, ինչ նոր երևույթի ականատեսն ենք. աշխուժորեն քննարկվում և քննադատվում է ոչ թե արձանը, այլ դեռ գոյություն չունեցող արձանի գաղափարը։ Կասեք` բայց ոչ մի նոր բան էլ չկա, մի քանի տարի առաջ նույն ձևով քննարկվում և քննադատվում էր Անաստաս Միկոյանի արձանը կանգնեցնելու գաղափարը։ Դժվար է համաձայնել այս համեմատության հետ, քանզի այն ժամանակ խոսքը ոչ այնքան արձանի, որքան այդ գործչի հակասական կերպարի մասին էր։ Այնինչ այժմ
Հայաստանի մեծահարուստներից մեկն
առաջարկում է տեղադրել Հիսուս Քրիստոսի արձանը։
Ա՛յ, այս դեպքում իրոք որևէ նոր բան չկա մի քանի իմաստով։ Նախ` աշխարհում Քրիստոսի բազմաթիվ ու բազմապիսի արձաններ կան։ Նրանց թիվը հասնում է հարյուրի՝ Պրահայի Մանուկ Հիսուսից սկսած մինչև փողոցի նստարանին պառկած Անօթևան Քրիստոսը Կանադայում։ Այնպես որ համաձայնեք` գոնե այս առումով զբոսաշրջիկներին գայթակղելը, մեղմ ասած, բավական դժվար կլինի։
Եթե ուզում ենք տուրիստներին արձանի մեծությամբ զարմացնել, էլի դժվար թե ստացվի. մեծ արձաններն էլ են աշխարհում լիքը։ Եթե Ռիո դե Ժանեյրոյում տեղադրված հանրահայտ արձանը ձեզ հսկա է թվում, ապա պարզապես բերեմ վիճակագրական տվյալներ։ Ռիոյի արձանի բարձրությունը 40 մետրից չի անցնում, այնինչ միայն Նյու Յորքի Ազատության արձանի բարձրությունը 46 մետր է, Չինաստանում կա Բուդդայի 128-մետրանոց արձան, իսկ Հնդկաստանում տեղադրված Միասնության արձանի բարձրությունը գիտե՞ք որքան է։ Չեք հավատա՝ 182 մետր։
Ու նաև հաշվի առեք՝ եթե այնուամենայնիվ մտադիր ենք կառուցել Քրիստոսի ամենաբարձր արձանը, դա, ամենայն հավանականությամբ, կստացվի։ Բայց ժամանակավորապես։ Ռիոյի արձանն էլ էր երկար ժամանակ ամենաբարձրը համարվում, բայց մոտ 10 տարի առաջ լեհերը Սվեբոձին բնակավայրում կանգնեցրին Հիսուսի 52-մետրանոց «պոմնիկը»։ Պոմնիկ, ինչպես երևի միանգամից կռահեցիք, լեհերեն նշանակում է հուշարձան, և հիմա հենց այդ պոմնիկն է համարվում աշխարհում ամենաբարձրը։ Այնպես որ եթե նույնիսկ մենք հիմա որոշենք գերազանցել լեհերին, վաղն էլ ինչ-որ այլ երկրում կասեն` բայց մենք հայերից ինչո՞վ ենք պակաս, ու ձեռնամուխ կլինեն 100-մետրանոց Քրիստոսի տեղադրմանը։
Եվ վերջապես երրորդ հանգամանքը։ Քրիստոսի արձան ստեղծելը մեզ՝ հայերիս, համար նորություն չէ նաև այն պարզ պատճառով, որ նման բան արդեն արել ենք։ Բայց՝ ուրիշ երկրում։ Քանդակագործ Արտուշ Պապոյանի անունը, անկեղծ ասենք, Երևանում այնքան էլ հայտնի չէ, այնինչ իր հարազատ քաղաքում՝ Գյումրիում, նրա բազմաթիվ գործեր են տեղադրված, մեկն էլ գտնվում է Մոսկվայում՝ Տրետյակովյան պատկերասրահում։ Դեռ 2005 թվականին մոսկվացի գործարար Յուրի Գավրիլովը առաջարկեց Քրիստոսի մեծադիր արձանը տեղադրել Սիրիայում՝ Դամասկոսից ոչ հեռու գտնվող Քերովբեների լեռան ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա, որպեսզի այն տեսանելի լինի նաև Իսրայելում և Հորդանանում։
Բավական երկար տևեց այս գաղափարի իրագործումը։ Ի վերջո Արտուշ Պապոյանը Գյումրիում ստեղծեց այդ արձանը, որը մաս-մաս բերվեց Լիբանան, հետո՝ Սիրիա, որտեղ արդեն սկսվել էր քաղաքացիական պատերազմը։ Ասում են՝ արձանի տեղադրման երեք օրերի ընթացքում բոլոր ռազմական կազմավորումները դադարեցրել էին պատերազմական գործողությունները, սակայն անցած տարիների ընթացքում առնվազն մեկ անգամ արձանը հայտնվել է նռնականետից արձակած կրակի տակ, ռազմական բաշխումներն էլ շարունակվել են։
Ինչպես տեսնում եք, արձանը, որը կոչվում է «Եկել եմ փրկելու աշխարհը», գոնե Սիրիայում որևէ դեր չխաղաց հակամարտության կողմերի միջև համերաշխության մթնոլորտ ձևավորելու գործում։ Բայց եթե
Հայաստանում կանգնեցվելիք արձանը գոնե ինչ-որ կերպ կնպաստի տարածաշրջանում խաղաղության դարաշրջանի հաստատմանը, ես երկու ձեռքով կողմ եմ։