https://arm.sputniknews.ru/20220117/suqiasjany-meknabanel-e-hisusi-ardzany-karucelu-tsarukjani-nakhadzernutjuny-37623179.html
Սուքիասյանը մեկնաբանել է Հիսուսի արձանը կառուցելու` Ծառուկյանի նախաձեռնությունը
Սուքիասյանը մեկնաբանել է Հիսուսի արձանը կառուցելու` Ծառուկյանի նախաձեռնությունը
Sputnik Արմենիա
Ծառուկյանը մտադիր է մրցույթն ավարտել ու արձանի կառուցման մեկնարկը տալ այս տարվա ընթացքում։ 17.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-17T18:35+0400
2022-01-17T18:35+0400
2022-01-17T18:35+0400
գագիկ ծառուկյան
խաչատուր սուքիասյան
հիսուս քրիստոս
արձան
https://cdn.am.sputniknews.ru/img/2128/43/21284393_0:0:1600:901_1920x0_80_0_0_72a164337747354a7f984aadc024139c.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Արձան կառուցելու պահանջը պետք է հասունանա հանրության մեջ։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանը` պատասխանելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` ՀՀ–ում Քրիստոսի արձանի կառուցելու նախաձեռնության մասին լրագրողի հարցին։Հունվարի 14-ին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հայտարարել էր նոր մեգանախագծի մասին։ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ նշվում էր. «Աշխարհում առաջին քրիստոնյա ազգը լինելով, Հայաստանը պետք է ունենա Հիսուս Քրիստոսի արձանը՝ ամենաբարձունքում»։Ծառուկյանի ցանկությամբ միայն քանդակը պետք է լինի 33 մետր բարձրությամբ` Քրիստոսի երկրային կյանքի տևողությանը համապատասխան, իսկ պատվանդանով քանդակի ընդհանուր բարձրությունը կարող է կրկնակի կամ եռակի ավել լինել։Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը մտադիր է մրցույթն ավարտել ու արձանի կառուցման մեկնարկը տալ արդեն այս տարվա ընթացքում։
https://arm.sputniknews.ru/20211126/gagik-tsarukjann-ir-tsnndjan-taredardzy-hajastanum-chi-nshel-hraparak-35752826.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2128/43/21284393_176:0:1600:1068_1920x0_80_0_0_0ddb6438b7c113f526d93d118eed1461.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գագիկ ծառուկյան, խաչատուր սուքիասյան, հիսուս քրիստոս, արձան
գագիկ ծառուկյան, խաչատուր սուքիասյան, հիսուս քրիստոս, արձան
Սուքիասյանը մեկնաբանել է Հիսուսի արձանը կառուցելու` Ծառուկյանի նախաձեռնությունը
Ծառուկյանը մտադիր է մրցույթն ավարտել ու արձանի կառուցման մեկնարկը տալ այս տարվա ընթացքում։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Արձան կառուցելու պահանջը պետք է հասունանա հանրության մեջ։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանը` պատասխանելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` ՀՀ–ում Քրիստոսի արձանի կառուցելու նախաձեռնության մասին լրագրողի հարցին։
Հունվարի 14-ին
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հայտարարել էր նոր մեգանախագծի մասին։ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ նշվում էր. «Աշխարհում առաջին քրիստոնյա ազգը լինելով, Հայաստանը պետք է ունենա Հիսուս Քրիստոսի արձանը՝ ամենաբարձունքում»։
Ծառուկյանի ցանկությամբ միայն քանդակը պետք է լինի 33 մետր բարձրությամբ` Քրիստոսի երկրային կյանքի տևողությանը համապատասխան, իսկ պատվանդանով քանդակի ընդհանուր բարձրությունը կարող է կրկնակի կամ եռակի ավել լինել։
«Հասարակության ցանկությունն ավելի ճիշտ մոտեցում է։ Չնայած որոշումները լինում են պետական, բայց դրանք սոցիոլոգիական հարցումների արդյունքում են կայացվում, թե հասարակությունն ինչպես դա կընդունի»,– ասաց Խաչատուր Սուքիասյանը։
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը մտադիր է մրցույթն ավարտել ու արձանի կառուցման մեկնարկը տալ արդեն այս տարվա ընթացքում։