00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրիոնիկա` 200 սառեցված մարմին ԱՄՆ-ում, 35-ը` ՌԴ-ում. երբևէ «հարություն կառնե՞ն» այդ մարդիկ

© REUTERS / Adnan AbidiՄահացած հիվանդ
Մահացած հիվանդ - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2022
Մահացած հիվանդ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Ուղիղ 55 տարի առաջ մասնագետները, որոնք հույս ունեն վերակենդանացնելու մահացած մարդուն, սկսեցին մի գիտափորձ, որը շարունակվում է մինչև այսօր։ Եվ ոչ ոք չի կարող ասել, թե երբ և ինչով կավարտվի այդ գիտափորձը։
Այո՛, խոսքը այսպես կոչված կրիոնիկայի մասին է, երբ մահացած մարդու մարմինը սառեցվում և պահպանվում է այդ վիճակում մինչև այն ժամանակները, երբ գիտությունը ենթադրաբար կկարողանա բուժել հիվանդությունը, որն այդ մարդու մահվան պատճառ է դարձել։ Առաջին մարդը, ում մարմինն ավելի քան կես դար առաջ՝ 1967 թվականին սառեցվեց անորոշ ժամանակով, ամերիկացի պրոֆեսոր Ջեյմս Բեդֆորդն էր, որի պատվին կրիոնիկայի կողմնակիցներն այսօր՝ հունվարի 12-ին, նշում են Բեդֆորդի օրը
Երիկամների անբուժելի հիվանդությամբ տառապող Բեդֆորդը դեռ 65 թվականին համաձայնեց դառնալ այս աննախադեպ գիտափորձի մասնակիցը, և մահվանից հետո նրա մարմինը սառեցվեց Գլենդելում։ Կրիոնիկայի զարգացման համար Բեդֆորդը 100 հազար դոլար էր կտակել։ Սակայն 1973 թվականին պարզվեց, որ նրա մարմինը սառեցված վիճակում պահպանելու ծախսերն արդեն երկուսուկես անգամ գերազանցել են կտակված գումարը։ Որոշ գումար հատկացրեցին նրա հարազատները, բայց դա էլ չբավականացրեց և, ի վերջո, Բեդֆորդի մարմնին, եթե կարելի է այդպես ասել, տեր կանգնեց մարդկային կյանքի երկարացման հարցերով զբաղվող հիմնադրամներից մեկը։
Երբևէ հարություն կառնե՞ն տասնյակ մարդիկ, որոնց մարմինները սառեցվել են մահից հետո
Մի պահ թվում էր, թե կրիոնիկան շատ մեծ տարածում կգտնի, և տարբեր երկրներում տասնյակ հազարավոր մարդիկ կցանկանան, որ իրենց մարմինները մահվանից հետո սառեցվեն մինչև այն երանելի ժամանակները, երբ գիտությունն աննախադեպ զարգացում կապրի, և կբացահայտվի նույնիսկ անմենասարասափելի հիվանդությունների բուժման գաղտնիքը։ Բայց այդպես չեղավ։ Այժմ Միացյալ Նահանգների տարբեր հաստատություններում է գտնվում մոտ 200 սառեցված մարմին, Ռուսաստանում դրանց թիվը չի գերազանցում 35-ը։ Այլ երկրներից քիչ թե շատ արժանահավատ տեղեկություններ գրեթե չկան։

Ինչո՞ւ մարեց հետաքրքրությունը։ Իհարկե, այնպես չէ, որ գործնական կրիոնիկան վերջնականապես փակուղի մտավ։ Միայն Ամերիկայում սառեցման ենթարկվելու ցանկություն հայտնածների թիվը մոտենում է երկու հազարին։ Ընդ որում` նրանց թվում են, օրինակ, հայտնի երգչուհի Բրիթնի Սփիրսը, դերասանուհի և մոդել Փերիս Հիլթոնը։ Իսկ հեռուսահաղորդավար Լարի Քինգը, որը աշխարհի երկրորդ ամենահարուստ լրագրողն է Օփրա Ուինֆրիից հետո, իր կտակում հատուկ խնդրել է սառեցնել մարմինը՝ հիմնավորելով. «Ավելի լավ է ապրեմ գոնե փոքրիկ հույսով, քան մեռնեմ ու բաց թողնեմ այդ հնարավորությունը»։

Կարելի է վկայակոչել նաև վիճակագրական տվյալները, որոնց համաձայն առնվազն այս դարասկզբին կրիոնիկայով զբաղվող կենտրոնների քանակը անընդհատ աճել է։ Եվ այնուամենայնիվ, փաստն այն է, որ իսկապես սառեց սառեցնելու նկատմամբ սկզբնական մեծ հետաքրքրությունը։ Պատճառները մի քանիսն են։ Նախ՝ փողը։ Իհարկե, միանգամայն ճիշտ են նրանք, ովքեր պնդում են. «Կյանքում փողից բացի ուրիշ ավելի կարևոր բաներ կան»։ Նկատեք՝ կյանքում։ Իսկ կյանքից հետո՞։ Չէ՞ որ այդ փողը, որը ծախսում ես սեփական մարմինը պահպանելու համար, ընդ որում՝ բոլորովին ոչինչ չիմանալով, թե ինչով է ամեն ինչ ավարտվելու, կարող ես հատկացնել, օրինակ, երեխաներիդ ուսման վարձը վճարելուն։
Երկրորդ։ Իսկ արդյոք որևէ նախանշան կա՞, որ անբուժելի հիվանդությունը, որը մեզ մահվան դուռն է հասցրել, երբևէ ընդհանրապես հնարավոր կլինի բուժել այնպես, որ մարդը շարունակի ապրել լիարժեք կյանքով, այլ ոչ թե գոյատևել՝ ամեն օր խրձերով դեղամիջոցներ ընդունող հաշմանդամի մշտական կարգավիճակով։ Եվ վերջապես, արդյոք մենք համոզվա՞ծ ենք, որ երբևէ կհաջողվի վերակենդանացնել մահացած մարդուն։
Թեդրոս Գեբրեյսուս - Sputnik Արմենիա, 1920, 03.01.2022
«2022-ին համավարակը կավարտվի, եթե…». ԱՀԿ
Բայց ամենակարևորը։ Եթե մենք այնուամենայնիվ հավատում ենք, որ սառեցնելու դեպքում մարդկային ուղեղը և մյուս օրգանները լիովին չեն մեռնում, և դրանք տեսականորեն հնարավոր է վերականգնել նույնիսկ տասնամյակներ հետո, արդյոք մենք համոզվա՞ծ ենք, որ վերականգնելի է նաև մարդկային բանականությունը։ Չէ՞ որ բազմաթիվ հայտնի գիտնականներ փաստել են՝ մենք վայրէջք ենք կատարել Լուսնի վրա, ժամանակակից սարքավորումների օգնությամբ ուսումնասիրում ենք տիեզերքի խորքերը, շուտով միգուցե կբնակեցնենք Մարսը, սակայն մինչև հիմա գրեթե ոչինչ չգիտենք այն մասին, թե ինչպես և որտեղ է ձևավորվում բանականությունը։
Ի՞նչ բան է այդ առեղծվածային բանականությունն ընդհանրապես։ Եվ եթե ես հիմա գոնե փորձում եմ բոլոր հանգամանքներում մնալ Հոմո սափիենս՝ Մարդ բանական, արդյոք վերակենդանանալուց հետո՞ էլ կմնամ Հոմո սափիենս։
Լրահոս
0