00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կգտնվի՞ արդյոք Քրիստոսի պատկերով կտավը. Վահան Հովհաննիսյանի կանխատեսումը

© Sputnik / Асатур ЕсаянцՍրբ. Հովհաննես եկեղեցում
Սրբ. Հովհաննես եկեղեցում - Sputnik Արմենիա, 1920, 06.01.2022
Սրբ. Հովհաննես եկեղեցում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Աշխարհում գոյություն ունի Հիսուս Քրիստոսի անվան հետ սերտորեն կապված առնվազն երկու մասունք, որոնց գաղտնիքը մինչ օրս չի բացահայտված։
Մեկի մասին հաստատ լսել եք, այսպես կոչված՝ Թուրինյան պատանքն է, որը պահվում է Իտալիայում։ Քրիստոնյաները հավատում են, որ դա հենց այն սավանն է, որի մեջ փաթաթել են Քրիստոսի մարմինը խաչից իջեցնելուց հետո, և որի վրա հստակ երևում է մի տղամարդու պատկեր։ Ընդ որում, բազմաթիվ մասնագետներ, հայտնի գիտնականներ շարունակում են վիճաբանել, թե կոնկրետ երբ և ինչպես է առաջացել այդ խորհրդավոր պատկերը։
Երկրորդ մասունքը՝ Մանդիլիոնը, ավելի քիչ է հայտնի, բայց տարբեր ազգերի հեղինակները, հիմնվելով բազմաթիվ աղբյուրների՝ պատմիչների վկայությունների, գիտական աշխատությունների, նաև լայնորեն շրջանառվող լեգենդների վրա, այսպես են ներկայացնում Քրիստոսի դեմքը պատկերող այս կտավի պատմությունը.
Կգտնվի՞ արդյոք Քրիստոսի պատկերով կտավը. Վահան Հովհաննիսյանի կանխատեսումը
Միջագետքում գտնվող Եդեսիայի թագավոր Աբգարը, որը տառապում էր անբուժելի հիվանդությամբ, լսում է, որ Երուսաղեմում հայտնվել է մի մարդ, որը հրաշքներ է գործում և փրկում հիվանդներին։ Թագավորը նամակ է գրում և իր պատվիրակ Անանիային հրամայում այն հասցնել Գալիլեա։ Անանիան գտնում է Քրիստոսին, որը խոստանում է ավելի ուշ իր աշակերտներից մեկին ուղարկել Եդեսիա՝ Աբգար թագավորին բուժելու։ Այնուամենայնիվ, Անանիան որոշում է թագավորին տանել գոնե Քրիստոսի պատկերը և պատրաստում է կտավը, որպեսզի նկարի Հիսուսին։ Թե ինչ է կատարվում հետո՝ Անանիայի անունից նկարագրում է հայտնի քաղաքական գործիչ, պատգամավոր և նախագահության թեկնածու Վահան Հովհաննիսյանն իր գրքում, որն այնպես էլ կոչվում է՝ «Մանդիլիոն»։
«Իմ շարժումները և նկարելու մտադրությունը Հիսուսը նկատեց և բացականչեց.
-Դու ի՞նչ է, ուզում ես իմ դիմանկա՞րն անել։ Ցավոք, Անանիա, չի ստացվի։ Հապա ինձ տուր կտավը։
Եգիպտոսում հնագույն քրիստոնեական բնակավայրի մնացորդներ են հայտնաբերել
Քրիստոսը կժից ջուր վերցրեց և ջրցողեց երեսը։ Հետո վերցրեց կտավը և սրբիչի պես դրեց երեսին։ Մի ակնթարթ հետո կտավը վերադարձրեց ինձ։ Նկատեցի, որ կտավի վրա ինչ-որ պատկեր է հայտնվել։ Մոտեցրի աչքերիս ու քարացա. սպիտակ կտավի վրա երևում էր մարդկային դեմք։ Ամեն վայրկյան նկարը գույներով էր լցվում և կենդանանում էր, և շուտով հստակ երևաց Հիսուսի դեմքը։ Այնքան ճշգրիտ ու կենդանի, որ ոչ մի նկարիչ ի զորու չէ պատկերել։ Ես նայում էի դիմանկարին, որն ակնթարթաբար դարձել էր ինձ համար ամենաթանկը, և արցունքները հոսում էին իմ այտերով»։
Հետագայում՝ արդեն Քրիստոսի համբարձումից հետո, նրան մշտապես ուղեկցող սուրբ Թադեոսը գալիս է Եդեսիա, բուժում է Աբգարին, որն էլ, որոշ աղբյուրների համաձայն, դառնում է քրիստոնեությունն ընդունած առաջին հայ թագավորը, և 34 թվականին Եդեսիայում կառուցում է քրիստոնեական առաջին եկեղեցին։ Իսկ Քրիստոսի պատկերով կտավը պահվում է քաղաքի դարպասների խորշում, որպեսզի Եդեսիա մտնողները խոնարհվեն դրա առջև։
Папа Римский Франциск I - Sputnik Արմենիա, 1920, 06.03.2021
Տառապանքները պետք է դադարեն. Հռոմի պապին մտահոգում է քրիստոնյաների անվտանգության հարցը
944 թվականին Բյուզանդիայի կայսր Կոստանդին Ծիրանածինի օրոք մասունքը Եդեսիայից տեղափոխվում է Կոնստանդնուպոլիս, մի քանի դար անց հայտնվում է Ջենովայում, որտեղից այն գողանում և Ֆրանսիա է տանում Լյուդովիկոս 12-րդը։ Սակայն Ջենովայի բնակիչները մի քանի ամսում բավական մեծ գումար են հավաքում ու հետ են գնում Քրիստոսի պատկերով կտավը, որը մինչև հիմա պահվում է Ջենովայի հայկական եկեղեցում։ Բայց սա իրականում ընդամենը վարկածներից մեկն է։
Ահա թե ինչ է գրում Վահան Հովհաննիսյանը իր գրքի վերջաբանում. «Մանդիլիոնի կրկնօրինակները պահվում են քրիստոնեա աշխարհի շատ եկեղեցիներում և վանքերում՝ որպես մասունք։ Մանդիլիոնի հետագա ճակատագրի շուրջ գոյություն ունեն բազմաթիվ առասպելական վարկածներ։ Իբրև այն հայտնվել է տամպլիերների ձեռքում, իսկ 1204 թվականին խաչակիրների կողմից Կոնստանդնուպոլիսը թալանելուց հետո տարվել է Արևմտյան Եվրոպա և անցել տարբեր թագավորների ձեռքով։ Ըստ մեկ այլ վարկածի, ոմն կապիտան Մոնտալդո 1362 թվականին Մանդիլիոնը Կոնստանդնուպոլսից տարել է Ջենովա, որտեղ այն պահպանվում է ցայսօր՝ հայոց սուրբ Բարդուղիմեոս եկեղեցում»։
Սուրբ ծնունդը Հայաստանում․ ավանդույթներ և սովորույթներ
«Սակայն,-եզրակացնում է Վահան Հովհաննիսյանը, - հիմքեր կան պնդելու, որ իրականում բոլորն էլ վարպետորեն կրկնօրինակված են։ Բնօրինակը համարվում է կորած, բայց չէ՞ որ մենք կասկած չունենք՝ մի օր Մանդիլիոնը անպայման կգտնվի»։
Եկեք կիսենք «Մանդիլիոն» գրքի հեղինակի լավատեսությունը՝ որևէ մեկը ստույգ չի կարող ասել, թե երբ, բայց կգա ժամանակը, և ողջ աշխարհը կտեսնի առեղծվածային կտավի բնօրինակը։
Լրահոս
0