00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ներդնե՞լ, թե՞ ոչ. ինչ են փնտրում օտարերկրյա գործարարները Հայաստանում և ինչքան փող են բերել

CC BY 2.0 / Kelly B / MIBԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 15.01.2022
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ներդրումներն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, արվում են ՀՀ տնտեսության միևնույն ոլորտներում` հանքարդյունաբերություն, հիմնային մետաղների արտադրություն, անշարժ գույքի շուկա, էներգետիկա, հեռահաղորդակցություն, ֆինանսներ։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Հայաստանում ներդրումները վերականգնվում ու նույնիսկ աճում են։ Սա է փաստում պաշտոնական վիճակագրությունը` համեմատելով 2020 և 2021թթ–ի առաջին 9 ամիսների ցուցանիշները։
Միաժամանակ Համաշխարհային բանկը վերանայել է 2021թ–ի տարեվերջի ու հաջորդ երկու տարիների տնտեսական կանխատեսումները` գրեթե կրկնակի ավելացնելով Հայաստանի տնտեսական աճի ակնկալվող ցուցանիշը։
Տնտեսագետ Արմեն Քթոյանն այս լավատեսական փոփոխությունները մեկնաբանում է տնտեսության համար ռիսկային գործոնների նվազմամբ։

«Դա նշանակում է, որ այն ռիսկերը, որոնք դիտվել են համաշխարհային բանկի կողմից նախկինում, այսօր գնահատվում են մեզ համար պակաս նշանակալի կամ ավելի կառավարելի, ինչը թույլ է տալիս ավելացնել կանխատեսման աճի միջակայքը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Քթոյանը։

Կանխատեսման վրա դրական ազդած ռիսկային գործոնների շարքում տնտեսագետն առաջին հերթին նշեց կորոնավիրուսային իրավիճակի բարելավման միտումը, պատվաստումների ինտենսիվության աճը, ներքաղաքական վիճակի կայունացումը և, իհարկե, անվտանգային ռիսկերի ավելի կառավարելի վիճակը։
Թուրքական ապրանքանիշի պիտակ - Sputnik Արմենիա, 1920, 11.01.2022
Ի՞նչ տվեց ՀՀ տնտեսությանը թուրքական ապրանքների էմբարգոն, և ո՞վ վնասներ կրեց
Հայաստանյան տնտեսության վրա ազդող արտաքին տնտեսական գործոնները ևս այս պահին, ըստ մասնագետի, դրական են։ Որպես այդպիսին` ՀԲ կանխատեսման հեղինակներն առաջին հերթին դիտարկում են ՀՀ տնտեսության վրա անմիջական ու լուրջ ազդեցություն ունեցող պղնձի համաշխարհային գները, ինչպես նաև գործընկեր երկրներում տնտեսության վերականգնումը, որից ուղղակիորեն կախված է մասնավոր տրանսֆերտների ծավալը։
Ինչ վերաբերում է Հայաստանում արտերկրից արված ներդրումներին` վիճակագրական կոմիտեի տվյալներով` դրանք 2021թ–ի հունվար–սեպտեմբեր ամիսներին 2020–ի նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 10 անգամ ավելացել են` 16.3 մլն դոլարից հասնելով 162.2 մլն–ի։
ԵԱԶԲ-ի վարչության նախագահը խոսել է Հայաստանում արվող 300 մլն դոլարի ներդրման մասին
Արմեն Քթոյանի գնահատմամբ` այս թիվն արտացոլում է ոչ միայն ուղղակի, այլև անուղղակի ներդրումները, օրինակ` օտարերկրյա կառույցներից ստացված վարկերը։ Մինչդեռ տնտեսության համար շատ ավելի կարևոր են հատկապես ուղղակի ներդրումները, իսկ դրանք, տնտեսագետի մեկնաբանմամբ, 2020 –ի համեմատ 2021–ին աճել են ընդամենը 108 մլն դոլարով։
«Եթե նայենք միայն ուղղակի ներդրումները, արդեն ոչ թե 10 անգամի մասին կարող ենք խոսել, այլ այն, որ այս տարի դրական է նախորդ տարվա բացասականի ֆոնին։ Զուտ հոսքերը անցյալ տարի հունվար– սեպտեմբերին բացասական էին` - 36 մլրդ դրամի կարգի (75 մլն դոլար), այսինքն` ավելի շատ դուրս էր բերվել կապիտալ, քան ներս էր եկել։ Այս տարի արդեն 88 մլրդ–ի (183 մլն դոլար) զուտ ներհոսք կա»,– ասաց Քթոյանը։
Դոլարներ - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2022
Ճգնաժամային 2020թ–ից հետո օտարերկրյա ներդրողները վերադառնում են Հայաստան
Այդուհանդերձ, նույնիսկ այդ 88 միլիարդը, տնտեսագետի գնահատմամբ, վերջին տարիներին ՀՀ տնտեսության մեջ կատարված ուղղակի ներդրումների ամենաբարձր մակարդակն է։ Բայց արագ փոփոխությունների ակնկալիք ունենալ պետք չէ, քանի որ ուղղակի ներդրումների ոլորտում արդյունքը տեսանելի է դառնում տարիներ անց։

«Այս թվերն, ըստ էության, արտացոլում են ներդրողների կայացրած ներդրումային որոշումները։ Հետևաբար, եթե մենք ակնկալում ենք որակական փոփոխություններ` պետք է հաշվի առնենք, որ արվող քայլերը որոշակի արդյունքի կհանգեցնեն մի քանի տարի հետո»,– ասաց նա։

Բացի այդ, ներդրումներն ինչպես նախկինում, այնպես էլ անցյալ տարի, արվել են Հայաստանի տնտեսության համար ավանդական համարվող ոլորտներում` հանքարդյունաբերություն, հիմնային մետաղների արտադրություն, անշարժ գույքի շուկա, էներգետիկա, հեռահաղորդակցություն, ֆինանսներ, որոնց բաժին է ընկնում Հայաստանում մինչ օրս կատարված օտարերկրյա ներդրումների 65-70 տոկոսը։ Ընդ որում, ներդրումների առաջին տեղում ինչպես եղել, այնպես էլ մնում է հատկապես մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտը։
Ներդրումների կառուցվածքում փոփոխությունների բացակայությունը Արմեն Քթոյանը մեկնաբանում է մնացած ոլորտներում գրավչության ավանդական բացակայությամբ, ինչը նշանակում է, որ ՀՀ տնտեսության մյուս ճյուղերը շարունակում են մնալ անմրցունակ ու ռիկային։ Միակ բացառությունը, թերևս, զբոսաշրջությունն է, որտեղ հյուրանոցային–հյուրատնային բիզնեսում ներդրումների շուրջ 5 մլրդ դրամի աճ է արձանագրվել։
Երկաթգիծ - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2021
Երկաթգծի Հորադիզի հատվածի գործարկման համար 1 մլրդ դոլարից շատ ներդրում է պետք. Քերոբյան
«Պետք է հասկանանք, թե ներդրողներն ինչ իրողություններ են հաշվի առնում։ Նրանք յուրաքանչյուր երկրի համար, որտեղ պետք է ներդրում անեն, որոշակի հարցերի պատասխաններ են ուզում ստանալ և դրա հիման վրա որոշում` ներդնել, թե չներդնել։ Տարբեր տարիներին զարգացող երկրներում կատարած հարցումները ցույց են տալիս, որ որոշում կայացնելիս ներդրողների համար ամենակարևոր գործոնները քաղաքական կայունությունն ու անվտանգությունն են։ Հետո գալիս են ներքին շուկայի չափերը»,– ասաց Քթոյանը։
Հիշեցնենք` հունվարի 12-ի հրապարակման մեջ Համաշխարհային բանկը բարձրացրել է Հայաստանի 2022-23 թթ. ՀՆԱ-ի կանխատեսումը` 2021-ին ՀՀ–ի համար կանխատեսելով 6,1%, 2022-ին`4,8%, իսկ 2023-ին՝ 5,4% տնտեսական աճ։ Կես տարի առաջ կատարված կանխատեսման մեջ 2021թ–ի տարեվերջի համար կանխատեսվել էր 3,7, 2022-ի համար` 4,3, 2023-ի համար՝ 5,3 տոկոս տնտեսական աճ։
Ընդ որում, կանխատեսումների հիմքում առաջին հերթին Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության թուլացման ու կորոնավիրուսային ռիսկերի նվազման ակնկալիքներն են։
ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով էլ օտարերկրյա ներդրումները Հայաստանում ճգնաժամային 2020 թվականից հետո սկսել են վերականգնվել։ Առաջին տեղում Ռուսաստանից ներդրումներն են, որոնք 2020թ.-ի հունվար-սեպտեմբերին նվազել էին 35 մլն դոլարով, իսկ 2021թ–ի հունվար–սեպտեմբերին կազմել են 52 մլն դոլար։ ՌԴ–ին հաջորդում են Գերմանիայից և Իտալիայից ներդրումները` կազմելով համապատասխանաբար 56,8 և 20,8 մլն դոլար (նախորդ տարվա 45,1 և 18,5 մլն–ի փոխարեն)։
Министр экономики Ваан Керобян постил свободную экономическую зону (18 января 2021). Мегри - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2021
Իրանական խոշոր ընկերությունների խումբը ներդրում կանի «Մեղրի» տնտեսական գոտում. նախարար
Վերականգնվել են նաև Իրանից եկող ներդրումները` կազմելով 11,5 մլն դոլար։ Եթե 2020 թվականի հունվար-սեպտեմբերին դրանք զրոյական մակարդակի վրա էին, քանի որ իրանական կողմը գրեթե կանգնեցրել էր Հայաստանում իրականացվող ծրագրերը նախ կորոնավիրուսի համավարակի, ապա Արցախյան պատերազմի հետևանքով։ Իսկ արդեն 2021թ–ից սկսած` իրանական«Sunir» ընկերությունը վերսկսել է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման նոր գծի կառուցումը։
Մեծ Բրիտանիայից ներդրումները 2021թ–ին կազմել են 6,2 մլն դոլար, Նիդեռլանդներից՝ մոտ 1,8 մլն, Արգենտինայից` 3,9 մլն։
Լրահոս
0