00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկաթգծի Հորադիզի հատվածի գործարկման համար 1 մլրդ դոլարից շատ ներդրում է պետք. Քերոբյան

© Sputnik / Asatur YesayantsԵրկաթգիծ
Երկաթգիծ - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2021
Երկաթգիծ
Բաժանորդագրվել
Վահան Քերոբյանը կարծում է, որ Մեղրիի հատվածում երկաթգծի վերականգնման համար խոշոր ներդրում է պետք անել, քանի որ այս հատվածում նախկին երկաթգիծն ամբողջությամբ ապամոնտաժվել է։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Շատ քիչ գումար է անհրաժեշտ, որպեսզի վերանորոգվի Հայաստանից դեպի Իրան տանող երկաթգիծը։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` պատասխանելով հարցին, թե շա՞տ ծախս է պետք երկաթգծի բացման համար։

«Ծախսերի առումով տվյալներն ունի ՏԿԵ–ն, սակայն Երասխի մոտ, կարծեմ, մի քանի հարյուր մետրի վերանորոգման խնդիր է։ Մի քիչ ավելի խոշոր ներդրումը Մեղրիի հատվածում երկաթգծի վերականգնումն է, որը բավականին ծախսատար է։ Հարցն այն է, որ այս հատվածում նախկին երկաթգիծն ամբողջությամբ ապամոնտաժվել է, իսկ ճանապարհն էլ ավտոմեքենաների համար է ծառայում», - ասաց նախարարը։

Նրա խոսքով` Մեղրիի հատվածի համար այս պահին հստակ նախագիծ չկա, ինչպես նաև չկա ծախսերի մոտավոր գնահատական։ Սակայն Քերոբյանը կարծում է, որ մինչև 200 մլն դոլարի սահմանում կարող է լինել ներդրումը։ Նա նշեց նաև, որ ավելի խոշոր ներդրում կպահանջվի սահմանից մինչև Հորադիզ՝ արդեն Ադրբեջանի տարածքում երկաթգծի կառուցման համար. 1 մլրդ դոլարից ավելի պետք է արվի այդ հատվածը վերագործարկելու համար։
Հարցին, թե Հայաստանի տնտեսության համար որքա՞ն աճ կապահովի երկաթգծի գործունեությունը, Քերոբյանը հայտնեց, որ նախ պետք է հասկանալ, թե ինչ ժամանակացույց է նախատեսված երկաթգծի կառուցման և շահագործման համար։
«Այստեղ կարևոր են մանրուքները. որոշ երկաթգծերի կառուցման շատ ավելի երկար ժամանակ է պահանջվելու։ Կարևոր է հասկանալ նաև` արդյոք այդ երկաթգծերը կշահագործվեն պատրաստ լինելուն պես, թե միաժամանակ պետք է սկսեն աշխատանքը։ Եթե միաժամանակ լինի, ապա առջևում դեռ մի քանի տարի կա»,–ասաց Քերոբյանը։
Железнодорожный состав на станции Ванадзора - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2021
Ադրբեջանի հետ պայմանավորվածությունները կփոխեն տարածաշրջանի քաղաքական միջավայրը. Փաշինյան
Հիշեցնենք, որ երկաթուղու վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող Հայաստան–Ադրբեջան–Ռուսաստան եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում, որոնք նախագահում են 3 երկրի փոխվարչապետները։ Դրա մասին խոսվել էր նաև նոյեմբերի 26-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ։
Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ նույնպես ընդգծել էր տարածաշրջանում ենթակառուցվածների վերականգնման կարևորությունը՝ շեշտելով, որ դա պետք է կյանքի կոչվի բոլոր երկրների ինքնիշխանությունը լիովին հարգելով:
ՀՀ–Ադրբեջան երկաթուղային կապը կգործի սահմանային և մաքսային հսկողության սկզբունքով. Միշել
Լրահոս
0