00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճգնաժամային 2020թ–ից հետո օտարերկրյա ներդրողները վերադառնում են Հայաստան

© Unsplash / Vladimir Solomianyi Դոլարներ
Դոլարներ - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2022
Դոլարներ
Բաժանորդագրվել
Ռուսաստանը վերականգնել է ներդրումների ծավալները, իսկ Գերմանիան, Իտալիան և Իրանը շարունակել են իրենց էներգետիկ նախագծերը։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Օտարերկրյա ներդրումները Հայաստանում 2020 թվականից հետո սկսել են վերականգնվել ։ ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով` եթե 2020 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է ընդամենը 16,3 մլն դոլար, ապա 2021 թվականի հունվար-սեպտեմբերին` 10 անգամ շատ` 162,2 մլն։
Առաջին տեղում Ռուսաստանից ներդրումներն են, որոնք 2020թ.-ի հունվար-սեպտեմբերին նվազել էին 35 մլն դոլարով, իսկ 2021թ–ի հունվար–սեպտեմբերին կազմել են 52 մլն դոլար, այդ թվում՝ նոր կապիտալ ներդրումների հաշվին («Հարավկովկասյան երկաթուղի», «Ռուսալ-Արմենալ» գործարան և այլ ձեռնարկություններ):
2021-ին Հայաստանում ավելացել է նաև Գերմանիայից և Իտալիայից ներդրումների ծավալը` կազմելով համապատասխանաբար` 56,8 և 20,8 մլն դոլար (նախորդ տարվա 45,1 և 18,5 մլն–ի փոխարեն)։ Հիմնականում ներդրումները կապված էին Երևանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման հետ, որն իրականացվել է իտալական «Renco» և գերմանական «Siemens» ընկերությունների կողմից։
Кассир магазина укладывает покупки в полиэтиленовый пакет - Sputnik Արմենիա, 1920, 11.01.2022
Տոպրակով պրոբլեմներ. Հայաստանում հաստ ու բարակ տոպրակների խառնաշփոթ է
Վերականգնվել են նաև Իրանից եկող ներդրումները` կազմելով 11,5 մլն դոլար։ Եթե 2020 թվականի հունվար-սեպտեմբերին դրանք զրոյական մակարդակի վրա էին, քանի որ իրանական կողմը գրեթե կանգնեցրել էր Հայաստանում իրականացվող ծրագրերը, նախ` կորնավիրուսի համավարակի, ապա` Արցախյան պատերազմի հետևանքով։ Իսկ արդեն 2021թ–ից սկսած` իրանական «Sunir» ընկերությունը վերսկսել է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման նոր գծի կառուցումը։
2021թ–ին Մեծ Բրիտանիայից ներդրումները կազմել են 6,2 մլն դոլար, Նիդեռլանդներից՝ մոտ 1,8 մլն, Արգենտինայից` 3,9 մլն` պայմանավորված Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունների` «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների շահագործման, «Կարաս» գինեգործական ընկերության աշխատաքով։
Իսկ, օրինակ, բրիտանական Ջերսի կղզին հայաստանյան ներդրողների շարքում գրեթե չի նկատվում, ինչը նշանակում է, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման իրավունքի համար պայքարող «Լիդիան Ինթերնեյշնլը» անցյալ տարվա 9 ամիսների ընթացքում որևէ ֆինանսական գործողություն չի իրականացրել։
Ֆրանսիական ներդրումների արտահոսքը Հայաստանից ևս շարունակվում է. եթե 2020թ–ին այդ երկրից ներդրումները կազմել են 2,3 մլն, ապա 2021-ին` 3,2 մլն դոլար։
Լրահոս
0