00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:42
17 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
55 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Խումար է ճակատամարտից հետո». Զատուլինը՝ Ղազախստանում Արևմուտքի դիրքորոշման մասին

© SputnikԿոնստանտին Զատուլին
Կոնստանտին Զատուլին - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2022
Կոնստանտին Զատուլին
Բաժանորդագրվել
Ի՞նչն է Ղազախստանում զանգվածային բողոքների պատճառ դարձել: Ո՞րն է խաղաղապահների դերն ու ի՞նչ սպասել Արևմուտքից: Sputnik-ի հարցերին պատասխանել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։
Այսօրվա իրավիճակը, ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայման որոշումից հետո, կարելի է անվանել «խումար ճակատամարտից հետո»։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման Ղազախստանում տիրող իրավիճակին այսպիսի գնահատական տվեց Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Նա ավելացրեց, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր մտցնելու մասին որոշումը ցուցադրական բնույթ է կրում։

«Մենք չենք կարծում, չէ՞, որ խաղաղապահ զորակազմի 3600 մարդը կկարողանան վերահսկել բազմամիլիոնանոց Ղազախստանը», — ասաց Զատուլինը:

Պատգամավորն ընդգծեց, որ այդ որոշումն առաջարկել է Ղազախստանի նախագահ Կասիմ-ժոմարտ Տոկաևը, որ «ամրապնդի այն հաջողությունները, որոնց հասել է երկիշխանության դադարեցման ու Ղազախստանում իշխանության ամբողջականության համար պայքարում»:
Օդանավակայան - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2022
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
ՀԱՊԿ խաղաղապահները լիարժեք վերահսկողության տակ են վերցրել Ալմաթիի օդանավակայանը
Ռուս քաղաքական գործչի խոսքով` արտաքին քողարկման կարիք ունի հենց Տոկաևը, որը ցրել է կառավարությունն ու աշխատանքից ազատել հատուկ ծառայությունների ղեկավարությանը։
«Չեմ կարծում, որ Արևմուտքը կապ ունի ելույթների սկզբի հետ»։
Ղազախստանում ստեղծված վիճակն ավելի ծանր հետևանքների սպառնալիք է պարունակում. Աբրահամյան
Կոնստանտին Զատուլինը կարծում է, որ վերջին մի քանի օրերի իրադարձություններն ակնհայտորեն պատահական չեն եղել։ Եվ դրանք տեղի ունեցան Ռուսաստանի համար անհարմար պահին, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ հանդիպմանը, երբ Արևմուտքի հետ հարաբերությունները ծայրահեղ սրված են (Ուկրաինայի հետ կապված)։

«Շատ հեշտ է հիմա հակվել այն վարկածին, որ ամեն ինչ հենց սկզբից արևմտյան սցենար էր, որը շեղում է մեր ուշադրությունն ու թուլացնում մեր դիրքերը Արևմուտքի հետ երկխոսության մեջ։ Մենք ունենք փորձագետներ, որոնք միշտ ցանկացած առիթով փնտրում են Արևմուտքի ձեռքը։ Նրանք հայելային նման են այն արևմտյան փորձագետներին, որոնք ամեն ինչում փնտրում են Մոսկվայի ձեռքը», – ասում է Պետդումայի պատգամավորը։

Արևմուտքը՝ որպես հավաքական միավոր, որպես համաշխարհային սուբստանցիա, անշուշտ ներկա է ցանկացած իրադարձության՝ երկրագնդի ցանկացած կետում։ Բայց կարծել, թե Ղազախստանում տեղի ունեցածը կազմակերպվել է Բրյուսելի և Վաշինգտոնի ցանկությամբ, նշանակում է ոչ կոմպետենտ վերլուծաբան լինել։ Ես չեմ կարծում, որ Արևմուտքը մասնակցել է այդ ելույթների սկզբին», — նշեց Զատուլինը։

Ձգած ու թուլացրած մանեկների (гайка) մասին

«Կարծում եմ, որ տեղի ունեցածը ներղազախստանյան բնույթ է կրում, և դրա պատճառները սոցիալ-տնտեսական քաղաքականության թերություններն են։ Ցածր կենսամակարդակը, այլ առիթներով դժգոհության առկայությունը։ Ներքաղաքական դաշտում ամրացրած մանեկները, համացանցում և հանրային կապերի ոլորտում թուրացրած մանեկները։ Մատների արանքով էին նայում ազգայնական-ծայրահեղականներին ակտիվացմանը», - ասում է Զատուլինը:
Ղազախստանի ազգային գվարդիայի զինծառայողները հերթապահում են փողոցներից մեկում (5 հունվարի, 2022թ): Նուր-Սուլթան - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2022
Սպանվել է Ղազախստանի ազգային անվտանգության խորհրդի սահմանապահ ծառայության ակադեմիայի պետը
Պատգամավորը հիշեցրեց, որ իշխանությունը «հոմերական ժամկետներ էր տալիս բոլոր նրանց, ովքեր քննադատում էին Ղազախստանի քաղաքականության թերությունները ռուսամետ դիրքերից ու, միևնույն ժամանակ, միանգամայն պատերնալիստական էին վերաբերվում ազգայնական-ծայրահեղականներին, որոնք առաջ էին տանում «Ղազախստանը միայն ղազախների համար» թեման:
Ղազախստանում ահաբեկչական վտանգի «կարմիր»՝ բարձրագույն մակարդակ է հայտարարվել
Դրա արտացոլումը, քաղաքական գործչի կարծիքով, եղել է ղազախերենի անցումը կիրիլիցայից լատինատառին, լեզվական օրենքի փոփոխությունը, միակ պետական լեզվի գաղափարն առաջ տանելը (Ղազախստանի Սահմանադրության 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ռուսաց լեզուն ղազախերենին հավասար (պետական լեզու` նույն հոդվածի 1-ին մասով) պաշտոնապես օգտագործվում է պետական կազմակերպություններում և տեղական ինքնակառավարման մարմիններում, - խմբ.)։

Խաղաղապահների դերակատարությունն ու պատժամիջոցների հավանականությունը

Կոնստանտին Զատուլինը վստահ է, որ խաղաղապահները չեն զբաղվի գրոհայինների ոչնչացմամբ, եթե խիստ անհրաժեշտություն չառաջանա:
«Նրանք պարզապես ցուցադրաբար ներկա կլինեն այն բանին՝ ինչպես են իրենց ուժերի հանդեպ հավատը վերականգնած Ղազախստանի իրավապահները գլուխ հանելու իրավիճակից։ Որպեսզի նրանց ներկայությունը երաշխիք լինի, որ Ղազախստանի իշխանությունն անհրաժեշտության դեպքում կարող է և օգնություն կստանա ՀԱՊԿ –ից»,- ասում է նա։
Արևմտյան մի շարք վերլուծաբաններ արդեն խոսել են այն մասին, որ ՀԱՊԿ ուժերի մուտքը կարող է հակառուսական պատժամիջոցների նոր փուլի պատճառ դառնալ: Կոնստանտին Զատուլինը վստահ է, որ այժմ Արևմուտքի կողմից պատժամիջոցներ սահմանելու ֆորմալ հիմքեր չկան:
Կասիմ–Ժոմարտ Տոկաև  - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2022
Ղազախստանի նախագահն այսօր կդիմի ժողովրդին
Մի՞թե արևմտյան երկրները հիմքեր ունեն Լեռնային Ղարաբաղ խաղաղապահներ մտցնելու պատճառով պատժամիջոցներ սահմանելու համար: Իհարկե ոչ։
Ընդհակառակը` Արևմուտքում, Զատուլինի խոսքով, դա հրապարակավ չեն ողջունել, բայց աջակցել են այդ գաղափարին։
Զասը նշել է, թե Ղազախստանում ՀԱՊԿ քանի խաղաղապահ կտեղակայվի ու որքան ժամկետով
Նրա խոսքով՝ ինչ վերաբերում է Ղազախստանին, դժվար թե ինչ-որ աջակցության մասին խոսք լինի։ Քարոզչական տեսանկյունից Արևմուտքում, իհարկե, դա կօգտագործեն, բայց ֆորմալ առումով պատժամիջոցների առիթ չկա։ ՀԱՊԿ-ի ռազմաքաղաքական դաշինքում գտնվող երկրի իշխանությունը կանոնադրությանը համապատասխան դիմել է ՀԱՊԿ-ին, ու կազմակերպությունը ընդառաջել է: Այստեղ պատժամիջոցների համար ի՞նչ առիթ կարող է լինել։

«Այլ բան է, որ Արևմուտքում իրենց շահը կփնտրեն, որոշակիորեն կտրամադրեն իրենց ազդեցության գործակալներին։ Անկասկած է, որ Արևմուտքն իր շահերից ելնելով` կօգտագործի ցանկացած երկրի ցանկացած իրավիճակ», - եզրակացնում է պատգամավորը։

Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին` հեղուկ գազի թանկացման ֆոնին (ավելի ուշ թանկացման որոշումը չեղարկվեց)։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 70 զինծառայող կա Հայաստանից։
Ղազախստանի ՆԳՆ հրապարակած տվյալներով` ներկա պահին անկարգությունների 26 մասնակից սպանվել է, շուրջ 3000–ը` ձերբակալվել բռնություններին մասնակցելու համար։
Լրահոս
0