00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական զենքը․ ծանր «Ալտիուսը» թեթև է թռչում

© Министерство обороны РФ / Անցնել մեդիապահոցПервый полет беспилотника «Альтиус-У»
Первый полет беспилотника «Альтиус-У» - Sputnik Արմենիա, 1920, 23.12.2021
Բաժանորդագրվել
«Ալտիուս» հետախուզական-հարվածային անօդաչու սարքի փորձարկումների ավարտը նշանակում է, որ Ռուսաստանը գերազանց տեխնոլոգիական ներուժով վստահորեն մտել է ծանր «հեռահար» դրոններ արտադրող մի քանի երկրների շարք ու հեռանկարում խոստանում է անօդաչուների գերիշխանություն ցուցադրել երկնքում ու միջազգային շուկայում:
Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն դեկտեմբերի 21-ին հայտնել է. «Ավարտվել են «Ալտիուս-ՌՈւ» թռիչքի մեծ տևողությամբ անօդաչու սարքի փորձարկումները: Դա նշանակալի իրադարձություն է Ռուսաստանի և աշխարհի համար։ Ավելի վաղ «ծանր հարվածային դրոնների ակումբում» ներկա էին միայն Միացյալ Նահանգները (MQ-9 Reaper), Իսրայելը (IAI Eitan) և Թուրքիան (Bayraktar Akinci): Ապագայի գործողություններում նման ԱԹՍ-ները օդաչուներով ավիացիայի, երկրային ու տիեզերական թիրախավորման միջողների հետ կկարողանան որոշել մարտական գործողությունների ընթացքն ու ելքը:
Բաց երկնքի պայմանագրի ոչնչացում․ ԱՄՆ-ի՝ վտանգավոր հետևանքներ ունեցող նախաձեռնությունը
«Ալտիուս-ՌՈւ» հարվածային անօդաչուն մի շարք հիանալի հատկանիշներ ունի: Գլխավորը արհեստական բանականությունն է, որը թույլ է տալիս ինքնուրույն որոշումներ կայացնել, երթուղիներ կառուցել, նույնականացնել թիրախներն ու հարվածներ հասցնել դրանց: Աշխարհում նմանօրինակ ԱԹՍ չկա։
Տպավորիչ մարտական շառավիղը` մինչև 5000 կմ, թույլ է տալիս կիրառել 1000 կգ օգտակար բեռ հակառակորդի խորը (ռազմավարական) թիկունքում: «Ալտիուսն» ունի հատուկ մշակված հրթիռա-ռումբային զինատեսակ, 250 կմ/ժ կրեյսերային արագություն, СП-2 իներցիալ նավիգացիոն համակարգ, որը նվազեցնում է ռադիոլոկացիոն նկատելիությունը և միջամտության նկատմամբ բարձր կայունություն է ապահովում:
Եթե երկար թռիչքի ընթացքում (մինչև 48 ժամ) օպերատիվ իրավիճակը և առաջնահերթ նպատակները փոխվում են, հնարավոր է դրոնի կառավարումը (առաջադրանքների ուղղում, թիրախների փոխանցում) իրականացնել արբանյակային կապի միջոցով՝ բազայից հազարավոր կիլոմետր հեռավորության վրա:
Առափնյա պահպանության նավը Կերչի նեղուցում - Sputnik Արմենիա, 1920, 11.12.2021
Ուկրաինական նավը փորձել է կրկնել «Կերչի ճեղքումը», բայց ՌԴ-ն կանխել է սադրանքի զարգացումը
Միջին բարձրության (առավելագույնը՝ 14000 մ) ծանր անօդաչուն (զանգվածը՝ 6 տոննա, թևերի բացվածքը՝ 28,5 մ, երկարությունը՝ 11,6 մ,) նախատեսված է տանկերի, հրետանային կայանքների, թեթև զինտեխնիկայի, հակառակորդի պաշտպանված օբյեկտների ու կենդանի ուժի ոչնչացման համար: Կանխատեսելի է, որ այն հետագայում կունենա նաև հականավային հրթիռներ։

Հնարավոր հակառակորդներն ու մրցակիցները

ՌԴ ՊՆ-ն պատվիրել էր «Ալտիուսների» առաջին խմբաքանակը դեռ 2021 թվականի սկզբին, ինչը վկայում է ԱԹՍ-ի բարձր հուսալիության և արդյունավետության մասին։
Ռուսական «Ալտիուսի» հետ հնարավորություններով համեմատելի հարվածային դրոններն աշխարհում ընդամենը երեքն են՝ ամերիկյան MQ-9 Reaper (1700 կգ օգտակար բեռնվածություն), թուրքական Bayraktar Akinci (բեռնվածություն՝ 1350 կգ), իսրայելական IAI Eitan (բեռնվածություն՝ 1000 կգ)։ Բոլորն ունեն 20 մետրից ավելի թևեր, արագությունը՝ 240-ից մինչև 400 կմ/ժամ, շարունակական թռիչքի ժամանակը (առանց վերալիցքավորման)՝ 24-ից մինչև 30 ժամ: ԱԹՍ-ներին հասանելի է ավտոմատ թռիչքի ռեժիմը, թուրքական դրոնն ավելի շատ է կախված օպերատորից:
Հետաքրքիր է, որ արտադրողների կողմից հայտարարվել է, որ Akinci-ն կարող է կիրառել ցամաքային թիրախների նկատմամբ մինչև 250 կմ հեռահարության SOMA թևավոր հրթիռը (4 մետր երկարությամբ ու 620 կգ քաշով):
Սարքն այրվել է մթնոլորտում. ԱՄՆ–ն 3 մլրդ դոլար է ծախսելու ՌԴ–ին հասնելու համար
Նման արտադրանքները, որոնք վատ են մանևրում ու լավ տեսանելի են ռադարների վրա, կարող են օգտակար լինել միայն «ապստամբների», Իրաքում կամ Աֆղանստանում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում, որոնք զենիթային համալիրներ (ՀՕՊ միջոցներ) չունեն։ Եվրոպական ռազմադաշտում այդ դրոնները ակնհայտորեն անարդյունավետ են:
Ռուսական «Ալտիուսը» գերազանցում է արտասահմանյան անալոգներին առաջին հերթին՝ գործողությունների ինքնավարությամբ (արհեստական բանականությամբ), մարտական ինտեգրման ներուժով, սպառազինության զարգացած համալիրով, ռադիոլոկացիոն ցածր նկատելիությամբ։ Մասնագետների կանխատեսումներով՝ այս ԱԹՍ-ն իր զինանոցով առաջ կանցնի աշխարհի լավագույն նմուշներից երկնքում և միջազգային շուկայում:
Ռուսաստանը վստահորեն հաղթում է պաշտպանական ոլորտի բարձր տեխնոլոգիական մրցավազքում. աշխարհի ավելի քան 50 երկրներ ԱԹՍ-ներ են արտադրում: Սակայն առաջնահերթությունը պաշտպանունակությունն է, ոչ թե վաճառքների աճը արտասահմանյան գործընկերներին։ Հետևաբար նվազագույն գովազդ է արվում։ Գերակայում են ՌԴ Զինված ուժերը նորագույն դրոններով ապահովելու ծրագրերը։

«Ինոխոդեց» ու «Ֆորպոստ»

«Ալտիուսի» հաջողության հետ մեկտեղ Սերգեյ Շոյգուն ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում խոսել է նաև «Ինոխոդեց» ու «Ֆորպոստ» անօդաչուների մատակարարումների մեկնարկի մասին:
Այս տեղեկությունը վկայում է ռազմական նշանակության անօդաչու ավիացիայի ռուսական հատվածի ներդաշնակ զարգացման մասին։ «Ինոխոդեցը» հայտնի հետախուզական-հարվածային «Օրիոնի» մոդիֆիկացիան է։ Իսկ երկրորդ հիշատակված դրոնը երկու տարի փորձված արդյունավետ հետախույզ է։
Սու-30ՍՄ - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2021
Ինչպես են «Սու»-երն ու «Մուրմանսկները» դիմավորում «գործընկերներին»․ F-35-ի խափանումները
Միջին բարձրության «Օրիոնը» (նույն ինքը՝ «Ինոխոդեցը») թռիչքի մեծ տևողության (մինչև 24 ժամ) սարք է, մինչև 200 կգ մարտական բեռնվածությամբ (կառավարվող հրթիռներ, ճշգրտվող ավիառումբներ): Յուրահատուկ մարտավարական-տեխնիկական բնութագրեր ունի։ Հետախուզական մոդիֆիկացիան ամենահզոր «էլեկտրոնային աչքերն» ունի աշխարհում։
Հարվածային «Օրիոնը» նախատեսված է հակառակորդի ստացիոնար և շարժվող ցամաքային թիրախների, զրահատեխնիկայի, տրանսպորտի ու կենդանի ուժի խոցման համար: Առավելագույն թռիչքային զանգվածը 1150 կգ է, կրեյսերային արագությունը՝ 200 կմ/ժ, առավելագույն բարձրությունը՝ 7000 մետր։ ԱԹՍ-ների այդ կարգում մրցող թուրքական Bayraktar TB2-ն իր մինչև 150 կգ բեռնատար հզորությամբ և մինչև 130 կմ/ժ արագությամբ զգալիորեն հետ է մնում։
ՆԱՏՕ-ն ճամփաբաժնի վրա. պատրա՞ստ են Բալթյան երկրները տեղակայել ԱՄՆ-ի միջուկային հրթիռները
Անօդաչու «Ֆորպոստը» տեղանքի հետախուզման և մոնիթորինգի, լուսանկարման, քարտեզագրման, օդանկարահանման խնդիրներ է լուծում: Դրոնը կարող է հայտնաբերել հակառակորդի ռադիոէլեկտրոնային պաշտպանության կետերը, խափանել ռադիոալիքների աշխատանքն ու որսալ ռադիոազդանշանները։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ «Ֆորպոստը» գործնականում իրեն լավ է դրսևորել։ Մարտական մկրտություն է ստացել Սիրիայում, որտեղ օգտագործվել է ահաբեկիչների դիրքերին գաղտնի դիտարկման ու դրանց հարվածները վերահսկելու համար: Դրոնը նաև մասնագիտանում է Սև ծովի ափերի պարեկության մեջ, կարող է շուրջօրյա հետախուզություն իրականացնել օպտիկական, ռադիոտեխնիկական, ռադիոտեղորոշիչ միջոցների կիրառմամբ ու կարող է թիրախներ նշել մարտական նավերի, առափնյա հրթիռային համալիրների համար:
Հաշվի առնելով Արևմուտքի պատժամիջոցների քաղաքականությունը՝ կարևոր է, որ «Ֆորպոստ-Ռ»-ն ամբողջությամբ հավաքվել է ռուսական դետալներից: Մոտ 500 կգ քաշով սարքավորումն ունի առավելագույնը 6 կմ բարձրություն, մարտական շառավիղը 200 կմ է կազմում: Թռիչքի տեւողությունը՝ մինչև 18 ժամ:
Սու-35Ս - Sputnik Արմենիա, 1920, 01.12.2021
Ինչպես ռուսական Սու-35Ս կործանիչը դարձավ ավիակիրների սարսափը
Ռուսական անօդաչու ավիացիայի զարգացումը շարունակվում է․ մարտական «խելացի» գործողություններին ակտիվորեն պատրաստվում է նորագույն ծանր հետախուզական-հարվածային անօդաչու C-70 «Օխոտնիկը»: Զարգանում է «Գրոմ» 7-տոննայանոց հարվածային անօդաչու սարքի նախագիծը։
Բաժանորդագրվեք ռազմական մեկնաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram-ում ալիքին https://t.me/AKhrolenko
Լրահոս
0