00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաց երկնքի պայմանագրի ոչնչացում․ ԱՄՆ-ի՝ վտանգավոր հետևանքներ ունեցող նախաձեռնությունը

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցԻնքնաթիռ
Ինքնաթիռ - Sputnik Արմենիա, 1920, 18.12.2021
Ինքնաթիռ
Բաժանորդագրվել
ՌԴ–ն դեկտեմբերի 18-ին պաշտոնապես դուրս եկավ Բաց երկնքի մասին պայմանագրից՝ պատասխանելով Վաշինգտոնին, որը 2020–ի նոյեմբերի 22-ին էր դուրս եկել պայմանագրից: ԱՄՆ–ի կործանարար նախաձեռնությունը Եվրոպական և ասիական դաշնակիցների շահերն անտեսելու միակ օրինակը չէ։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Ավելի վաղ Վաշինգտոնը միակողմանի կարգով դուրս էր եկել ՀՀՊ և միջին ու փոքր հեռահարության հրթիռների վերացման «անհարմար» պայմանագրերից: Հերթական «զոհը» կարող է դառնալ նաև տիեզերքի վերաբերյալ պայմանագիրը, որն արգելում է տիեզերական տարածքում զանգվածային ոչնչացման զենք տեղակայել։ Ամերիկայի պայծառ ապագայի համար պայքարում Պենտագոնը պետք է լիովին ազատի ձեռքերը՝ դա գլոբալ, ռազմավարական առաջնահերթություն է։ Եվրոպական անվտանգության համակարգը կարելի է անտեսել։
Բաց երկնքի մասին պայմանագիրը (ստորագրվել է 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում, ուժի մեջ է մտել 2002 թվականի հունվարի 1-ին) թույլ էր տալիս, որ լուսանկարահանող հատուկ սարքերով զինված օտարերկրյա ինքնաթիռները թռիչքներ կատարեն ԵԱՀԿ 57 պետություններից 34-ի օդային տարածքում` ներառյալ ԱՄՆ-ն ու Կանադան: Ռազմական գործունեության վերահսկողության ամենամյա քվոտաները ԱՄՆ-ի և Բելառուս–Ռուսաստան խմբի համար կազմում 42-ական թռիչք տարբեր երկրների երկնքում: Գերմանիան, Կանադան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Թուրքիան և Ուկրաինան կարող էին 12-ական թռիչք կատարել։ Տեղեկատվությունը գնում էին տվյալների ընդհանուր բանկ, որը հասանելի էր բոլոր մասնակիցներին:
B-52 Stratofortress ռմբակոծիչ - Sputnik Արմենիա, 1920, 17.12.2021
Սարքն այրվել է մթնոլորտում. ԱՄՆ–ն 3 մլրդ դոլար է ծախսելու ՌԴ–ին հասնելու համար
Բաց երկնքի մասին պայմանագրի նշանակությունը` որպես ռազմական հետախուզության գործիք, պետք չէ չափազանցել. Ռուսաստանի, Չինաստանի, ՆԱՏՕ-ի երկրների ռազմական նշանակության ժամանակակից տիեզերական ապարատները մշտապես «կախված» են պոտենցիալ հակառակորդի տարածքի վրա, այսինքն՝ կարող են օպերատիվ տեղեկատվության ավելի մեծ ծավալ հավաքել։ Այդուհանդերձ Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ մշակված պայմանագիրը վստահության, անկեղծության կարևոր ռազմաքաղաքական խորհրդանիշ էր, պատմական լավատեսության որոշակի հիմք։
Այդ պատճառով Կրեմլը 2020 թվականի նոյեմբերի 22-ին անկեղծ ափսոսանք հայտնեց, որ Վաշինգտոնը Ռուսաստանի կողմից համաձայնագրի որոշ կետեր չկատարելու մտացածին պատրվակով դուրս եկավ պայմանագրից: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշեց, որ առանց ամերիկյան կողմի պայմանագիրը «անկենսունակ» է դառնում։ Մոսկվայի համար բացարձակապես անընդունելի էր, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները կարող են Պենտագոնին փոխանցել Ռուսաստանի ու նրա մերձավոր դաշնակիցների ռազմական գործունեության մասին տեղեկությունները։
Ռուսական զենքը. 2021 թվականի նախնական արդյունքները
Վաշինգտոնն առաջինն էր մեջտեղ բերել փոխադարձ թռիչքների գաղափարը, իսկ հետո նախաձեռնել էր, որ պայմանագիրն իրագործվի թվային հիմքի վրա: Ռուսական տարածքում «գործընկերների» օդային նկարահանումների համար ռազմական օբյեկտների բացումը հեշտ որոշում չէր։ Իսկ երբ Ռուսաստանն ավելի կատարյալ թվային դիտարկման սարքավորում ստեղծեց «բաց երկնքի» ինքնաթիռների համար, ԱՄՆ-ն սկսեց «ոչ թռիչքային գոտիներ» և այլ արգելքներ ստեղծել։
Առափնյա պահպանության նավը Կերչի նեղուցում - Sputnik Արմենիա, 1920, 11.12.2021
Ուկրաինական նավը փորձել է կրկնել «Կերչի ճեղքումը», բայց ՌԴ-ն կանխել է սադրանքի զարգացումը
Ավելի վաղ Պետդեպարտամենտում ասել էին, թե ՌԴ-ն պայմանագրի շրջանակում ստացած լուսանկարներն օգտագործում է «ի շահ ագրեսիվ ռուսական դոկտրինի, որպեսզի հարված հասցնի ԱՄՆ-ում ու Եվրոպայում ծայրահեղ կարևոր ենթակառուցվածքներին` բարձր ճշգրտության սովորական զինամթերք օգտագործելով»։ Կարծես Ռուսաստանը «թիրախավորելու» համար Երկրի ուղեծրում ռազմական տիեզերական սարքերի խմբավորում չունի ։
Բաց երկնքի մասին պայմանագրի հետ կապված պատմության մեջ ապշեցնում է միակողմանի առավելություններ ստանալու ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի մշտական փորձերը, ինչպես նաև փաստերի աղավաղումն ու բացահայտ ստախոսությունը, պատասխանատվությունը ուրիշի ուսերին բարդելու ձգտումը: Մինչդեռ «ոչ ժողովրդավարական» Ռուսաստանի կամ Չինաստանի հասցեին ամերիկյան մեղադրանքների ֆոնին ԱՄՆ-ում պահպանվում է այլ երկրների հաշվին սպառման բարձր մակարդակ պահպանելու ձգտումը։
Այն փաստը, որ Վաշինգտոնը դուրս եկավ վերոհիշյալ պայմանագրերից, արտացոլում է ընդհանուր ռազմավարությունը: Ռազմական գործողությունների եվրոպական ու Խաղաղօվկիանոսյան թատրոններում «ամպային, բազմամոդեմային» սցենարների հետագա զարգացման համար Պենտագոնին պետք է, որ վերացվեն հրթիռային սպառազինության տեսակների, հեռահարության, տեղակայման աշխարհագրության, այդ թվում՝ հեռանկարային հիպերձայնային զինատեսակների պայմանագրային սահմանափակումները:
Սու-30ՍՄ - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2021
Ինչպես են «Սու»-երն ու «Մուրմանսկները» դիմավորում «գործընկերներին»․ F-35-ի խափանումները
Կատարողական գործառույթ
Պենտագոնի անհարմար գործողությունները կարող են վնասել ԱՄՆ-ի եվրոպական ու ասիական դաշնակիցներին, բայց առանց ուղեկցող կորուստների գլոբալ քաղաքականություն ստեղծելն անհնար է: Արդյոք Հին աշխարհում դա հասկանո՞ւմ են։
Վերջերս Բեռլինում կայացած «ատլանտիստների» խորհրդաժողովում (նոյեմբերի 23) Բաց երկնքի շուրջ ուշագրավ երկխոսություն ծավալվեց։
Գերմանական ատլանտյան ասոցիացիայի ղեկավար կազմում ընդգրկված Վերներ Զոնեն ասաց.
- Արևելքի և Արևմուտքի միջև համագործակցության շատ կարևոր գործիքներից մեկը Բաց երկնքի մասին պայմանագիրն էր, որը, ցավոք, լուծարվեց։ ՆԱՏՕ-ն պատրա՞ստ է կամ վերադառնալ այդ պայմանագրին։ Պատրա՞ստ եք խոսել Ռուսաստանի հետ, որ վերադառնաք այդ շատ կարևոր գործիքին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պատասխանեց:
- ՆԱՏՕ-ն աշխատում է սպառազինությունների վերահսկողության վրա` ներառյալ Բաց երկնքի մասին պայմանագիրը, բայց մենք ռուսական կողմից պահպանման որոշակի խնդիրներ ենք տեսել։ Մենք ևս ափսոսում ենք Ռուսաստանի որոշման համար, բայց պատրաստ ենք խոսել, պատրաստ ենք երկխոսության: Եվ ինձ համար սպառազինությունների վերահսկման մասին խոսելը թուլության նշան չէ... Մենք վստահ ենք, մենք ուժեղ ենք, մենք միասնական ենք, ուստի երբեք չենք վախենում խոսել Ռուսաստանի հետ։
Հարցն ուղիղ էր, պատասխանը՝ անորոշ: Պայմանագիրը տխուր ճակատագիր ունի։
Սու-35Ս - Sputnik Արմենիա, 1920, 01.12.2021
Ինչպես ռուսական Սու-35Ս կործանիչը դարձավ ավիակիրների սարսափը
Ստոլտենբերգն ակնհայտորեն ստում է՝ հասկանալով, որ Բաց երկնքի մասին պայմանագիրն ավերել է Միացյալ Նահանգները։ Չնայած Գերմանիայի և ԵՄ այլ երկրների բողոքներին` Վաշինգտոնը ժողովրդավարական քննարկում չի անցկացրել։ Արևմուտքի և Արևելքի միջև երկխոսության կամ առճակատման հետագա զարգացման մեջ Հյուսիսատլանտյան դաշինքն ունի ազատության սահմանափակ աստիճաններ։ Պայմանագրերի համակարգն այլևս կաշկանդված չէ։ Եվրոպացիների կարծիքը դեր չի խաղում։
Կարծում եմ, որ Պենտագոնի միջին հեռահարության հիպերձայնային հրթիռները Եվրոպայում տեղադրված չեն միայն այն պատճառով, որ դրանք դեռ չեն թռչում ԱՄՆ փորձարկումների ժամանակ։
Ուղղահայաց անկման կործանիչ. F-35-ի նոր աղետը Միջերկրական ծովում
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն օրերս ասել է. «Միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայումը Եվրոպայում և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լուրջ սպառնալիք է ստեղծում տարածաշրջանային և գլոբալ անվտանգության համար: Դրա համար էլ նման հրթիռների տեղակայման փոխադարձ մորատորիումի մասին մեր առաջարկն ուժի մեջ է»։
Բաց երկնքի մասին պայմանագիր անունով գնացքն արդեն հեռացել է, սակայն ՌԴ ԱԳՆ-ն այսօր հրապարակել է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին պայմանագրերի նախագծերը: Եթե «գործընկերները» չբավարարվեն Մոսկվայի ապաէսկալացման առաջարկով, և նրանց չհամոզի «անվտանգության նոր հավասարումը», ապա աշխարհը կփրկի ռուսական զենքի գեղեցկությունը:
Բաժանորդագրվեք Telegram-ում ռազմական մեկնաբան Ալեքսանդր Խրոլենկոյի ալիքին
Լրահոս
0