https://arm.sputniknews.ru/20211213/eatm-um-interneti-mijvocvov-gnumner-katareln-aveli-harmar-kdarna-2022t-i-barepvokhumnery-36423745.html
ԵԱՏՄ-ում ինտերնետի միջոցով գնումներ կատարելն ավելի հարմար կդառնա․ 2022թ-ի բարեփոխումները
ԵԱՏՄ-ում ինտերնետի միջոցով գնումներ կատարելն ավելի հարմար կդառնա․ 2022թ-ի բարեփոխումները
Sputnik Արմենիա
Հանրապետություններում կընտրվեն էլեկտրոնային առևտրի օպերատորներ, որոնք քաղաքացիների փոխարեն կլրացնեն հայտարարագրերը և կկատարեն մաքսային վճարումներ: 13.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-13T17:31+0400
2021-12-13T17:31+0400
2021-12-13T17:31+0400
հայաստան և եատմ
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
առևտուր
առցանց վաճառք
https://cdn.am.sputniknews.ru/img/2132/71/21327176_0:0:3001:1688_1920x0_80_0_0_3398f45845f67aefbf184a5da1d1ae42.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը էլեկտրոնային առևտրի դյուրացման միջոցառումների փաթեթ է պատրաստում։ Այս մասին Մոսկվա-Մինսկ-Երևան-Նուր–Սուլթան-Բիշքեկ հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Մաքսատ Մամիտկանովը։Առաջին հերթին Միության երկրների մաքսային մարմիններն էլեկտրոնային առևտրի առանձին վարչարարություն կներդնեն. այն ապրանքները, որոնք քաղաքացիները գնում են անձնական կարիքների համար, կմշակվեն մի ընթացակարգով, բիզնեսի ապրանքները՝ մեկ այլ։Առանձին վարչարարությունը կներդրվի թեստային ռեժիմով, աշխատանքի արդյունքները կվերլուծեն արդեն հաջորդ տարի: Բացի այդ, յուրաքանչյուր հանրապետությունում կընտրվի ինտերնետ-առևտրի օպերատոր (կամ օպերատորներ), որը պատասխանատու կլինի ապրանքների հայտարարագրման և մաքսային վճարների գանձման համար։Մամիտկանովը պարզաբանել է, որ բոլոր տվյալները հաշվի կառնվեն ապրանքի վերջնական գնի ձևավորման ժամանակ և քաղաքացիներին կազատեն այդ բոլոր փաստաթղթերը լրացնելու անհրաժեշտությունից:Օպերատորների ընտրության նախապատրաստումը նույնպես կանցկացվի հաջորդ տարի։Նշենք, որ ինչպես ավելի վաղ հաղորդել էին ռուսական լրատվամիջոցները, Երևանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում քննարկվել է էլեկտրոնային առևտրի ներմուծման առանց տուրքի շեմը նվազեցնելու հնարավորությունը, բայց այդ մասին հստակ որոշումներ չեն կայացվել. միայն նշվել է, որ հարկ է շարունակել շարժվել հարցի լուծման ուղղությամբ։
https://arm.sputniknews.ru/20211213/navigacivon-kaparakniqnery-karagacnen-hajastanic-berneri-ancumy-eatm-erkrner-nakharar-36417878.html
https://arm.sputniknews.ru/20210809/araqumner-aranc-ushacman-inchpes-en-hayastanum-aragacnelu-arcanc-arevtur-28613085.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2132/71/21327176_222:0:2953:2048_1920x0_80_0_0_1ed9251f29cbdf56ec1d8f2fac3c90ff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան և եատմ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), առևտուր, առցանց վաճառք
հայաստան և եատմ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), առևտուր, առցանց վաճառք
ԵԱՏՄ-ում ինտերնետի միջոցով գնումներ կատարելն ավելի հարմար կդառնա․ 2022թ-ի բարեփոխումները
Հանրապետություններում կընտրվեն էլեկտրոնային առևտրի օպերատորներ, որոնք քաղաքացիների փոխարեն կլրացնեն հայտարարագրերը և կկատարեն մաքսային վճարումներ:
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը էլեկտրոնային առևտրի դյուրացման միջոցառումների փաթեթ է պատրաստում։ Այս մասին Մոսկվա-Մինսկ-Երևան-Նուր–Սուլթան-Բիշքեկ հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Մաքսատ Մամիտկանովը։
Առաջին հերթին Միության երկրների մաքսային մարմիններն էլեկտրոնային առևտրի առանձին վարչարարություն կներդնեն. այն ապրանքները, որոնք քաղաքացիները գնում են անձնական կարիքների համար, կմշակվեն մի ընթացակարգով, բիզնեսի ապրանքները՝ մեկ այլ։
«Դա անհրաժեշտ է, քանի որ ամբողջ աշխարհում բիզնեսը սկսում է ավելի ու ավելի ակտիվորեն գնել ապրանքներ ինտերնետի միջոցով՝ իր կամ վերավաճառքի համար», - պարզաբանել է Մամիտկանովը:
Առանձին վարչարարությունը կներդրվի թեստային ռեժիմով, աշխատանքի արդյունքները կվերլուծեն արդեն հաջորդ տարի: Բացի այդ, յուրաքանչյուր հանրապետությունում կընտրվի ինտերնետ-առևտրի օպերատոր (կամ օպերատորներ), որը պատասխանատու կլինի ապրանքների հայտարարագրման և մաքսային վճարների գանձման համար։
13 դեկտեմբերի 2021, 16:14
Մամիտկանովը պարզաբանել է, որ բոլոր տվյալները հաշվի կառնվեն ապրանքի վերջնական գնի ձևավորման ժամանակ և քաղաքացիներին կազատեն այդ բոլոր փաստաթղթերը լրացնելու անհրաժեշտությունից:
«Այս կերպ մենք ցանկանում ենք կարգավորել էլեկտրոնային առևտրի ապրանքների հոսքը և գնորդներին առաջարկել պարզ և արագ ծառայություն», — հավելել է նա:
Օպերատորների ընտրության նախապատրաստումը նույնպես կանցկացվի հաջորդ տարի։
Նշենք, որ ինչպես ավելի վաղ հաղորդել էին ռուսական լրատվամիջոցները, Երևանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում քննարկվել է էլեկտրոնային առևտրի ներմուծման առանց տուրքի շեմը նվազեցնելու հնարավորությունը, բայց այդ մասին հստակ որոշումներ չեն կայացվել. միայն նշվել է, որ հարկ է շարունակել շարժվել հարցի լուծման ուղղությամբ։