https://arm.sputniknews.ru/20210809/araqumner-aranc-ushacman-inchpes-en-hayastanum-aragacnelu-arcanc-arevtur-28613085.html
Առաքումներ առանց ուշացման. ինչպես են Հայաստանում արագացնելու առցանց առևտուրը
Առաքումներ առանց ուշացման. ինչպես են Հայաստանում արագացնելու առցանց առևտուրը
Sputnik Արմենիա
Արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի նկատմամբ ԵՏՀ-ի ուշադրությունը միանգամայն օրինաչափ է։ 2019 թվականին արտասահմանյան ինտերնետ-հարթակներում գնված և ԵԱՏՄ... 09.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-09T23:16+0400
2021-08-09T23:16+0400
2021-08-09T23:16+0400
հայաստան և եատմ
հայաստան
տնտեսություն
առևտուր
առցանց վաճառք
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
https://cdn.am.sputniknews.ru/img/526/10/5261012_0:0:1600:901_1920x0_80_0_0_d5ef3ca75e946eac7a5bcffa58603bd7.jpg
Նիկիտա Չիկունով, Sputnik.Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) փաստաթղթերի փաթեթ է ընդունել, որը կհեշտացնի արտաքին էլեկտրոնային առևտրի մաքսային կարգավորումը: Հիմա արտասահմանյան ծանրոցների հայտարարագրման ընթացակարգը երկար է տևում, որի արդյունքում որոշ ապրանքներ ուշացումով են հասնում հասցեատերերին:Ապագայում բոլոր ձևականություններն իր վրա կվերցնի միջսահմանային ինտերնետ-առևտրի օպերատորը։ Կստացվի՞ արդյոք արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտում պիլոտային նախագծի օգնությամբ արագացնել ծանրոցների առաքումը ԵԱՏՄ երկրներ՝ պարզել է Sputnik-ը։Փորձնական քայլԱնցած երեքշաբթի՝ օգոստոսի 3-ին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիան հաստատեց Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտում պիլոտային նախագծի գործարկման փաստաթղթերի փաթեթը:Ինչպես պարզաբանեցին ԵՏՀ մամուլի ծառայությունում, նախագծի փաստացի կիրառումը կսկսվի այս տարվա նոյեմբերից և կտևի մինչև 2022 թվականի դեկտեմբերի վերջը:Հանձնաժողովը պարզեցված էլեկտրոնային հայտարարագրի ձև է մշակել և նկարագրել այն լրացնելու կանոնները, ինչը թույլ կտա կրճատել ուշացումները ծանրոցները ձևակերպելիս: Այս կարգը կգործի ողջ փորձի ընթացքում։ Եթե նոր տեխնոլոգիան հաջող լինի, այն կամրապնդեն միության օրենսդրությամբ։ԵԱՏՄ–ն աշխատանքի որոնման կայք է գործարկել անդամ երկրների տարածքումԴրան զուգահեռ փոփոխություններ են մշակվում ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում։ Փաստաթղթում երկու հասկացություն կավելանա․ էլեկտրոնային առևտրի ապրանքներ և էլեկտրոնային առևտրի օպերատորի գործունեություն։Օպերատորների ինստիտուտի ստեղծման հնարավորությունն այժմ քննարկում է Հանձնաժողովի աշխատանքային խումբը։ Ենթադրվում է, որ մաքսային ընթացակարգերով անցնելը ապահովելու են լիազորված ընկերությունները։«Անհրաժեշտ է միջանցք ստեղծել օպերատորի միջոցով ինտերնետ-առևտրի իրականացման համար, որպեսզի դա արագ ու հարմար լինի, որպեսզի անհրաժեշտ մուծումների վճարման և տեխնիկական հարցերի պահպանման երաշխիքներ լինեն»,- ընդգծել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը:Աշխատանքի նման ձևաչափը հարմար է վերահսկող մարմինների համար, որոնք տեղեկություննեերը մեկ աղբյուրից են ստանում, ինչպես և այն քաղաքացիների համար, որոնք կկարողանան այլևս չանհանգստանալ ապրանքների որակի և անվտանգության համար:Առաքում առանց ուշացմանԵՏՀ-ի ուշադրությունն արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի նկատմամբ օրինաչափ է։ Ըստ փորձագիտական գնահատման՝ 2019 թ․-ին արտասահմանյան ինտերնետ-հարթակներում գնված ԵԱՏՄ ապրանքների ներմուծման ծավալը կազմել է 8,8 մլրդ դոլար։ Սպառողական պահանջարկի՝ «օնլայն»-ում վերաբաշխվելուն զուգընթաց այդ ցուցանիշն ամեն տարի կավելանա 6-10 տոկոսով:Ավելին, մինչև 2030 թ․-ը Միության մանրածախ շրջանառության մեջ էլեկտրոնային առևտրի բաժինը ներկայիս 20 տոկոսից կարող է հասնել մինչև 50 տոկոսի, պարզաբանում է Ռազմավարական մշակումների ռուսական կենտրոնի «Ոչ հումքային հատվածի տնտեսություն» ուղղության ավագ փորձագետ Իլյա Ստրելկովը:Տասը տարի առաջ շատ դժվար էր պատկերացնել, որ ինտերնետոււմ զանգվածային առևտուր կլինի, ավելացնում է ԵՏՀ մաքսային օրենսդրության և իրավակիրառական պրակտիկայի վարչության ռիսկերի վերլուծության և հետվերահսկման բաժնի պետ Վադիմ Կոզաևը:«Այն ժամանակ ապրանքները հիմնականում մեծ խմբաքանակներով ներկրվում էին երկրներ, ապա տարածվում էին խանութներում, որտեղից էլ մարդիկ գնում էին դրանք։ Հիմա գնորդները կարող են գրեթե ուղղակիորեն վաճառողին հանդիպել, շատ ապրանքներ ավանդական առևտշրջանառությունից անցնում են ինտերնետ-առևտրի ոլորտ: Արդյունքում սահմանը հատող մանր ծանրոցների քանակը տարեցտարի աճում է»,-բացատրում է նա։Նման իրավիճակում բազմաթիվ անգամներ ավելանում են օրենսդրությանը չհետևելու ռիսկերը, նկատում է Վադիմ Կոզաևը: Դրանք կարող է կանխել միայն պատշաճ մաքսային վարչարարությունը։ԵԱՏՄ-ում միասին կհետևեն կասկածելի արտադրանքին և անբարեխիղճ գործարարներին. ՀՀ–ն էլ է միացել«Շատ կարևոր է, որ ապրանքների որակը համապատասխանի արտադրանքի անվտանգությունն ապահովող սահմանված պահանջներին, ինչպես նաև, որ բոլոր մաքսային վճարումները կատարվեն։ Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է ապահովել նաև ծանրոցների առաքման արագությունը, որպեսզի դրանք արագ հասնեն հասցեատերերին՝ ֆիզիկական անձանց»,-շարունակում է ԵՏՀ ներկայացուցիչը։Այս պահին մաքսավորները յուրաքանչյուր ծանրոցը և դրան կից փաստաթղթերը ստուգում են փաստացի «ձեռքի ռեժիմով»։ Դա շատ ժամանակ է խլում, այդ պատճառով ծանրոցները կարող են ուշանալ և ոչ միշտ են ժամանակին գալիս, խոստովանում Է Sputnik-ի զրուցակիցը։Ծանրոցները կէժանա՞նԻլյա Ստրելկովի խոսքով՝ հեռանկարում ԵՏՀ պիլոտային նախագիծը թույլ կտա կրճատել արտասահմանյան ծանրոցների առաքման ժամանակը ԵԱՏՄ տարածքում և նվազեցնել նման ծառայությունների արժեքը:«Նախագծում ամրագրված են մեխանիզմներ, որոնք պետք է արագացնեն և պարզեցնեն ապրանքների ձևակերպման ընթացակարգերը։ Դա կարող է դրական ազդեցություն ունենալ ծանրոցներ ստանալու ժամանակի վրա՝ արտասահմանում դրանց գնումից հետո։ Նման մեխանիզմներից առաջինը հայտարարագրման պարզեցված ձևն է։ Երկրորդը՝ ռուսական փոստի (և ԵԱՏՄ երկրների փոստային օպերատորների- Sputnik) միացումն է նախագծին՝ փորձագիտական և տեխնոլոգիական աջակցություն ցուցաբերելու համար»,-ընդգծում է փորձագետը։Նա հավելում է, որ ևս մեկ դրական պահ կարող է դառնալ ԵԱՏՄ երկրներ մուտք գործող կեղծված արտադրանքի ծավալների նվազումը (2020 թվականին միության մաքսային մարմինները հայտնաբերել են 15,3 մլն միավոր կեղծ ապրանք):Սակայն փորձագետը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ առաքման արագության և անվտանգության վրա ԵՏՀ-ի պիլոտային նախագծի ազդեցության մասին գործնական եզրակացություններ կարելի է անել միայն դրա իրականացման ակտիվ փուլը սկսելուց հետո՝ 2021 թ․-ի նոյեմբերից հետո։
https://arm.sputniknews.ru/20210727/irann-yndlaynume-hamagorcakcutyuny-eatmi-het-28447939.html
https://arm.sputniknews.ru/20210623/snund-odanav-overchuk-eatm-arajnahertutyun-28048102.html
https://arm.sputniknews.ru/20210430/gnern-ajelen-arevtury-nvazel-27387324.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/526/10/5261012_109:0:1533:1068_1920x0_80_0_0_0b5e5492e68ddc990fb15af489ac1159.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան և եատմ, հայաստան, տնտեսություն, առևտուր, առցանց վաճառք, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ, հայաստան, տնտեսություն, առևտուր, առցանց վաճառք, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
Առաքումներ առանց ուշացման. ինչպես են Հայաստանում արագացնելու առցանց առևտուրը
Արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի նկատմամբ ԵՏՀ-ի ուշադրությունը միանգամայն օրինաչափ է։ 2019 թվականին արտասահմանյան ինտերնետ-հարթակներում գնված և ԵԱՏՄ ներմուծված ապրանքների ծավալը կազմել է 8,8 մլրդ դոլար:
Նիկիտա Չիկունով, Sputnik.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) փաստաթղթերի փաթեթ է ընդունել, որը կհեշտացնի արտաքին էլեկտրոնային առևտրի մաքսային կարգավորումը: Հիմա արտասահմանյան ծանրոցների հայտարարագրման ընթացակարգը երկար է տևում, որի արդյունքում որոշ ապրանքներ ուշացումով են հասնում հասցեատերերին:
Ապագայում բոլոր ձևականություններն իր վրա կվերցնի միջսահմանային ինտերնետ-առևտրի օպերատորը։ Կստացվի՞ արդյոք արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտում պիլոտային նախագծի օգնությամբ արագացնել ծանրոցների առաքումը ԵԱՏՄ երկրներ՝ պարզել է Sputnik-ը։
Անցած երեքշաբթի՝ օգոստոսի 3-ին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիան հաստատեց Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտում պիլոտային նախագծի գործարկման փաստաթղթերի փաթեթը:
Ինչպես պարզաբանեցին ԵՏՀ մամուլի ծառայությունում, նախագծի փաստացի կիրառումը կսկսվի այս տարվա նոյեմբերից և կտևի մինչև 2022 թվականի դեկտեմբերի վերջը:
Հանձնաժողովը պարզեցված էլեկտրոնային հայտարարագրի ձև է մշակել և նկարագրել այն լրացնելու կանոնները, ինչը թույլ կտա կրճատել ուշացումները ծանրոցները ձևակերպելիս: Այս կարգը կգործի ողջ փորձի ընթացքում։ Եթե նոր տեխնոլոգիան հաջող լինի, այն կամրապնդեն միության օրենսդրությամբ։
Դրան զուգահեռ փոփոխություններ են մշակվում ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում։ Փաստաթղթում երկու հասկացություն կավելանա․ էլեկտրոնային առևտրի ապրանքներ և էլեկտրոնային առևտրի օպերատորի գործունեություն։
Օպերատորների ինստիտուտի ստեղծման հնարավորությունն այժմ քննարկում է Հանձնաժողովի աշխատանքային խումբը։ Ենթադրվում է, որ մաքսային ընթացակարգերով անցնելը ապահովելու են լիազորված ընկերությունները։
«Անհրաժեշտ է միջանցք ստեղծել օպերատորի միջոցով ինտերնետ-առևտրի իրականացման համար, որպեսզի դա արագ ու հարմար լինի, որպեսզի անհրաժեշտ մուծումների վճարման և տեխնիկական հարցերի պահպանման երաշխիքներ լինեն»,- ընդգծել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը:
Աշխատանքի նման ձևաչափը հարմար է վերահսկող մարմինների համար, որոնք տեղեկություննեերը մեկ աղբյուրից են ստանում, ինչպես և այն քաղաքացիների համար, որոնք կկարողանան այլևս չանհանգստանալ ապրանքների որակի և անվտանգության համար:
ԵՏՀ-ի ուշադրությունն արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի նկատմամբ օրինաչափ է։ Ըստ փորձագիտական գնահատման՝ 2019 թ․-ին արտասահմանյան ինտերնետ-հարթակներում գնված ԵԱՏՄ ապրանքների ներմուծման ծավալը կազմել է 8,8 մլրդ դոլար։ Սպառողական պահանջարկի՝ «օնլայն»-ում վերաբաշխվելուն զուգընթաց այդ ցուցանիշն ամեն տարի կավելանա 6-10 տոկոսով:
Ավելին, մինչև 2030 թ․-ը Միության մանրածախ շրջանառության մեջ էլեկտրոնային առևտրի բաժինը ներկայիս 20 տոկոսից կարող է հասնել մինչև 50 տոկոսի, պարզաբանում է Ռազմավարական մշակումների ռուսական կենտրոնի «Ոչ հումքային հատվածի տնտեսություն» ուղղության ավագ փորձագետ Իլյա Ստրելկովը:
Տասը տարի առաջ շատ դժվար էր պատկերացնել, որ ինտերնետոււմ զանգվածային առևտուր կլինի, ավելացնում է ԵՏՀ մաքսային օրենսդրության և իրավակիրառական պրակտիկայի վարչության ռիսկերի վերլուծության և հետվերահսկման բաժնի պետ Վադիմ Կոզաևը:
«Այն ժամանակ ապրանքները հիմնականում մեծ խմբաքանակներով ներկրվում էին երկրներ, ապա տարածվում էին խանութներում, որտեղից էլ մարդիկ գնում էին դրանք։ Հիմա գնորդները կարող են գրեթե ուղղակիորեն վաճառողին հանդիպել, շատ ապրանքներ ավանդական առևտշրջանառությունից անցնում են ինտերնետ-առևտրի ոլորտ: Արդյունքում սահմանը հատող մանր ծանրոցների քանակը տարեցտարի աճում է»,-բացատրում է նա։
Նման իրավիճակում բազմաթիվ անգամներ ավելանում են օրենսդրությանը չհետևելու ռիսկերը, նկատում է Վադիմ Կոզաևը: Դրանք կարող է կանխել միայն պատշաճ մաքսային վարչարարությունը։
«Շատ կարևոր է, որ ապրանքների որակը համապատասխանի արտադրանքի անվտանգությունն ապահովող սահմանված պահանջներին, ինչպես նաև, որ բոլոր մաքսային վճարումները կատարվեն։ Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է ապահովել նաև ծանրոցների առաքման արագությունը, որպեսզի դրանք արագ հասնեն հասցեատերերին՝ ֆիզիկական անձանց»,-շարունակում է ԵՏՀ ներկայացուցիչը։
Այս պահին մաքսավորները յուրաքանչյուր ծանրոցը և դրան կից փաստաթղթերը ստուգում են փաստացի «ձեռքի ռեժիմով»։ Դա շատ ժամանակ է խլում, այդ պատճառով ծանրոցները կարող են ուշանալ և ոչ միշտ են ժամանակին գալիս, խոստովանում Է Sputnik-ի զրուցակիցը։
Իլյա Ստրելկովի խոսքով՝ հեռանկարում ԵՏՀ պիլոտային նախագիծը թույլ կտա կրճատել արտասահմանյան ծանրոցների առաքման ժամանակը ԵԱՏՄ տարածքում և նվազեցնել նման ծառայությունների արժեքը:
«Նախագծում ամրագրված են մեխանիզմներ, որոնք պետք է արագացնեն և պարզեցնեն ապրանքների ձևակերպման ընթացակարգերը։ Դա կարող է դրական ազդեցություն ունենալ ծանրոցներ ստանալու ժամանակի վրա՝ արտասահմանում դրանց գնումից հետո։ Նման մեխանիզմներից առաջինը հայտարարագրման պարզեցված ձևն է։ Երկրորդը՝ ռուսական փոստի (և ԵԱՏՄ երկրների փոստային օպերատորների- Sputnik) միացումն է նախագծին՝ փորձագիտական և տեխնոլոգիական աջակցություն ցուցաբերելու համար»,-ընդգծում է փորձագետը։
Նա հավելում է, որ ևս մեկ դրական պահ կարող է դառնալ ԵԱՏՄ երկրներ մուտք գործող կեղծված արտադրանքի ծավալների նվազումը (2020 թվականին միության մաքսային մարմինները հայտնաբերել են 15,3 մլն միավոր կեղծ ապրանք):
Սակայն փորձագետը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ առաքման արագության և անվտանգության վրա ԵՏՀ-ի պիլոտային նախագծի ազդեցության մասին գործնական եզրակացություններ կարելի է անել միայն դրա իրականացման ակտիվ փուլը սկսելուց հետո՝ 2021 թ․-ի նոյեմբերից հետո։