https://arm.sputniknews.ru/20211126/bacahajtvel-e-chhajtararagrvats-apranqneri-nermutsman-depq-harucvel-e-qrgvorts-35766610.html
Բացահայտվել է չհայտարարագրված ապրանքների ներմուծման դեպք. հարուցվել է քրգործ
Բացահայտվել է չհայտարարագրված ապրանքների ներմուծման դեպք. հարուցվել է քրգործ
Sputnik Արմենիա
Վերջին շրջանում երկրի սահմանային անցակետերը հատող բեռնատարների մաքսային հայտարարագրերում ապրանքների ծագման վերաբերյալ առկա է ոչ ճշգրիտ տեղեկատվության... 26.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-26T15:46+0400
2021-11-26T15:46+0400
2021-11-26T15:48+0400
հայաստան
վրաստանի հանրապետություն
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
մաքսատուրք
մաքսանենգություն
մաքսազերծում
https://cdn.am.sputniknews.ru/img/484/20/4842007_0:44:1600:944_1920x0_80_0_0_d7805e4f16f73d00b437c81cb362d6ca.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Պետականեկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչությունը բացահայտել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք: Բագրատաշենի մաքսային կետ-բաժին մուտք գործած բեռնատարում առկա են եղել չհայտարարագրված ապրանքներ: Տեղեկությունը հայտնում են ՊԵԿ–ից։Իրականացված զննությունից պարզվել է, որ բեռնատարի ապրանքները ոչ իրենց անվամբ են հայտարարագրված։ Մաքսային մարմնին ներկայացված փաստաթղթերի համաձայն` բեռնատարում պետք է լիներ կահույքի լամինացված շերտեր, կահույքի մետաղական ոտքեր, սահաձողեր, բռնակներ, խոհանոցի էլեկտրական վառարաններ և օդաքաշ պահարաններ: Մեքենայում, սակայն, փաստացի հայտնաբերվել են այլ ապրանքներ, լրիվ այլ քանակությամբ:Արկղերի զննումից ի հայտ են եկել վերապիտակավորման հատկանիշներ, ինչպես նաև պարզվել է, որ փաստաթղթերում ապրանքի ծագման երկիրը նշված է ՌԴ, իսկ տուփերի վրա փակցված է այլ երկիր՝ Չինաստան: Մաքսային ծառայողների կողմից հայտնաբերված ապրանքը և տրանսպորտային միջոցը վերցվել են, կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:Դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հատկանիշներով (Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է բազմակողմանի քննություն։ Պարզվել է նաև, որ ապրանք տեղափոխող ընկերության տարանցման հայտարարագրով ՀՀ տեղափոխված ապրանքը փաստացի ձեռք է բերվել Վրաստանում և հենց Վրաստանից է ներմուծվել ՀՀ՝ վերաարտահանում՝ (ռեէքսպորտ) մաքսային ընթացակարգով:Երկու եղբայր Մեղրիի մաքսակետի աշխատակիցներին քաշքշել են, հարվածել. մեկը հետախուզվում էԱյս դեպքին առնչվող նյութերը փոխանցվել են ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն՝ հետագա ընթացքը որոշելու նպատակով։
https://arm.sputniknews.ru/20211103/pek-um-hajtnabervats-hancagvortsutjunneri-harcvov-glkhavvor-datakhazy-dimel-e-pek-nakhagahin-34957153.html
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/484/20/4842007_142:0:1458:987_1920x0_80_0_0_34fda20d5d7361a00a89673c0483ed76.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վրաստանի հանրապետություն, պետական եկամուտների կոմիտե (պեկ), մաքսատուրք, մաքսանենգություն, մաքսազերծում
հայաստան, վրաստանի հանրապետություն, պետական եկամուտների կոմիտե (պեկ), մաքսատուրք, մաքսանենգություն, մաքսազերծում
Բացահայտվել է չհայտարարագրված ապրանքների ներմուծման դեպք. հարուցվել է քրգործ
15:46 26.11.2021 (Թարմացված է: 15:48 26.11.2021) Վերջին շրջանում երկրի սահմանային անցակետերը հատող բեռնատարների մաքսային հայտարարագրերում ապրանքների ծագման վերաբերյալ առկա է ոչ ճշգրիտ տեղեկատվության ներկայացման և ապրանքները պատշաճ չհայտարարագրելու նոր գործելաոճ:
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Պետականեկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչությունը բացահայտել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք: Բագրատաշենի մաքսային կետ-բաժին մուտք գործած բեռնատարում առկա են եղել չհայտարարագրված ապրանքներ: Տեղեկությունը հայտնում են ՊԵԿ–ից։
Իրականացված զննությունից պարզվել է, որ բեռնատարի ապրանքները ոչ իրենց անվամբ են հայտարարագրված։ Մաքսային մարմնին ներկայացված փաստաթղթերի համաձայն` բեռնատարում պետք է լիներ կահույքի լամինացված շերտեր, կահույքի մետաղական ոտքեր, սահաձողեր, բռնակներ, խոհանոցի էլեկտրական վառարաններ և օդաքաշ պահարաններ: Մեքենայում, սակայն, փաստացի հայտնաբերվել են այլ ապրանքներ, լրիվ այլ քանակությամբ:
Արկղերի զննումից ի հայտ են եկել վերապիտակավորման հատկանիշներ, ինչպես նաև պարզվել է, որ փաստաթղթերում ապրանքի ծագման երկիրը նշված է ՌԴ, իսկ տուփերի վրա փակցված է այլ երկիր՝ Չինաստան: Մաքսային ծառայողների կողմից հայտնաբերված ապրանքը և տրանսպորտային միջոցը վերցվել են, կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:
Դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հատկանիշներով (Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է բազմակողմանի քննություն։ Պարզվել է նաև, որ ապրանք տեղափոխող ընկերության տարանցման հայտարարագրով ՀՀ տեղափոխված ապրանքը փաստացի ձեռք է բերվել Վրաստանում և հենց Վրաստանից է ներմուծվել ՀՀ՝ վերաարտահանում՝ (ռեէքսպորտ) մաքսային ընթացակարգով:
Այս դեպքին առնչվող նյութերը փոխանցվել են ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն՝ հետագա ընթացքը որոշելու նպատակով։