00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գլխավոր դատախազը ՊԵԿ-ում հայտնաբերված հանցագործությունների հարցով դիմել է ՊԵԿ նախագահին

© Photo : Hayk Manukyan / Facebook / Arevik KhachatryanԱրթուր Դավթյան
Արթուր Դավթյան - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2021
Արթուր Դավթյան
Բաժանորդագրվել
Տարբեր հոդվածներով հարուցված 7 քրգործով մեղադրանք է առաջադրվել ՊԵԿ 19 աշխատակցի, որոնցից 14-ին կալանավորել են։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Պետեկամուտների կոմիտեում հայտնաբերված պաշտոնեական հանցագործությունների կանխարգելման խնդրով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին։ Տեղեկությունը հայտնում է դատախազությունը՝ հավելելով, որ հոկտեմբերի 25-ի դրությամբ ԱԱԾ-ի կողմից իրականացված աշխատանքի արդյունքում 7 քրգործ է հարուցվել ՊԵԿ հարկային և մաքսային ծառայողների կողմից պաշտոնեական տարաբնույթ հանցագործություններ կատարելու դեպքերի առթիվ:
Վերոնշյալ քրգործերից 3-ով մեղադրանքներ են առաջադրվել ՊԵԿ արևելյան մաքսատուն վարչության «Բագրատաշեն» մաքսային կետի 4 ծառայողներին, հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետի մաքսային 3 ծառայողներին:
Նշված մաքսակետերի տեսուչները կաշառք ստանալու դիմաց թույլ են տվել, որ տնտեսվարողներն առանց պատշաճ մաքսային հսկողության ՀՀ ներմուծեն տարբեր տեսակի ապրանքներ, ինչի հետևանքովպետությանը պատճառվել են խոշոր չափերի վնասներ:
Передача денег - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2021
Մեղրիի մաքսակետի աշխատողները կաշառք են վերցրել, երկուսը կալանավորվել են
Հարուցված մյուս 4 քրեական գործերով որպես մեղադրյալ են ներգրավել ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության Լոռու տարածքը սպասարկող բաժնի 4, թիվ մեկ բաժնի 4, ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության ընթացիկ հսկողության տարածքային թիվ ինը բաժնի 2, թիվ երկու բաժնի հարկային 2 տեսուչների, օպերլիազորների:
ՊԵԿ պաշտոնյաները հայտնվել են մեղադրյալի կարգավիճակում. ՀՔԾ–ն մանրամասներ է հայտնում
Այս դեպքում էլ հարկային ծառայողները, նախնական համաձայնության գալով իրենց սպասարկման ոլորտում գտնվող համայնքներում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող տնտեսվարողների հետ, վերջիններիս կողմից թույլ տրված տարատեսակ խախտումները չարձանագրելու, ստուգումներ չիրականացնելու համար նրանցից պահանջել են 6 մլն դրամ կաշառք։ Այդ գումարի մեծ մասը նրանք ստացել են, իսկ մնացած փոքր մասը ստանալ չեն հասցրել բռնվելու պատճառով:
Здание Службы национальной безопасности - Sputnik Արմենիա, 1920, 23.07.2021
ԱԱԾ–ն բացահայտել է մի խումբ պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունները
Այսինքն՝ պաշտոնեական դիրքի չարաշահում կատարելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու, առանձին դեպքերում՝ նաև պաշտոնեական անփութության կամ պաշտոնեական կեղծիք կատարելու համար 7 քրգործով մեղադրանք է առաջադրվել ՊԵԿ 19 աշխատակցի, որոնցից 14-ին կալանավորել են։
Գործուղման համար փող են ստացել, բայց աշխատանքի են եղել. խախտումներ` դատական դեպարտամենտում
Դատախազությունը հայտնում է, որ այս տվյալները փաստում են՝ մաքսային բաժիններում աշխատակիցների կողմից ՀՀ տարածք ներմուծված բեռների մաքսային ձևակերպումների, մաքսազերծումների ընթացքի, հարկերի հավաքագրման գործընթացների նկատմամբ արդյունավետ հսկողություն չի իրականացվել: Ստուգումները մի շարք դեպքերում կրել են ձևական բնույթ, վերադաս իրավասու պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չեն ձեռնարկվել աշխատակիցների վրա դրված պարտականությունների պատշաճ կատարումն ապահովելու ուղղությամբ:
Պաշտոնատար անձանց պատասխանատվության մակարդակը բարձրացնելու խնդրով էլ գլխավոր դատախազը գրություններ է հասցեագրել ՀՀ ՊԵԿ նախագահին։
Комитет государственных доходов - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2021
ՊԵԿ-ում նախահեղափոխական բացահայտում են արել. մեղավորների շրջանակը պարզվում է
Լրահոս
0