00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում հանքերի եկամուտը նորովի կբաժանվի. հարկային բարեփոխումների նոր փաթեթ

© Sputnik / Aram Nersesyanհանքավայր
հանքավայր - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2021
հանքավայր
Բաժանորդագրվել
Հանքահումքային արտադրանքի արտահանման տուրքը ժամանակավոր է. հաջորդ տարի կառավարությունը մտադիր է այն փոխարինել ռոյալթիի նոր և վերջնական բանաձևով, որը կապակցված կլինի մետաղների համաշխարհային գներին:
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik, Արամ Գարեգինյան. ՀՀ ֆինանսների նախարարությունն աշխատում է հանքերի հարկման նոր համակարգի վրա։ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ռոյալթիի նոր բանաձևը (մետաղական հանքանյութի արդյունահանման հարկը) կապակցվելու է մետաղների միջազգային բորսայական գներին:
Այդպիսի փոխկապակցվածություն կա նաև գործող ռոյալթիում, բայց միջնորդավորված․ հարկը մասնակի կախված է ընկերության շահույթից (դրանից կախված այն կարող է տատանվել 4-5%)։ Ենթադրվում է, որ որքան բարձր են մետաղների գները, այնքան բարձր է նաև ընկերության շահույթը։ Բայց կա նաև ռիսկ, որ ընկերությունները հաշվետվություններում արհեստականորեն կնվազեցնեն իրենց շահույթները։
«Լոռվա ակցենտով» ուսապարկերը տարածվում են Եվրոպայում. ինչպե՞ս կարող ենք չզիջել չինականին
Դա ստուգելը հեշտ չէ, ուստի ավելորդ վարչական ռեսուրս չծախսելու համար հարկն ուզում են միանգամից կապակցել համաշխարհային գներին (ամենայն հավանականությամբ՝ Լոնդոնի մետաղների բորսայի գնանշումներին)։
Պողոսյանի խոսքով` կառավարությունը ռոյալթիի նոր բանաձև կառաջարկի ամենայն հավանականությամբ առաջիկա ամիսներին: Միաժամանակ կչեղարկվի հանքի խտանյութի արտահանման մաքսատուրքը, որն առաջարկվել և ուժի մեջ է մտել այս աշնանից։ Այն առաջարկվել է որպես ժամանակավոր միջոց, մինչև նոր ռոյալթիի ընդունումը:

«Մեր խնդիրն է պետական բյուջեի, այսինքն՝ հասարակության համար հիմնավորված մասնաբաժին ապահովել այն օգուտներից, որոնք գոյանում են մետաղների բարձր գների դեպքում։ Ընդ որում` բնականաբար, պետք է ողջամիտ հասույթ թողնել նաև բիզնեսին»,-նշեց փոխնախարարը։

Միևնույն ժամանակ, մաքուր մետաղների արտադրության համար (ի տարբերություն կիսաֆաբրիկատների) ռոյալթի չի գանձվի: Ճիշտ է, պղնձաձուլական գործարանը (որի ստեղծման պլանները արդեն հայտարարված են) կամ ոսկու զտարկման գործարանը (եթե այդպիսին հայտնվի), վերամշակման համար հանքանյութ գնելով, պետք է ԱԱՀ վճարեն։ Բայց այդ ԱԱՀ–ն նրանք կարող են հետ ստանալ արտահանման ժամանակ։

Համընդհանուր հայտարարագրեր

Նախագիծը, ըստ որի՝ հարկային հայտարարագրեր պետք է հանձնեն բոլոր քաղաքացիները, մնում է ֆինանսների նախարարության օրակարգում։ Յուրաքանչյուրից ուզում են օրինական հարկեր վերցնել, բայց ավելորդ չխստացնել վարչարարությունը, պարզաբանեց Պողոսյանը։
Կանխիկ գործարքների սահմանափակման մասին օրենքը, որն ուժի մեջ կմտնի հաջորդ տարվանից, կօգնի վերահսկել դրամական հոսքերը (այդ թվում՝ հարկման նպատակով): Այլ հարց է՝ որոշել, թե հարկային ծառայությանն ինչ սահմաններում հասանելիություն տալ այդ տվյալներին, որպեսզի չխախտվի բանկային գաղտնիքն ու պահպանվի վստահությունը ֆինանսական համակարգի նկատմամբ, հավելեց նա:
Մետաղի ջարդոն - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2021
Մետաղի ջարդոն և պլաստիկ. ինչ են անում ՀՀ-ն ու ԵԱՏՄ այլ երկրները «կանաչ» տնտեսության համար
«Բայց համընդհանուր հայտարարագրերը այսպես թե այնպես կներդնենք. այդ մասին կառավարությունում սկզբունքային որոշում կա»,-ընդգծեց Պողոսյանը։
Այլ բան է, որ հարկերից հնարավոր կլինի վերադարձ ստանալ կրթության և առողջապահության ծախսերի դիմաց։ Դրանք նախատեսվում է տեղափոխել ԱԱՀ-ի դաշտ, այսինքն՝ դրանց արժեքը կաճի, բայց միայն ունևոր քաղաքացիների համար։ Մնացածներն էլ ԱԱՀ-ի վերադարձ կստանան (ինչպես հիմա ստանում են եկամտային հարկի վերադարձ հիփոթեքի դեպքում)։ Թե ինչ եկամուտների տեր քաղաքացիներն ու մինչև որ շեմը կկարողանան օգտվել այս վերադարձից, նույնպես դեռ քննարկվում է։

Ինչո՞ւ են փոքր բիզնեսը ցանկանում ԱԱՀ-ի դաշտ տեղափոխել

Մյուս նախագիծը, որի մասին ֆինանսների նախարարությունը բազմիցս հայտարարել է, ԱԱՀ-ի շեմի իջեցումն է։ Այժմ մինչև 115 միլիոն դրամ (մոտ 240 հազար դոլար) տարեկան շրջանառություն ունեցող ընկերությունները շրջանառության հարկ են վճարում։
Սա ավելի պարզ է, քան ընդհանուր ռեժիմը, քանի որ այստեղ կարիք չկա հետևել ամեն մի առանձին գործարքի ԱԱՀ-ի դեբետին և կրեդիտին, բավական է միայն հայտարարագրել ընդհանուր շրջանառությունը և դրանից հարկ մուծել։ Բացի այդ, շրջհարկի բեռն ավելի ցածր է, քան շահութահարկինը։ Այս երկու համակարգերը հստակ համեմատել հնարավոր չէ, քանի որ այդ հարկերը հաշվարկվում են տարբեր բազաներից (շրջանառության հարկը վճարում են 1,5-5%, բայց՝ ողջ շրջանառությունից, իսկ շահութահարկը՝ 20%, բայց միայն շահույթից)։ Սակայն բավարար ճշգրտությամբ կարելի է ասել, որ շրջհարկի բեռը 2-3 անգամ ցածր է։
Հայ ուսանողներն ինժեներական քաղաքում տիեզերական արբանյակ-«կուբիկ» են հավաքել
«Եթե պարզեցված հարկային ռեժիմը նաև թեթևացրած է, ապա բոլորը կձգտեն օգտվել դրանից, ինչպես հիմա։ Իսկ մեր խնդիրն այն է, որ բիզնեսն իր շրջանառությունը պակաս ցույց տալու խթան չունենա»,-պարզաբանեց Պողոսյանը։
«Դյուցազն» ընկերության և «Իրական դպրոց»-ի սաների համատեղ ստեղծած լազերային ռազմական սիմուլյատոր - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2021
Փեյնթբոլից ավելի լուրջ․ Հայաստանում նոր մակարդակի ռազմական սիմուլյատոր են ստեղծել
Շատ զարգացած երկրներում շրջանառության հարկը նույնիսկ ավելի բարձր է, քան շահութահարկը (տարբեր երկրներում նրանք կարող են տարբեր ձևերով կոչվել, բայց էությունը դրանից չի փոխվում): Օրինակ` Ֆրանսիայում մասնավոր բիզնեսի համար պարզեցված հարկը նույնիսկ ավելի բարձր է (մինչև 45%), քան շահութահարկը (մինչև 31%
Այս դեպքում բիզնեսը շահագրգռված է աշխատել ընդհանուր հարկային դաշտում․ հաշվապահությունը դրանից բարդանում է, բայց կան նաև մի շարք առավելություններ: Նախ` դուք կարող եք հարկային բազայից դուրս գրել մի շարք ծախսեր և ընկերության մեջ վերաներդրվող շահույթը:
Երկրորդ` այդ դեպքում ավելի հեշտ է դառնում գործարքներ կնքել ԱԱՀ վճարող այլ ընկերությունների հետ։ Հակառակ դեպքում, եթե դուք շրջանառության հարկ վճարող եք և ցանկանում եք վաճառել ձեր ապրանքը խոշոր սուպերմարկետին, ապա նա չի կարող ձեզ ԱԱՀ-ն դեբետագրել, դրա համար էլ ձեզ վատ պայմաններ է առաջարկում։
«Այսինքն` որքան շատ ձեռնարկություններ անցնեն ընդհանուր հարկային ռեժիմի, այնքան քիչ կկտրվի ԱԱՀ-ի շղթան՝ ի հարմարավետություն բիզնեսի և պետության»,-հավելեց Պողոսյանը:
Смарт аквариум стартапа Bluenero - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2021
Հայկական «խելացի տունը» իր տեղն է գրավում համաշխարհային շուկայում

Ի՞նչն է արդեն ուժի մեջ մտել

Գույքահարկն առաջիկա տարիներին պետք է աճի, ինչի մասին ավելի վաղ արդեն շատ է խոսվել։ Սակայն առաջիկա տարում նոր տոկոսադրույքները ուժի մեջ կմտնեն միայն 25% – ով, իսկ ամբողջությամբ՝ միայն 2026 թվականից: Դրա համար էլ ամբողջ հանրապետությունում 510 հազար անշարժ գույքի միավորի հարկը ժամանակավորապես նույնիսկ նվազել է, պարզաբանում է Պողոսյանը։
«Տեղական իշխանությունները դեկտեմբերի 1-ից հետո կամփոփեն հավաքագրման տվյալները, բայց ելնելով իմ ասածից՝ մենք բարդությունների չենք սպասում»,- ընդգծեց նա։
Ֆինանսների նախարարության սպասումներն ընդհանուր առմամբ արդարացնում է նաև խաղատների և մյուս մոլախաղերի (այդ թվում՝ վիրտուալ) անցումը շահութահարկի ռեժիմին։ Խաղատներն ուայլ շահումով խաղերը այդ ռեժիմին են անցնում 2021թ-ից (այսինքն՝ առաջին շահութահարկը կմուծեն մյուս տարվա ապրիլին), սակայն տոտալիզատորներն արդեն անցել են դրան՝ առաջին հարկը վճարելով 2021թ-ի ապրիլին։
«Ընդ որում` թե՛ առաջինները, թե՛ երկրորդները շարունակում են ֆիքսված տուրք վճարել, այնպես որ բյուջեի մուտքերն այսպես թե այնպես չեն նվազում»,-նշեց Պողոսյանը։
Հայաստանում արտադրված էլեկտրամոբիլների լիցքավորման կայանը - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2021
Հայաստանում սկսել են էլեկտրամեքենաների լիցքավորման կայաններ թողարկել․ նախագծի մանրամասները
Հիշեցնենք, որ հաջորդ տարվանից ևս 1 տոկոսով կնվազի եկամտահարկը (մինչև 21 տոկոս, իսկ 2023-ին՝ մինչև վերջնական 20 տոկոս): Ընդ որում` կբարձրանան 1974 թ.-ին և ավելի ուշ ծնված քաղաքացիների համար կուտակային կենսաթոշակային ֆոնդերին պարտադիր հատկացումները։ Նախկինում քաղաքացիները կենսաթոշակային ֆոնդին վճարում էին աշխատավարձի 2,5 տոկոսը՝ պետության 7,5 տոկոս հավելավճարով: 2023թ.-ին այդ հարաբերակցությունը կվերադառնա նախկին 5%/5% –ին, (իսկ 2022թ․-ին կկազմի 4,5%/5,5%)։
Հերթական անգամ 10-15 տոկոսով կբարձրանա ծխախոտի և օղու ակցիզը։ ԵԱՏՄ տարածքում ակցիզային դրույքաչափերի ներդաշնակեցման համար բարձրացում է նախատեսվում նաև 2023 թվականին։
Գարեգին Պապոյան - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2021
Մի գլուխը լավ է, երկուսը՝ ավելի լավ. ինչ են ուզում աշխարհում փոխել հայ գիտնական եղբայրները
Լրահոս
0