00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական «խելացի տունը» իր տեղն է գրավում համաշխարհային շուկայում

© Photo : Bluenero official siteСмарт аквариум стартапа Bluenero
Смарт аквариум стартапа Bluenero - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2021
Բաժանորդագրվել
Ծրագրավորողների թիմը թողարկում է տնային էլեկտրական և ջեռուցման ցանցի կառավարման համակարգեր, որոնք թույլ են տալիս մինչև 40% էներգիա խնայել:
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik, Արամ Գարեգինյան. «Խելացի տների» համաշխարհային շուկան արդեն մի քանի տասնյակ միլիոն դոլարի է հասել և մոտակա տարիներին կաճի տարեկան 10 տոկոսով, ընդ որում, վերլուծաբանների գնահատմամբ` ոչ միայն մարդկանց եկամուտների աճի (այդ թվում՝ զարգացող երկրներում), այլև բազմաթիվ մոդելների առաջարկած էներգաարդյունավետության հաշվին։ Հենց դրա վրա էլ շեշտը դրել է հայ ծրագրավորողների խումբը։ Նրանք որոշել են իրենց ընկերությունը կոչել Heltun (խոսակցական լեզվով «արի տուն» իմաստն ունի)։ Ընկերությունը զանգվածային արտադրությունը սկսել է 2019թ․-ից։

Մենք քնած ենք, հաշվիչը պտտվում է

Եթե մենք կենցաղային տեխնիկան անջատում ենք միայն միացնել-անջատելու կոճակով, բայց ցանցից չենք անջատում, այն շարունակում է հոսանք ծախսել։ Որոշ սարքեր դրա շնորհիվ համակարգը պահում են վայրկենական պատրաստության վիճակում, ինչպես նաև «մտապահում են» կարգավորումները (օրինակ` հեռուստացույցի դեպքում` ալիքների փոխդասավորությունը կամ ցանկի լեզուն)։ Բայց եթե դուք երկար ժամանակ նույն այդ հեռուստացույցը, համակարգիչը կամ որևէ այլ սարք չեք օգտագործում, համակարգն ավտոմատ կերպով տվյալ վարդակն անջատում է ցանցից։

«Կարելի է, օրինակ, կարգավորումներում նշել, թե որ ժամերին վարդակը պետք է անջատվի, իսկ որ ժամերին հակառակը` անջատել չի կարելի։ Կարելի է նաև անջատման ժամանակացույց դնել․ օրինակ՝ հրդեհից խուսափելու համար արդուկը միացնելուց կես ժամ անց անջատվում է։ Իսկ եթե, օրինակ, հեռախոսի լիցքավորիչն է միացրած, այն չի անջատվի։ Համակարգը սարքերն անջատում է ըստ հզորության»,-պարզաբանում է համահիմնադիր Աշոտ Մաշուրյանը։

Նշենք, որ ըստ Հյուսիսային Կալիֆոռնիայի Համալսարանի գնահատման՝ բնակելի տներում տեխնիկայի կողմից էլեկտրականության պասիվ սպառումը կարող է գերազանցել 20 տոկոսը։
«Խելացի տան»՝ աշխարհում արդեն հայտնի տեխնոլոգիային ընկերությունն ավելացրել է սեփական հայտնագործությունը՝ «խելացի» վարդակները։ Եթե որևէ մեկը (օրինակ՝ երեխան) անզգուշաբար մատը վարդակի մեջ մտցնի, այն ակնթարթորեն կանջատվի, բայց եթե խրոցն է միանում, վարդակն աշխատում է։ Եթե սարքն ընդհատումներով է աշխատում, վարդակը լարման տատանումների շնորհիվ նույնականացնում է և զգուշացնող sms ուղարկում։
Վթարային իրավիճակների դեպքում եթե տատանումները գերազանցում են նորման, կամ եթե վարդակն ու լարերը կրիտիկական ջերմաստիճանից շատ են տաքանում (նման բան կարող է լինել, եթե, օրինակ, մի վարդակից միանգամից մի քանի սարք միացնեն կամ հզոր եռակցման մեքենա), վարդակը կարող է վթարային անջատվել:
Национальный Политехнический Университет Армении - Sputnik Արմենիա, 1920, 27.03.2021
Հայկական «խելացի» բիզնեսը․ էներգաարդյունավետության մասնագետները ոչ մեկին պետք չեն

Գնում ես աշխատանքի, տունը սառչում է, վերադառնում ես՝ տաքանում է

Համակարգը կառավարում է նաև ջեռուցող համակարգերի թերմոստատները, որոնք կարելի է որոշակի ջերմաստիճանի վրա դնել։
Օրինակ՝ որոշակի ժամերի (մինչ դուք աշխատում եք) համակարգը կարող է տնտեսող ռեժիմի անցնել, իսկ ձեր վերադարձի ժամանակ սովորական ջերմաստիճանի վերադառնալ (մնում է միայն ժամանակին տուն վերադառնալ)։ Ջեռուցման ռեժիմները կարելի է կարգավորել անգամ տարբեր սենյակների համար տարբեր ժամերի վրա դնելով։
«Երբ դուք քնած եք, ձեզ ամենայն հավանականությամբ պետք չէ նույն պայմանական +24 աստիճանը, որը պետք է երեկոյան։ Իսկ այ առավոտյան՝ հակառակը, ավելի լավ է 2-3 աստիճան ավելի տաք լինի, մինչ մենք հագնվում և լվացվում ենք, այսինքն՝ ննջարանում և լոգասենյակում։ Իսկ ճաշասենյակում այդ ժամին ավելորդ տաքություն պետք չէ, որովհետև դուք ամենայն հավանականությամբ խոհանոցում եք նախաճաշելու։ Գիտեմ, որ անեկդոտի նման է հնչում, բայց այդ ամենի վրա մինչև 30-40 տոկոս էներգիա է խնայվում»,-ավելացնում է Աշոտը։
Саргис Геворкян, председатель Агентства реконструкции и развития Армении Адкарс - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2020
ՌԱԴԻՈ
Չինաստանը Հայաստանում «Խելացի քաղաք» կկառուցի. ի՞նչ է ակնկալում դրա փոխարեն

Ինչո՞ւ Հայաստանում, ոչ թե արտերկրում

Ընկերությունն արդեն իր սարքերի ինը մոդել արտահանում է Եվրամիություն, ԵԱՏՄ (ՌԴ և Ղազախստան), Մերձավոր Արևելք՝ Սինգապուր, հիմա էլ պատրաստվում է ամերիկյան շուկա մտնել։
Ինը մոդելներից յուրաքանչյուրի համար ընկերությունն ինքն է հարյուրավոր դետալներ նախագծում, իսկ հավաքում և թեստավորում է տեղում։ Բուն արտադրությունը, ասում է Աշոտը, ստիպված են պատվիրել Չինաստանում։ Նրա խոսքով` Հայաստանում էլեկտրոնային սխեմաների հավաքման և պլաստմասե կորպուսների թողարկման արտադրություններ կան, բայց, ցավոք, դեռ բավականաչափ որակյալ չեն։

«Խնդիրը ոչ միայն սարքավորումներ են, այլև մասնագետները։ Մենք, իհարկե, լավ ինժեներներ ունենք, բայց նրանք շատ քիչ են։ Թերմոդինամիկա կամ մեխանիկա իմացողներին առհասարակ մատների վրա կարելի է հաշվել, դրանում անձամբ ենք համոզվել, երբ փնտրում էինք։ Մեզ համար ավելի հեշտ կլիներ արտադրությունն արտերկրում ինչ-որ տեղ կազմակերպել. թե՛ թիմն ավելի արագ կհավաքեինք, թե՛ ֆինանսավորում ավելի հեշտ կգտնեինք։ Բայց մեր նպատակն այն է, որ ինժեներիան Հայաստանում նորից ծաղկի` ինչպես 70-80-ականներին»,-ասում է Աշոտը։

Այդ անցյալի մասին Աշոտին ու նրա ընկերներին հիշեցնում է Երևանի Ռելեի գործարանը, որտեղ նախկինում մի քանի հազար մարդ էր աշխատում, իսկ հիմա տարածքը վարձով է տրվում որպես պահեստ։ Այստեղ՝ նախկին արտադրամասերից մեկում էլ սկսել են արտադրությունը։
Նշենք, որ Աշոտ Մաշուրյանը ծնունով Գորիսից է, ընտանիքի հետ երկար ժամանակ ապրել է Ռուսաստանում, բայց հետո վերադարձել է հայրենիք։ Նախագծի նրա գործընկերներից մեկը՝ Սարգիս Կապրիելյանը, Սիրիայից է, մյուսը՝ Անդրանիկ Հակոբյանը, ծնվել և մեծացել է Երևանում։
Վարչապետի գլխավոր մրցանակին արժանացավ մանուկների համար խելացի խաղալիքներ ստեղծողը
Իր մոդելները ընկերությունը ներկայացնում է DigiWeek («Թվային շաբաթ») համաժողովների և ցուցահանդեսների շարքի շրջանակներում, որը Երևանում, Գյումրիում և Վանաձորում անցկացնում է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE):
Լրահոս
0