00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի գլուխը լավ է, երկուսը՝ ավելի լավ. ինչ են ուզում աշխարհում փոխել հայ գիտնական եղբայրները

© Sputnik / Aram GareginyanԳարեգին Պապոյան
Գարեգին Պապոյան - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2021
Բաժանորդագրվել
Քիմիկոս Գարեգին Պապոյանը հայկական թիմի հետ ավարտում է արհեստական բանականության համակարգի ստեղծումը։ Համակարգը դեղամիջոցների ընտրություն է կատարելու միլիարդավոր թեկնածու մոլեկուլների միջից։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի - Sputnik. Biosim ընկերությունն արդեն հաջորդ տարի կարող է սկսել պոտենցիալ դեղամիջոցների միացությունների փորձարկումները։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց ընկերության հիմնադիր, Մերիլենդի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր Գարեգին Պապոյանը։
Նոր դեղերի հայտնագործման ժամանակ գնալով սկսում են ավելի շատ օգտագործել արհեստական բանականությունը։ Սա չի նշանակում, որ համակարգիչը կարող է գիտնականի փոխարեն դեղ հորինել, բայց դա կօգնի ազատվել հարյուրավոր (իսկ ավելի հաճախ՝ հազարավոր) ավելորդ փորձերից։ Տեսականորեն հնարավոր օրգանական մոլեկուլների թիվը 10-ն է 60-րդ աստիճանում (դա ավելի շատ է, քան այսօր տիեզերքում հայտնի աստղերը)։ Հնարավոր չէ երբևէ փորձել դրա նույնիսկ մեկ միլիոներորդ բաժինը: Դրան գումարած՝ մեկ դեղորայքային մոլեկուլ գտնելը դեռ բավարար չէ: Պետք է հասկանալ, թե ինչպես է այն արգելափակում պաթոգեն (վիրուսային կամ այլ) սպիտակուցը` միևնույն ժամանակ չազդելով տասնյակ հազարավոր այլ սպիտակուցների վրա, որոնք կարևոր են մեր մարմնի կենսագործունեության համար։
Смарт аквариум стартапа Bluenero - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2021
Հայկական «խելացի տունը» իր տեղն է գրավում համաշխարհային շուկայում
Դեղորայքային մոլեկուլների նախնական ընտրությունը չափազանց բարդ խնդիր է, այն կարելի է վիրտուալ իրականացնել։ Պապոյանը նշում է, որ այդ ժամանակ լաբորատոր փորձարկումների կգնան միայն հեռանկարային նյութերը, ու դեղագործական հետազոտությունների արդյունավետությունը մի քանի անգամ կաճի։
Կարող է արդյո՞ք Պապոյանն ինչ-որ նոր բան առաջարկել համաշխարհային դեղագործական կորպորացիաներին։ Դրանք իսկապես նման ալգորիթմներ ունեն, բայց լաբորատոր ու կլինիկական հետազոտությունների արդյունավետությունը դեռ 10/90 է` ինչպես կես դար առաջ էր։

«Համաձայնեք` եթե նրանք ունենային նման արդյունավետ սոֆթ` արդյունավետությունը կլիներ հակառակը՝ 90/10։ Մեր նպատակն է համաշխարհային ինդուստրիային հենց այդպիսի արդյունավետություն տալ», - ավելացրեց գիտնականը։

Նրա ընկերությունն ընդամենը մեկուկես տարի գոյություն ունի, բայց արդեն հաջորդ տարի Պապոյանն ու նրա թիմը հույս ունեն իրական մոլեկուլների թեստավորում սկսել։ Միևնույն ժամանակ, նա ընդգծում է, որ ալգորիթմը ունիվերսալ է, այն պետք է որոնի միացություններ ու պաթոգեն սպիտակուցներ, ՌՆԹ կամ ԴՆԹ։ Հաշվի առնելով, որ COVID-19-ը ՌՆԹ վիրուս է, դրա դեղերի որոնումը կարող է շատ արագանալ: Բայց խնդիրն այն է, որ ՌՆԹ վիրուսներն արագ են մուտացիայի ենթարկվում, ու դրանց դեմ ավելի դժվար է դեղ գտնել։ Բայց նույնիսկ սկզբնական շրջանում միայն պաթոգեն սպիտակուցներով զբաղվելու դեպքում, միևնույնն է, ազդեցությունը հսկայական կլինի: Օրինակ` եթե հաջողվի ճնշել քաղցկեղի բջիջների սպիտակուցների կենսագործունեությունը:

Մի գլուխը լավ է, երկուսը՝ ավելի լավ

Ավելի վաղ մենք գրել էինք Denovo Sciences ստարտափի մասին, որը հիմնել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Հովակիմ Զաքարյանը։ Այս նախագիծը զբաղվում է նմանատիպ հետազոտություններով, ու երկու գիտնականներ լսել են միմյանց մասին, սակայն համագործակցություն հաստատելու առիթ դեռ չի եղել:

«Վստահ եմ՝ նրանք շատ լավ են աշխատում։ Կուզենայի ավելի լավ իմանալ՝ ինչպես կարող ենք համագործակցել՝ օգտագործելով միմյանց ուժեղ կողմերը», - նշեց Biosim ընկերության հիմնադիր Գարեգին Պապոյանը։

Biosim-ը գրանցված է ԱՄՆ-ում, սակայն գրեթե բոլոր աշխատակիցները, բացի Պապոյանից, ապրում ու աշխատում են Հայաստանում։ Նրանք մաթեմատիկոսներ են, մեքենայական ուսուցման մասնագետներ, ծրագրավորողներ։ Նրանցից ոմանք նույնիսկ կիրառական մաթեմատիկայի գիտական աստիճան ունեն։ Փորձարկումները սկսվելուց հետո նա ուզում է հայ կենսաբանների ու քիմիկոսների թիմ հրավիրել։

Երկու եղբայր

Գարեգին Պապոյանի եղբայրը՝ Աշոտ Պապոյանը, հայտնի կենսաբան է։ Նա հետազոտում է իոնային ալիքների (սա սպիտակուցների տեսակ է, որն արտաքին միջավայրից սննդարար նյութեր է թողնում բջիջի մեջ) հատկությունները։ Նրա նպատակն է ամրացնել հիվանդների օրգանիզմն այնպիսի սպիտակուցներով, որոնք վերցված են ամենապարզ միաբջիջներից, ինչը կօգնի ավելի լավ յուրացնել դեղերը։ Երկու տարի առաջ Պապոյանը հիմնադրել է Elm Tree Research հետազոտական ընկերությունը և Elm Street Clinic կլինիկան։
Freedom Astronomy ստարտափի տաղավարում տեղադրված աստղադիտակ - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2021
Ինքնուրույն միանալ ցանկալի աստղադիտակին. հայկական ծրագիրը կօգնի տիեզերքին նորովի նայել
«Հուսով եմ, որ մենք կկարողանանք ջանքերը միավորել նաև Աշոտի հետ, որովհետև ես քվանտային քիմիկոս–տեսաբան եմ, իսկ նա` կենսաբան-փորձարար, և տարիներ շարունակ, ի տարբերություն ինձ, աշխատել է նոր դեղերի ստեղծման վրա։ Շատ լավ կլինի. մենք լավ լրացնում ենք միմյանց, ու հույս ունեմ, որ դա կօգնի մեզ, երբ սկսվեն մեր արհեստական բանականությամբ հայտնաբերված մոլեկուլների իրական փորձարկումները», - նշում է Գարեգինը։
© Sputnik / Aram GareginyanԱշոտ Պապոյան
Ашот Папоян, заместитель директора компании Tetra Genetics (США) - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2021
Աշոտ Պապոյան
Երկու եղբայրներն էլ ծնվել ու մեծացել են Երևանում։ Գարեգինն այստեղ ավարտել է ֆիզիկամաթեմատիկական դպրոցը, հետո սովորել Մոսկվայում, Աշոտն ավարտել է Երևանի պետական համալսարանը: Ավելի ուշ նրանք մեկնել են ԱՄՆ, որտեղ երկուսն էլ ատենախոսություններ են պաշտպանել Կոռնելի համալսարանում (Գարեգինը՝ քվանտային քիմիայի ոլորտում, Աշոտը՝ մոլեկուլային կենսաբանության)։

Չկտրվելով գիտությունից

Պապոյանը զբաղվում է արտադրությամբ՝ չհեռանալով գիտությունից։ Նա շարունակում է ղեկավարել Մերիլենդի համալսարանի լաբորատորիան, որտեղ զբաղվում է բարդ օրգանիզմների բջիջների մոդելավորմամբ՝ մոլեկուլային քիմիայի ու ֆիզիկայի սկզբունքների հիման վրա և պարբերաբար հրապարակումներ ունենում առաջատար գիտական ժողովածուներում: Օրինակ` վերջերս նրա հոդվածներից մեկը տպագրվել է ԱՄՆ-ի Գիտությունների ակադեմիայի տեղեկագրում (Proceedings of the national academy of science): Մեկ այլ հոդված էլ վերջերս հրապարակվել է մեկ այլ խոշոր ամսագրում՝ Երևանի պետական համալսարանի գիտնականների հետ։
«Նրանք, ըստ էության, իրականացրել են ամբողջ հետազոտությունը, իսկ ես ավելի շատ խորհրդատու եմ եղել», - ասում է Պապոյանը:
Հայաստանում սկսել են էլեկտրամեքենաների լիցքավորման կայաններ թողարկել․ նախագծի մանրամասները
Նա պարբերաբար լինում է Հայաստանում և փորձում է դասախոսություններ կարդալ և կապեր հաստատել գործընկերների հետ։ Այսպես, այս ամռանն օնլայն դասախոսություն է կարդացել կենսաինֆորմատիկայի վերաբերյալ։
Հայ գործընկերների հետ համատեղ աշխատանքի իր տեսլականի մասին Պապոյանը խոսել է Science and Sustainability («Գիտություն և կայուն զարգացում») համաժողովում, որն անցկացվել է Երևանում DigiWeek բարձր տեխնոլոգիաների շաբաթվա շրջանակում: Դրա կազմակերպիչը Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (UITE)։
Լրահոս
0