00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փեյնթբոլից ավելի լուրջ․ Հայաստանում նոր մակարդակի ռազմական սիմուլյատոր են ստեղծել

© Sputnik / Asatur Yesayants«Դյուցազն» ընկերության և «Իրական դպրոց»-ի սաների համատեղ ստեղծած լազերային ռազմական սիմուլյատոր
«Դյուցազն» ընկերության և «Իրական դպրոց»-ի սաների համատեղ ստեղծած լազերային ռազմական սիմուլյատոր - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2021
Բաժանորդագրվել
Խաղի մասնակիցները միմյանց վրա կրակում են ինֆրակարմիր ճառագայթներով․թիրախին կպչելիս դրանք էլեկտրական լիցք են արձակում, որը վիրավորման սիմուլյացիա է ստեղծում։ Սա իրականին մոտ մարտական հմտություններ է ձևավորում։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի - Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանում նախատիպի մակարդակով լազերային ազդանշաններով ու էլեկտրաշոկով ռազմական սիմուլյատոր է ստեղծվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում «Դուցազն» ընկերության տնօրեն Գեղամ Չանդիրյանը նշեց, որ այն հավաքել են ընկերության ինժեներներ՝ «Իրական դպրոց» փորձարարական ուսումնարանի ուսանողների մասնակցությամբ։ Ուսունարանը գործում է Instigate-ի աջակցությամբ ու տեխնիկական մասնագիտություններ է սովորեցնում (փայտի, մետաղի մշակում և այլն), ինչպես նաև ճարտարագիտություն ու ծրագրավորում:
Սիմուլյատորը տարբերվում է փեյթբոլից նրանով, որ մասնակիցները զգալու են գնդակի հարվածը կամ ականի պայթյունը։ Մարդիկ միմյանց վրա կրակելու են լազերային ճառագայթների հետ ինֆրակարմիր ճառագայթներով։ Վիրավորման ծանրության աստիճանը որոշելու են ընդունիչները, որոնք կարված են քողարկման համազգեստի մեջ։ Եթե ճառագայթը հարվածել է մարմնի մի հատվածին (օրինակ, ոտքին), ապա սենսորը հրաման է տալիս էլեկտրոդներին, որոնք ուղարկում են զգայուն լիցք (այն առողջության համար վտանգ չի ներկայացնում)։

«Այսպես է ձևավորվում է անհրաժեշտ զգուշությունը, որին միշտ չէ, որ կարող է սովորեցնել փեյնթբոլը», – պարզաբանեց Չանդիրյանը։

Սիմուլյատորում օգտագործվում են ապաակտիվաացված (մարտական փամփուշտներով չեն կրակում), բայց իրական ինքնաձիգներ (որ խաղի մասնակիցները զգան դրա իրական քաշը)։ Դրանք դատարկ պարկուճներով են։ Բացի այդ, ընդունիչները զգում են նաև իրական զենքի ձայնն ու հարվածի շարժումը։
Ազդանշան ուղարկում են նաև տեղանքում թաքնված ականները՝ որքան մոտ, այնքան ավելի ուժեղ կլինի հարվածը։
Քողարկիչ հագուստի պատկերը կազմել են «Իրական դպրոցի» ուսանողները՝ Հայաստանի տեղանքի պատկերների վերլուծության հիման վրա։
Հայաստանում արտադրված էլեկտրամոբիլների լիցքավորման կայանը - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2021
Հայաստանում սկսել են էլեկտրամեքենաների լիցքավորման կայաններ թողարկել․ նախագծի մանրամասները
Ջոկատի մասնակիցներն ունեն կապի համակարգեր («Իրաքան դպրոցի» ուսանողները դրանք մշակել են Lora տեխնոլոգիայի հիման վրա), իսկ հրամանատարներն ունեն պլանշետներ, որոնց վրա երևում ու մշտապես թարմացվում է զինվորների ու սպառազինության, այդ թվում՝ անօդաչու սարքերի գտնվելու վայրի ու վիճակի մասին տեղեկատվությունը: Եթե մարտիկը գլխի կամ կրծքավանդակի վիրավորում է ստացել կամ չափազանց շատ վնասվածքներ, նա մահացած է համարվում։

«Իրական հանդերձանքը, որը պետք է սիմուլյատորի համար, իհարկե, մի փոքր այլ է, բայց ոչինչ. նախատիպը հավաքել ենք, Զինված ուժերի համար էլ մոդելներ կհավաքենք։ Հիմնական բանը, որ տղաները զգում են, այն է, որ նրանք մեծահասակների հետ միասին նպաստում են ընդհանուր գործին: Ես նույնիսկ կասեմ՝ մեզ հետ հավասար», - ավելացրեց նա։

Նախագծի էլեկտրաշոկերը պատրաստվել է տեխնիկական գիտությունների թեկնածու Հովհաննես Դաշտոյանի ղեկավարությամբ։ Նա Շվեյցարիայում վերապատրաստվել է «նյարդային համակարգի մոնիտորինգ» մասնագիտությամբ և յուրացրել նյարդային էլեկտրական ազդակների ազդեցությունը։
Էլեկտրահարման լարվածությունն ու տևողությունը որոշելու համար նա խորհրդակցում է նյարդաբանների, վերտեբրոլոգների (ողնաշարի մասնագետների) և այլ պրոֆիլային բժիշկների հետ։
Գարեգին Պապոյան - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2021
Մի գլուխը լավ է, երկուսը՝ ավելի լավ. ինչ են ուզում աշխարհում փոխել հայ գիտնական եղբայրները
«Մենք որոշում ենք՝ ինչ լիցքեր կարելի է տալ, եթե մարդը վատառողջ է, կամ, օրինակ, ունի էլեկտրասրտագրիչ։ Խաղից հետո ստուգում ենք նաև մասնակիցների օրգանիզմը: Մի խոսքով` հավատարիմ ենք «մի՛ վնասիր» բժշկական սկզբունքին»,– պարզաբանեց նա։
Առաջիկա ամիսներին մշակողներն ուզում են կատարելագործել ամբողջական կոմպլեկտավորում ունեցող սիմուլյատորի նախատիպը։
«Դուցազնի» ու «Իրական դպրոցի» ուսանողների մշակումը հոկտեմբերի 29-31-ը ներկայացվել է Երևանում անցկացվող Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) կողմից կազմակերպված DigiTec բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսում։
Լրահոս
0