00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ն դեմ է Թուրքիայի նկրտումներին․ ինչու հայերը չպետք է արագացնեն իրադարձությունները

© Sputnik / Asatur YesayantsԿոնստանտին Զատուլին
Կոնստանտին Զատուլին - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2021
Կոնստանտին Զատուլին
Բաժանորդագրվել
Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունները ևս մեկ քննություն դարձան հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրությունը ստուգելու համար։ Ռուս պատգամավորը պարզաբանել է իրավիճակն ու թվարկել այն գործոնները, որոնցից կախված են այդ հարաբերությունները։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Սյունիքում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև բախումները, ի թիվս այլ բաների, Մոսկվայի հասցեին քննադատության հերթական ալիք բարձրացրին: Իշխող կուսակցության որոշ ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք մարգինալ ուժեր շտապեցին մեղադրել Ռուսաստանին, որ իբր չօգնեց դաշնակցին: Իրավիճակն ուշադիր ուսումնասիրելու և ավելի լայն համատեքստում դիտարկելու դեպքում, սակայն, ոչ այնքան միանշանակ պատկեր է ուրվագծվում։
Премьер-министр Никол Пашинян на заседании Парламента Армении (24 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2021
Եթե նույնիսկ հակառուսական հիստերիա կա, դրա հեղինակն իշխող մեծամասնությունը չէ. Փաշինյան
Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինի կարծիքով՝ ռուսական քաղաքականությունը Հարավային Կովկասում շատ բազմաշերտ է, և հնարավոր չէ պահանջել Մոսկվայից նույն հռետորաբանությամբ անվերապահ աջակցություն ցուցաբերել Հայաստանին, ինչպես դա անում է, օրինակ, նույն Թուրքիան Ադրբեջանի հանդեպ։

«Այո, Ռուսաստանը պետք է իր մեջ ուժ և հնարավորություն գտներ 44-օրյա պատերազմ թույլ չտալու համար ... Դեռ 2011-ին Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո պարզ դարձավ, որ Բաքուն ուզում է ոչ թե պարզապես լուծել հակամարտությունը, այլ ռազմական ռևանշի հասնել։ Այն ժամանակ պայմանագրի համաձայնեցված տեքստն Ադրբեջանի նախաձեռնությամբ տապալվեց։ Ակնհայտ էր, որ ադրբեջանական կողմին ռևանշ էր պետք, ինչպես նաև բավարարել թուրքական նկրտումները։ Իսկ թուրքերին առիթ էր պետք տարածաշրջանում հայտնվելու համար։ Հենց այդ պատճառով Մոսկվան պետք է լայնածավալ բախումներ թույլ չտար», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչը։

Նրա կարծիքով` այժմ Ռուսաստանի խնդիրն այն է, որ այս պատմության մեջ հայտնվել են նոր գործոններ, առաջին հերթին՝ թուրքականը… Թուրքիան հայտարարում է, որ ամեն ինչում և միշտ աջակցում է Ադրբեջանին՝ չխորանալով՝ ով է ճիշտ, ով` մեղավոր։ Բայց Ռուսաստանը նման հայտարարություններ չի անում, քանի որ ուզում է պահպանել միջնորդի դերը։
Այս առումով Զատուլինի համար հասկանալի չէ Հայաստանի քաղաքական հանրույթի որոշ ներկայացուցիչների պահվածքը, որոնք «իրենք իրենցից ոչինչ չպահանջելով` Ռուսաստանից են պահանջում»։ Բայց եթե Ռուսաստանը հայտարարեր Հայաստանին անվերապահորեն աջակցելու մասին, ինչպես Թուրքիան է աջակցում Ադրբեջանին, ապա կկորցներ միջնորդի կարգավիճակը։ Այն դեպքում, երբ հենց Մոսկվայի ներկայիս դիրքորոշման շնորհիվ ՌԴ–ն կարողացավ խոչընդոտել Ղարաբաղում թուրք «խաղաղապահների» հայտնվելուն։
Անդրանիկ Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2021
Խոսքը զրոյական կետից սկսելու մասին է. Քոչարյանը` սահմանազատման ՌԴ-ի առաջարկի վերաբերյալ
«Պուտինը կամք դրսևորեց ու ապացուցեց, որ հայկական կողմը թուրք զինծառայողներին երբեք չի դիտարկի որպես տարածաշրջանի խաղաղապահներ։ Հայկական կողմը խաղաղապահների դերում չի դիտարկի այն երկրի զինվորականներին, որը չի ճանաչում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը և ագրեսիվ կերպով ընդդիմանում է այդ հարցի վերաբերյալ ցանկացած որոշմանը», - ասաց Զատուլինը։
Վերադառնալով սահմանային բախումների թեմային՝ քաղաքական գործիչը պնդեց, որ դրանց մեղավորն ու նախաձեռնողը միանշանակ Բաքուն է, որը գործում է հաղթողի տրամաբանությամբ ու շտապում է ամրապնդել իր հաջողությունը։ Հիմնական խնդիրը մեկն է` ստիպել Հայաստանին ստորագրել սահմանազատման մասին համաձայնագիրն ու հրաժարվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ցանկացած քննարկումից։ Այդ կապակցությամբ Զատուլինը հարց ունի բանակցողներին՝ կարելի՞ է արդյոք սահմանների մասին պայմանագիր ստորագրել, բայց հատուկ հայտարարել, որ դա չի վերաբերում կարգավիճակի հարցին։ Պատգամավորն անձամբ կարծում է, որ Ռուսաստանը հենց այդպիսի դիրքորոշում ունի։ Իսկ Ադրբեջանը կարծում է, որ սահմանների մասին պայմանագիրը կվերացնի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բոլոր հարցերը։
Բալասանյան. Վրաստանի մերժումը ՌԴ–ի և Իրանի ակտիվությանը խանգարելուն ուղղված քայլ էր - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2021
ՌԱԴԻՈ
Եթե Թուրքիան չպատժի Վրաստանին, ուրեմն Թբիլիսին «3+3»–ին մերժելը համաձայնեցրել է նրա հետ
Գալով Թուրքիայի գործոնին՝ պատգամավորը նշեց, որ Ռուսաստանը փորձում է հնարավորինս պահպանել քիչ թե շատ գործընկերային հարաբերությունները՝ հաշվի առնելով մի շարք գործոններ` և՛ Արևմուտքի հետ առճակատումը, և՛ իր սահմանների մոտ նոր հակամարտություն թույլ չտալու ձգտումը։ Բայց Մոսկվան շատ լավ է հասկանում, որ Անկարայի հավակնությունները չեն վերացել։ Շահերի բախում կա Կովկասում, Ղրիմում, Միջին Ասիայում։
«Ամբողջ հարցն այն է, թե երբ և ինչ պայմաններում կողմերն ի վերջո կգնան առճակատման, կփորձեն «պարզել հարաբերությունները»։ Ցավոք, մեր հարգարժան հայ բարեկամները արագացնում են իրադարձություններն ու ռազմական պարտության հաջորդ օրը, դեռ ուշքի չեկած, ներքին հարցերը չլուծած, մեզանից պահանջում են անհապաղ առճակատման մեջ մտնել Ադրբեջանի հետ», - ասաց նա։

Ռուսաստանը` որպես միջնորդ, չի կարող պաշտոնապես դեմ խոսել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Բայց պետք է հստակ նշվի, որ փաստաթղթի ստորագրումը Ղարաբաղի կարգավիճակի հարցը օրակարգից հանելու հոմանիշ չէ։ Այդ հարցերը պետք է առանձնացվեն։ Ադրբեջանն այդ ամենը «փաթեթավորում» է, բայց Մոսկվան ու Երևանը պետք է շահագրգռված լինեն, որ այդ փաթեթը բացվի։

Միաժամանակ Զատուլինն այնքան էլ խելամիտ չի համարում Հայաստանում հնչող որոշ խոսակցություններ այն մասին, որ Ռուսաստանը դաշնակից չէ, և որ անհրաժեշտության դեպքում կարելի է ուրիշին գտնել։ Որպես կանոն այլընտրանքային դաշնակից է նշվում Ֆրանսիան: Սակայն նման դատողությունների գինը հասկանալու համար բավական է հիշել «տարօրինակ պատերազմը»։
«Ֆրանսիան Անգլիայի հետ փորձում էր օգնել Լեհաստանին Երկրորդ համաշխարհային պատերազմում։ Հայտնի է՝ դա ինչ ավարտ ունեցավ Լեհաստանի համար։ Եվ ինչ էին անում Փարիզում, երբ Լեհաստանին հոշոտում էին։ Կարծում եմ` բոլորն են հիշում այդ մասին», - ասաց նա։
Հենց այդ պատճառով որքան շուտ Հայաստանում հասկանան, որ Ռուսաստանին ապավինելուց բացի, այլ տարբերակներ պատմականորեն չկան, այնքան ավելի լավ կլինի։
Լրահոս
0