00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե նույնիսկ հակառուսական հիստերիա կա, դրա հեղինակն իշխող մեծամասնությունը չէ. Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Никол Пашинян на заседании Парламента Армении (24 августа 2021). Еревaн
Премьер-министр Никол Пашинян на заседании Парламента Армении (24 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2021
Բաժանորդագրվել
Վարչապետը նշեց, որ աշխատում են այն ուղղությամբ, որպեսզի ՀԱՊԿ–ի` նման իրավիճակներում նախատեսված մեխանիզմները գործարկվեն։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Բոլորիս համար ակնհայտ է, որ Հայաստանում հակառուսական հիստերիա եթե նույնիսկ կա, դրա հեղինակն իշխող մեծամասնությունը չէ։ Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ–ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի հարցին։
ՌԴ-ում ՀՀ դեսպանը չի բացառում, որ օգնության համար Երևանը կդիմի ՀԱՊԿ-ին
Մամիջանյանը նշել էր, որ երեկ ԱԺ նիստի ժամանակ հակառուսական մտքեր էին հնչում իմքայլական պատգամավորների կողմից` արդյո՞ք համաձայնեցված է եղել Փաշինյանի հետ։
«ԱԺ ամբիոնից հնչած մտքերը լրացուցիչ մեկնաբանության կարիք չունեն։ Սակայն մենք ասել ենք և կառավարության ծրագրում հստակ գրված է` հայ–ռուսական ռազմավարական գործընկերությունը մեր անվտանգության համակարգի առանցքային գործոններից է, և ՀԱՊԿ–ն այն անվտանգային համակարգն է, որին մենք անդամակցում ենք»,–ասաց Փաշինյանը։
Նա հավելեց, որ հույս ունի և աշխատում են այն ուղղությամբ, որպեսզի ՀԱՊԿ–ի` նման իրավիճակներում նախատեսված մեխանիզմները գործարկվեն։ Եթե դրանց գործարկվելու հետ կապված խնդիրներ կան, ապա, ըստ վարչապետի, հարցն այն է, որ այդ մեխանիզմները նախատեսվել են, սակայն նախկինում գործարկվելու առիթ չի եղել. առաջին անգամ է, որ նման իրադրություն է ստեղծվել։
Алексей Сандыков на заседании Парламента (4 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2021
ՀՀ ԱԺ պատգամավորները կոչով դիմում են ՀԱՊԿ–ին ու ՌԴ–ին
Ի պատասխան Մամիջանյանը նշեց, որ պետական դավաճանությունը «պոզով–պոչով» չի լինելու` չէ՞ որ դեռ կես տարի առաջ նա ասել էր` «հո Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չե՞մ սկսելու»։ Ըստ Մամիջանյանի` լավ է, որ արդարադատության նախարարը ՔԿՀ–ների վերանորոգում է նախատեսել, քանի որ Փաշինյանի ապագան հաստատ այնտեղ է լինելու։
Փաշինյանն էլ արձագանքեց` ՀՀ 4 քրեակատարողական հիմնարկներում եղել է, և ամենևին էլ վատ չի զգացել։
«Պատիվ ունեմ»-ը դրանից հետո լքեց նիստերի դահլիճը։
Լրահոս
0