00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Rust» ֆիլմի սցենարիստը դատի է տվել դերասան Ալեք Բոլդուինին և պրոդյուսերներին

© REUTERS / ADRIA MALCOLMՆկարահանման հրապապարակ
Նկարահանման հրապապարակ - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2021
Բաժանորդագրվել
Հոլիվուդյան դերասանը և «Rust» ֆիլմի պրոդյուսերները, որոնց անունները նույնպես նշված են դատական հայցում, դեռևս չեն մեկնաբանել դեպքը։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի -Sputnik. «Rust» (Ժանգ) ֆիլմի սցենարիստ Մեյմի Միտչելը դատական հայց է ներկայացրել հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինի և ֆիլմի պրոդյուսերների դեմ։ Նշենք, որ ֆիլմի նկարահանումների ժամանակ Բոլդուինը պատահաբար կրակել էր, որից հետո բեկորները ցրվել էին ու վիրավորել նկարահանման հրապարակում գտնվող երկու անձի` ռեժիսոր Ջոել Սոուզին ու օպերատոր Հալինա Հաթչինսին, որը տեղում մահացել էր։
Դատական հայցում նշվել է, որ «Ժանգ» ֆիլմի սցենարում ոչինչ չի ասվել այն մասին, որ Բոլդուինի հերոսը կամ որևէ այլ կերպար պետք է կրակի ատրճանակից։ Միտչելը ոստիկանություն էր կանչել հոկտեմբերի 21-ին նկարահանման հրապարակում տեղի ունեցած ողբերգությունից անմիջապես հետո։
Актер Алек Болдуин - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2021
«Խոսքեր չկան»․ Ալեք Բոլդուինը՝ նկարահանման հրապարակում կատարված ողբերգության մասին
Ըստ The Quint-ի՝ Միտչելը պնդում է, որ ճակատագրական դրվագում, որը նկարահանվել է եկեղեցուց դուրս, տեսախցիկը պետք է ֆիքսեր երեք տեսարան՝ առաջինը պետք է ցույց տար Բոլդուինի դեմքը, երկրորդը՝ արյան հետքեր նրա ուսին, իսկ երրորդը՝ նրա իրանը։ Կադրում Բոլդուինը «պետք է ձեռքը մեկներ պատյանին և հաներ ատրճանակը»։ Նրա խոսքով՝ Բոլդուինը, նկարահանման հրապարակում կրակելով` «ռուսական ռուլետկա» է խաղացել։
Միևնույն ժամանակ, սցենարիստի փաստաբան Գլորիա Ալրեդը Բոլդուինի և ֆիլմի պրոդյուսերների պահվածքն անվանել է «անխոհեմ»՝ մեղադրելով նրանց անվտանգության կանոնները չպահպանելու մեջ։
Ինքը՝ դերասանը և ֆիլմի պրոդյուսերները, որոնց անունները նույնպես նշված են հայցում, դեռևս չեն մեկնաբանել դեպքը։
Նշենք, որ սա երկրորդ հայցն է Բոլդուինի դեմ՝ կապված Գալինա Հաթչինսի մահվան հետ: Մեկ շաբաթ առաջ «Ժանգ» ֆիլմի նկարահանումներին մասնակցող լուսավորողը հայց էր ներկայացրել դերասանի և ևս 20 գործընկերների դեմ: Նա հայտարարել էր, որ գնդակը, որը սպանել է օպերատորին, քիչ է մնացել` դիպչի նաև իրեն:
Ալեք Բոլդուին - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2021
Ողբերգության օրը Բոլդուինի զենքի պատասխանատուն պատահական աշխատակից է եղել. ԶԼՄ
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 22-ին, Նյու Մեքսիկոյում «Ժանգը» մարտաֆիլմի նկարահանման ժամանակ Բոլդուինը պատահաբար սպանել էր ֆիլմի օպերատորին:
Նրանք ուղղաթիռով հոսպիտալացվել էին, բայց 42-ամյա կին օպերատորի կյանքը փրկել չէր հաջողվել:
Ըստ դատարանի արձանագրությունների՝ ատրճանակը Բոլդուինին հանձնել է ոչ թե ֆիլմի հրացանագործը, այլ ռեժիսորի օգնական Դեյվ Հոլսը, որը 2019 թվականին հեռացվել է հոլիվուդյան ֆիլմերից մեկի նկարահանման հրապարակից՝ անվտանգության կանոնների կոպիտ խախտման համար։
Նա ատրճանակը հանձնել է Բոլդուինին՝ ասելով, որ զենքը մարտական փամփուշտներով լիցքավորված չէ։ Իսկ ֆիլմի հրացանագործը, որը պատասխանատու էր նկարահանման հրապարակում զինամթերք պահելու համար, զարմանում է, թե ինչպես կորող էր մարտական պարկուճը հայտնվել ատրճանակի մեջ։
Լրահոս
0