https://arm.sputniknews.ru/20211022/khosqer-chkan-aleq-bolduiny-nkarahanman-hraparakum-katarvats-voghbergutjan-masin--34587641.html
«Խոսքեր չկան»․ Ալեք Բոլդուինը՝ նկարահանման հրապարակում կատարված ողբերգության մասին
«Խոսքեր չկան»․ Ալեք Բոլդուինը՝ նկարահանման հրապարակում կատարված ողբերգության մասին
Sputnik Արմենիա
Դերասանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել, ոստիկանները հետաքննում են կատարվածը, Բոլդուինը համագործակցում է իրավապահների հետ։ 22.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-22T21:22+0400
2021-10-22T21:22+0400
2021-10-22T21:27+0400
սպանություն
նկարահանում
ալեք բոլդուին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/16/34585837_0:143:1600:1043_1920x0_80_0_0_03609151827d96533ab3073ae3fa54b4.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Հոլիվուդյան հանրահայտ դերասան Ալեք Բոլդուինը ցնցված և վշտացած է ԱՄՆ-ում «Ժանգը» ֆիլմի նկարահանումների ժամանակ տեղի ունեցած ողբերգական միջադեպից, որի հետևանքով զոհվել է կինոօպերատոր Հալինա Հաթչինսը: Կատարվածի վերաբերյալ նա մեկնաբանություն է գրել Instagram-ի իր էջում։ Մինչ սպանությունը մարտակերտցին տրակտորով ռուս խաղաղապահի հետ մի քանի պտույտ է կատարել«Խոսքերը չեն բավականացնում արտահայտելու այն, թե որքան ցնցված եմ և վշտացած եմ Հալինա Հաթչինսի՝ կնոջ, մոր և մեր գործընկերոջ կյանքը խլած ողբերգական միջադեպի կապակցությամբ։ Մենք հիացած էինք նրանով»,- նշել է Բոլդուինը: Դերասանը հավելել է, որ լիովին համագործակցում է հետաքննության հետ։ Ալեք Բոլդուինը նշել է, որ կապի մեջ է մահացածի հարազատների հետ և պատրաստակամություն է հայտնում աջակցություն ցուցաբերել Հաթչինսի ընտանիքին: Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան կինոաշխարհը ցնցվեց ֆիլմի նկարահանման հրապարակում կատարված ողբերգությունից։ Նյու Մեքսիկոյում «Ժանգը» մարտաֆիլմի նկարահանման ժամանակ հոլիվուդյան դերասանը Ալեք Բոլդուինը պատահաբար սպանեց ֆիլմի օպերատորին: Ըստ սցենարի` Բոլդուինը պետք է կրակեր չլիցքավորված ատրճանակից ու ոչ մարտական փամփուշտներով: Բայց կրակոցի պահին փամփուշտը դուրս է թռել ատրճանակից, բեկորները ցրվել են ու վիրավորել նկարահանման հրապարակում գտնվող երկու անձի` ռեժիսոր Ջոել Սոուզին ու օպերատոր Հալինա Հաթչինսին։ Նրանք ուղղաթիռով հոսպիտալացվել են։ Սակայն 42-ամյա կին օպերատորի կյանքը փրկել չի հաջողվել: Նկարահանումները դադարեցվել են: Դերասանին առայժմ մեղադրանք չի առաջադրվել։ Ոստիկանները հետաքննում են կատարվածը։
https://arm.sputniknews.ru/20210926/spanutjun-erevanum-kaskatsjaly-dzerbakalvel-e-33654755.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/16/34585837_86:0:1545:1094_1920x0_80_0_0_0728670a7e1c2334cb47c131b44681db.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպանություն, նկարահանում, ալեք բոլդուին
սպանություն, նկարահանում, ալեք բոլդուին
«Խոսքեր չկան»․ Ալեք Բոլդուինը՝ նկարահանման հրապարակում կատարված ողբերգության մասին
21:22 22.10.2021 (Թարմացված է: 21:27 22.10.2021) Դերասանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել, ոստիկանները հետաքննում են կատարվածը, Բոլդուինը համագործակցում է իրավապահների հետ։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Հոլիվուդյան հանրահայտ դերասան Ալեք Բոլդուինը ցնցված և վշտացած է ԱՄՆ-ում «Ժանգը» ֆիլմի նկարահանումների ժամանակ տեղի ունեցած ողբերգական միջադեպից, որի հետևանքով զոհվել է կինոօպերատոր Հալինա Հաթչինսը:
Կատարվածի վերաբերյալ նա մեկնաբանություն է գրել
Instagram-ի իր էջում։
«Խոսքերը չեն բավականացնում արտահայտելու այն, թե որքան ցնցված եմ և վշտացած եմ Հալինա Հաթչինսի՝ կնոջ, մոր և մեր գործընկերոջ կյանքը խլած ողբերգական միջադեպի կապակցությամբ։ Մենք հիացած էինք նրանով»,- նշել է Բոլդուինը: Դերասանը հավելել է, որ լիովին համագործակցում է հետաքննության հետ։
Ալեք Բոլդուինը նշել է, որ կապի մեջ է մահացածի հարազատների հետ և պատրաստակամություն է հայտնում աջակցություն ցուցաբերել Հաթչինսի ընտանիքին:
Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան կինոաշխարհը ցնցվեց ֆիլմի նկարահանման հրապարակում կատարված ողբերգությունից։ Նյու Մեքսիկոյում «Ժանգը» մարտաֆիլմի նկարահանման ժամանակ հոլիվուդյան դերասանը Ալեք Բոլդուինը պատահաբար սպանեց ֆիլմի օպերատորին:
26 սեպտեմբերի 2021, 09:37
Ըստ սցենարի` Բոլդուինը պետք է կրակեր չլիցքավորված ատրճանակից ու ոչ մարտական փամփուշտներով: Բայց կրակոցի պահին փամփուշտը դուրս է թռել ատրճանակից, բեկորները ցրվել են ու վիրավորել նկարահանման հրապարակում գտնվող երկու անձի` ռեժիսոր Ջոել Սոուզին ու օպերատոր Հալինա Հաթչինսին։ Նրանք ուղղաթիռով հոսպիտալացվել են։ Սակայն 42-ամյա կին օպերատորի կյանքը փրկել չի հաջողվել:
Նկարահանումները դադարեցվել են: Դերասանին առայժմ մեղադրանք չի առաջադրվել։ Ոստիկանները հետաքննում են կատարվածը։