00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:09
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Բոլոր քաղաքական ուժերն այս պահին պետք է թողնեն ներքաղաքական տարաձայնությունները. Քեռյան

Քեռյան. Բոլոր քաղաքական ուժերն այս պահին պետք է թողնեն ներքաղաքական տարաձայնությունները
Բաժանորդագրվել
Քաղաքագետ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» դաշինքի հայտարարությանը, որով պահանջվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
«Հայաստան» դաշինքի հայտարարությունն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը քաղաքական պայքարի տրամաբանության մեջ է, ներկա սահմանային լարվածությունը ամենահարմար պահն է քաղաքական գործընթացում իշխանափոխության նախագիծը զարգացնելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստան» դաշինքը Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած հերթական ռազմական գործողությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել` նշելով, որ համազգային ուժերով և համախմբումով թշնամու առաջխաղացման կասեցումն ու նրան Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս շպրտելը հրատապ անհրաժեշտություն է։ Դաշինքը միաժամանակ նաև պահանջել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Ընդդիմությունը, որպես կանոն, սովորաբար օգտագործում է բոլոր ճգնաժամային իրավիճակները, վրիպումները, նահանջները, կորուստները, իսկ իշխանությունն ընդհակառակը` օգտագործում է իր ձեռքբերումները, հաղթանակները։ Այժմ ստեղծվել է լուրջ անվտանգային իրավիճակ, և բոլոր քաղաքական ուժերը, ելնելով համազգային նպատակներից, պարտավոր են այս պահին թողնել ներքաղաքական տարաձայնությունները, գզվռտոցը և հանդես գալ միասնաբար, բայց Հայաստանի ընդդիմությունն ու իշխանությունը կարծես փոխադարձաբար արժանի են միմյանց, որովհետև նման բարդ իրավիճակում համախմբում չի նկատվում»,– ասաց Քեռյանը։

Քաղաքագետի դիտարկմամբ` ընդդիմությունը հետայսու նույնպես կզարգացնի քաղաքական իշխանության հեռացման պահանջը, որովհետև այլ օրակարգ ընդդիմությունը խորհրդարանական ընտրություններից հետո ո՛չ ծրագրել է, ո՛չ որդեգրել, իսկ իշխանափոխության սցենարը զարգացնելու ամենահամար պահն այժմ պատերազմական իրավիճակի նոր լարումն է սահմանամերձ շրջաններում։
Ըստ նրա` Հայաստանի անկախության 30–ամյա պատմության շրջանում մենք ունեցել ենք որոշակի համախմբում 1990–ական թվականներին, և պատերազմից հետո հիմնական պայքարն ընթանում էր ներքաղաքական հարցերի շուրջ, որովհետև մարդիկ կարծում էին, որ արցախյան հիմնախնդիրը կլուծվի բանակցային ճանապարհով։
Քաղաքագետը ցավով նշեց, որ քաղաքական դաշտում համախմբման միտում և երկիրն այս բարդագույն իրավիճակից հանելու իրական ձգտումը տեսանելի չի եղել ո՛չ նախկինում, ո՛չ էլ հիմա։
Հիշեցնենք` ՊՆ–ն հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
Պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել, 12 զինծառայողի գերեվարել, իսկ զոհերի ու վիրավորների վերաբերյալ տվյալները ճշտվում են։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանի դաշնությանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։
Լրահոս
0