00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատերազմն ավարտվել է, բայց խաղաղություն չկա. ի՞նչ է տվել Արցախում հրադադարի մեկ տարին

© Sputnik / Aram NersesyanԶինծառայողի սաղավարտ. Շուշի
Զինծառայողի սաղավարտ. Շուշի - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2021
Զինծառայողի սաղավարտ. Շուշի. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փաստաթղթի ստորագրումից մեկ տարի անց որոշ կետեր դեռ մնում են թղթի վրա, կամ էլ ամբողջությամբ չեն իրականացվել։ Վերլուծենք եռակողմ հայտարարության կետերը և դրանց վերաբերյալ պաշտոնական մեկնաբանությունները։
Մեկ տարի է անցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից Արցախում 44-օրյա պատերազմին վերջ դրած եռակողմ հայտարարության ստորագրման պահից։ Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը 2020 թվականի նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան առցանց ռեժիմով ստորագրեցին 9 կետից բաղկացած փաստաթուղթ, որը վերջ դրեց արյունահեղությանը:
Հայաստանում իշխանության ընդդիմախոսները հայտարարությունն անվանեցին կապիտուլյացիոն, իսկ Փաշինյանն այն բնութագրեց որպես «չափազանց ծանր և ցավոտ լուծում»: Հայկական կողմը պատերազմի արդյունքում կորցրեց կամ Ադրբեջանին հանձնեց Լեռնային Ղարաբաղին հարող բոլոր շրջանները, որոնք այսպես կոչված «անվտանգության գոտին» էին կազմում։
Դրանք էին Ակնայի (Աղդամ), Վարանդայի (Ֆիզուլի), Ջրականի (Ջեբրայիլ), Կովսականի (Զանգելան), Որոտանի (Կուբաթլու), Քարվաճառի(Քելբաջար) և Բերձորի(Լաչին)շրջանները։
ՀՀ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2021
Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել եռակողմ հայտարարությունը. ՀՀ ԱԳՆ
Բաքվի վերահսկողության տակ են մնացել նաև մարտական գործողությունների ընթացքում գրավված Հադրութի շրջանը, Շուշի քաղաքն ու Ասկերանի ու Մարտակերտի մի քանի գյուղ։ Արդյունքում գրեթե 12 հազար քառակուսի կիլոմետրից հայկական կողմի վերահսկողության տակ մնաց 2800 կմ/ք տարածք։ Այդ տարածքում տեղակայվել են ռուս խաղաղապահները՝ եռակողմ հայտարարության համաձայն։
Հայտարարության ո՞ր կետերն են անմիջապես իրականացվել, իսկ ինչն է մինչև օրս՝ մեկ տարի անց, դեռևս անկատար մնում։
Առաջին կետը ենթադրում էր կրակի անհապաղ դադարեցում 2020թ.-ի նոյեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով 00:00-ից, ինչը կողմերը կատարեցին: Երկրորդ կետով նշվում էր Աղդամի շրջանի հանձնումն Ադրբեջանին 10-օրյա ժամկետում՝ մինչև 2020թ.նոյեմբերի 20-ը։

Նոյեմբերի երկրորդ տասնօրյակում այս հարցը ևս լուծվեց, արդյունքում մոտ 2 հազար մարդ լքեցին իրենց տները։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ գյուղերը ԱՀ Մարտակերտի շրջանի կազմում էին, իսկ ադրբեջանական վարկածի համաձայն՝ այդ բնակավայրերը եղել են Ադրբեջանի Աղդամի շրջանի մի մասը։ Sputnik Արմենիայի թղթակիցները նոյեմբերի այդ օրերին Արցախում էին և նկարահանում էին տեղահանման ամբողջ գործընթացը։

Հայտարարության երրորդ կետով արձանագրվում էր, որ Արցախում՝ շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով, տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ․1960 զինծառայող՝ հրաձգային զենքով, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա։ Ռուս զինվորականները սկսեցին Արցախ ժամանել փաստաթղթի ստորագրումից հաշված ժամեր անց։ Զորակազմի ամբողջական տեղակայումը տևեց մի քանի շաբաթ։
Չորրորդ կետի համաձայն՝ ռուս խաղաղապահները տեղակայվում էին հայկական զորքերի դուրսբերմանը զուգահեռ (Ադրբեջանին հանձնվող տարածքներից – խմբ.)։ Տվյալ կետն ամրագրում է նաև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու հնգամյա ժամկետը՝ հերթական հնգամյա ժամանակահատվածով ինքնըստինքյան երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ռուս զինվորականների գտնվելու ժամկետն այսօր Արցախյան հակամարտության ընդհանուր համատեքստում առանցքային թեմաներից մեկն է։ Հայաստանի իշխանությունները վերջին մեկ տարվա ընթացքում բազմիցս հայտարարել են, որ հույս ունեն երկարաձգել նրանց տեղակայման ժամկետները, իսկ Բաքվում չեն թաքցնում Արցախը չորս տարի անց առանց ռուս զինվորականների տեսնելու ձգտումը։
Ինչո՞ւ Բաքուն հանկարծ որոշեց դժգոհել ռուս խաղաղապահներից
Հայտարարության 5-րդ կետը ենթադրում էր կրակի դադարեցման վերահսկողության կենտրոնի ստեղծում՝ «կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով»: Ըստ այս կետի՝ այս տարվա սկզբին Աղդամի շրջանում բացվեց ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոն։ Ներկայումս կենտրոնում գտնվում են 60-ական ռուս և թուրք զինծառայողներ։
Հայտարարության 6-րդ կետի համաձայն Հայաստանը մինչև 2020 թ․-ի նոյեմբերի 25-ը Ադրբեջանին հանձնեց Քարվաճառը (Քելբաջարի շրջան), իսկ մինչև 2020 թ․-ի դեկտեմբերի 1-ը՝ Քաշաթաղը (Լաչինի շրջան): Ի սկզբանե Քարվաճառի փոխանցումը նախատեսվում էր նոյեմբերի 15-ին, սակայն հետո հայտնի դարձավ, որ Երևանը լրացուցիչ ժամանակ է խնդրել՝ հաշվի առնելով եղանակային պայմանները և ընդամենը մեկ ճանապարհի առկայությունը։ Այս երկու շրջաններից բնակիչների տարհանումը ծայրահեղ ծանր էր։
Շատերն այրում էին իրենց տները, ոչնչացնում էին ունեցվածքը, որպեսզի այն բաժին չհասնի թշնամում։ Քարվաճառի շրջանի հանձնման արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ մասնակի հայտնվեց նաև Սոթքի ոսկու հանքը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում։
Вид на горящую траву в приграничном армянском селе Кут - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2021
Կյանքը` կրակի տակ. ինչպես են Սոթքի և Կութի բնակիչները հարմարվում նոր իրողություններին
Նախկին հայկական և ադրբեջանական ԽՍՀ-ների հատման կետում գտնվող հանքի մի մասի կորստի հետևանքով կրճատվեցին նաև արդյունահանման ծավալները, ինչի արդյունքում հանքավայրը շահագործող ռուսական «GeoPromining Gold» ընկերության ղեկավարությունը ստիպված եղավ գրեթե հազար աշխատակցից ավելի քան 280-ին կրճատել։ Բացի այդ, այս ընթացքում այստեղ տարբեր միջադեպեր և փոխհրաձգություններ տեղի ունեցան հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, ինչի պատճառով աշխատակիցներին մի քանի անգամ ստիպված եղան կարճ ժամանակով տարհանել։
Նույն կետի համաձայն Լաչինի միջանցքը, որն ապահովում է Արցախի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցում Շուշին, մնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ։ Կողմերը պայմանավորվել են նաև առաջիկա երեք տարվա ընթացքում հստակեցնել միջանցքով երթևեկելու նոր երթուղու կառուցման ծրագիրը: Մեկ տարի անց այս աշխատանքները դեռ չեն սկսվել։
7-րդ կետի համաձայն՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության հսկողության ներքո: Սա առավել խնդրահարույց կետերից մեկն է։

Նախևառաջ հարկ է նշել, որ Հադրութի և Շուշիի՝ 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց տներից տեղահանված բնակիչները մինչև օրս այնտեղ չեն վերադարձել, և հետո՝ վերադարձը այն պայմաններում, երբ ադրբեջանցի զինվորականները ժամանակ առ ժամանակ կրակում են խաղաղ բնակիչների վրա, հազիվ թե իրատեսական է։ Ինչ վերաբերում է հարակից շրջանների բնակիչներին՝ այստեղ խոսքը հիմնականում ադրբեջանցիների մասին է, որոնք այդ շրջաններում ապրել են դեռևս հակամարտությունից առաջ։ Նրանց վերադարձը ևս տեսանելի հեռանկարում անհնար է՝ ենթակառուցվածքների տարրական բացակայության պատճառով։

Եռակողմ հայտարարության 8-րդ կետը ենթադրում էր ռազմագերիների, պատանդների և մյուս պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում: Այս խնդիրը հայկական կողմի համար միայն մասամբ է հաջողվել լուծել։ Տարբեր տվյալներով` մինչ օրս Ադրբեջանում կարող է գտնվել մինչև 80 հայ ռազմագերի և պահվող քաղաքացիական անձ:
Վերջին մեկ տարվա ընթացքում գերությունից հաջողվել է վերադարձնել 114 մարդու, շատ դեպքերում՝ Մոսկվայի միջնորդական ջանքերի շնորհիվ։ Արդյունքում Հայաստանը Բաքվին է փոխանցել 17 գերու և 2014թ․-ին Արցախում դատապարտված դիվերսանտներ Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասկերովին։
Հայաստանը կատարել է իր պարտավորությունները. ինչո՞ւ Ադրբեջանը չի վերադարձնում գերիներին
Խնդիրն ավելի է խորանում այն պատճառով, որ Բաքուն հրաժարվում է ասել հայ գերիների հստակ թիվը, բացի այդ, Շիրակի մարզից 62 հայ կամավորներից բաղկացած խումբը գերեվարվել է նոյեմբերյան հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց, Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ։ Նրանցից ոմանց Ադրբեջանը վերադարձրել է, այդ թվում՝ փոխանակելով ականապատ տարածքների քարտեզների երեք փաթեթի հետ։ Սակայն այդ մարդանց մեծամասնությունը շարունակում են ադրբեջանական բանտերում մնալ։ Նմանատիպ խնդիր կա անհետ կորածների և զոհվածների աճյունների հետ։
Հայաստանի քննչական կոմիտեն հոկտեմբերի 4-ին հայտնել էր, որ 224 զինվորական և 22 քաղաքացիական անձ համարվում են անհետ կորած։ Դժվար է հասկանալ, թե նրանցից քանիսն են գերության մեջ, իսկ քանիսն են զոհվել մարտի դաշտում։ Ժամանակ առ ժամանակ որոնողները հայտնաբերում են մնացորդներ, կամ էլ դրանք փոխանցում է ադրբեջանական կողմը, սակայն թվերը շատ փոքր են և ընդհանուր պատկերի վրա դրանք չեն ազդում։
Վերջին կետով խոսվում էր տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին։ Ըստ այդ կետի՝ Հայաստանը երաշխավորում է տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար մարզի։
Ռեջեփ Թայիփ Էրդողան - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2021
Պետության աչքերն ու ականջները, կամ «թուրքը գնում է միջանցքով»
Ասվում էր նաև, որ կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը: Հետագայում՝ 2021 թ․-ի հունվարի 11-ին, Մոսկվայում ստորագրվեց երեք երկրների ղեկավարների ևս մեկ հայտարարություն, որը սկիզբ դրեց փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի ստեղծման գործընթացին: Տվյալ ձևաչափն էլ հենց քննարկում է հաղորդակցության ապաշրջափակումը։
Գրեթե ամենասկզբից 9-րդ կետը տարատեսակ շահարկումների առիթ տվեց Բաքվում, որտեղ շտապեցին հայտարարել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին։ Ադրբեջանական մեկնաբանությունը ենթադրում է ինչ-որ ինքնիշխան ճանապարհ դեպի Նախիջևան։ Հայաստանի իշխանությունները հերքում են՝ նշելով, որ բանակցություններում ոչ մի «միջանցքային» տրամաբանություն չկա, խոսքը միայն տարածաշրջանում ճանապարհների փոխադարձ բացման մասին է։

Հայկական կողմի թեզը վերջերս փաստացի հաստատեց Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին։ ՀՀ վարչապետի հետ Երևանում կայացած հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը պահպանում են ինքնիշխանությունը իրենց տարածքներով անցնող ճանապարհների նկատմամբ: Այլ կերպ ասած՝ ոչ մի «Զանգեզուրի միջանցք»՝ այն տեսքով, որով դա ներկայացնում են Բաքվում, չի լինի։

Եռակողմ փաստաթղթի մասնակի իրագործումն առայժմ տարածաշրջանում խաղաղ կյանք չի հաստատել։ Հիմնային հարցերի մասին Երևանի և Բաքվի դիրքորոշումները շարունակում են տրամագծորեն հակադիր մնալ։ Եթե Երևանը շարունակում է պնդել Արցախի կարգավիճակի հարցի հստակեցումը, ապա Ադրբեջանը հայտարարում է, որ այլևս ոչ մի հակամարտություն գոյություն չունի, որ կա «Ադրբեջանի Ղարաբաղի շրջան», որտեղ «ժամանակավոր» ներկա են ռուս խաղաղապահները։ Ընդ որում, պատերազմական հաջողությունը, որը ձեռք է բերվել մեծամասամբ Թուրքիայի աջակցության շնորհիվ, ադրբեջանական կողմին պակաս զիջող է դարձրել։
Նման կտրական մոտեցումը մարտական գործողությունների վերսկսումը ընդամենը ժամանակի հարց է դարձնում։ Իսկ առայժմ Բաքուն փորձում է ամեն կերպ Արցախից դուրս մղել հայ բնակչությանը՝ վախի համատարած մթնոլորտ սերմանելով, կրակելով խաղաղ բնակիչների վրա, տնտեսական և այլ գործունեության համար տարբեր խոչընդոտներ ստեղծելով։
Զանգեզուրի միջանցքի թեման փակված է․ Փաշինյան
Դրա վառ ապացույցը նոյեմբերի 8-ին Շուշիի մատույցներում տեղի ունեցած 22-ամյա երիտասարդի սպանությունն է։ Մի խումբ բնակիչներ ջրագիծը նորոգելիս են եղել, երբ ադրբեջանցի զինվորականը կրակ է բացել նրանց վրա։ Մեկը զոհվել է, երեքը վիրավոր են։ Իսկ հոկտեմբերին ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից սպանվել է Մարտակերտի խաղաղ բնակիչ, որն այդ պահին աշխատում էր նռան այգում։
Լրահոս
0