https://arm.sputniknews.ru/20210902/inchpesen-sotq-kut-bnakicnery-harmarvum-nor-iroxutyunnerin-28872620.html
Կյանքը` կրակի տակ. ինչպես են Սոթքի և Կութի բնակիչները հարմարվում նոր իրողություններին
Կյանքը` կրակի տակ. ինչպես են Սոթքի և Կութի բնակիչները հարմարվում նոր իրողություններին
Sputnik Արմենիա
Մայիսից ադրբեջանցի զինծառայողները տեղակայվել են Գեղարքունիքի գյուղերի մերձակայքում։ Մի շարք համայնքների բնակիչներ կորցրել են իրենց հողերն ու անասուններին։ 02.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-02T22:02+0400
2021-09-02T22:02+0400
2021-09-02T22:15+0400
հասարակություն
հայաստան
գեղարքունիքի մարզ
սոթք
կութ
ադրբեջանցի
հայ-ադրբեջանական
հրդեհ
կով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/02/28870512_0:0:1600:901_1920x0_80_0_0_29a575e5e84a6d1c04b6486935c84e7c.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Շոգ կեսօր է, բայց Սոթք սահմանամերձ գյուղամեջը մարդաշատ է։ Տղամարդիկ նստած են գյուղապետարանի պատերի տակի նստարաններին և քննարկում են իրավիճակը։ Այս տարի խոտհունձի սեզոնը բազմաթիվ հրդեհներով ընթացավ։ Վարկած կա, որ ադրբեջանցի զինծառայողներն են այրում հայկական դաշտերը։ Անցած գիշեր վառվում էին գյուղական արոտավայրերը, կրակը հասել էր դպրոցի պահակ Ալբերտ Աբրահամյանի հողատարածքներին` այրվել էին խոտի 500 տուկից 200-ը։ Գյուղացիներից մի քանիսն ընդհանրապես սար չեն բարձրացել, նրանց հողերը շրջապատված են ադրբեջանցիներով։Սոթքի բնակիչները
«Աբոյի բախտը բերեց, կարողացավ մի բան պոկի, իսկ մեր դաշտը թիրախի տակ է մենք չկարողացանք խոտը հնձել և ստիպված ենք լինելու կովերը վաճառել։ Կարտոֆիլ ենք ցանել, բայց ամենայն հավանականությամբ չենք կարողանա հավաքել։ Ադրբեջանցիները շատ մոտ են։ Նույնիսկ չգիտենք` ոնց ենք էս ձմեռն անցկացնելու», – ասում է պապիկներից մեկն ու սիգարետը դնում բերանը։Մենք էլ մարդ ենք, հերիք եղավ. կութեցին պետական մարմիններին մեղադրում է անգործության մեջՏղամարդիկ միանում են զրույցին և սկսում պատմել, որ սարերից հաճախ լսվում են կրակոցների ձայները, իսկ առավոտյան պարզվում է, որ կրակում են հարևան Կութ կամ մեկ այլ գյուղի վրա։ Ասում են` պատերազմից հետո կանանց և երեխաներին հազիվ էին կարողացել հանդարտեցնել, իսկ մայիսին ադրբեջանցիների գալով, երբ կրակոցներ լսվեցին, անորոշությունը կրկին հետ եկավ։ Ստիպված վերանորոգեցին և ամրացրին նկուղները, պետք է ամեն ինչի պատրաստ լինել։Կութից բացվող տեսարանը
Հիմա կարծես սովորել են և անտարբերությամբ են իրենց գյուղերի անունները կարդում բանակի հետ կապված լուրերում, փոխարենը բոլորն արդեն ծանոթ են իրենց իրավունքներին` մարդու իրավունքների պաշտպանի հաճախակի այցերից ու գրառումներից։ Միայն թե գործին քիչ է օգնում տեղյակ լինելը, թե կոնկրետ որ իրավունքներն են ոտնահարում ադրբեջանցիները։«Պատերազմին Քարվաճառում եմ եղել, որ պաշտպանեմ ընտանիքս։ Չէի մտածում, որ պատերազմից հետո կգա մի օր, և ես անհանգստություն կզգամ, երբ երեխաներս դպրոցում են։ Դա անպաշտպան լինելու նոր և շատ տհաճ զգացողություն է», – ասում է Ալբերտը` հեռանալով։Սոթքի բնակիչները
Տղամարդիկ ցույց են տալիս ծխացող սարը։ Կութի խոտհարքներն են։ Արդեն երկու օր է այրվում են։ Գյուղացի Գևորգ Խաչատրյանի ընտանիքը միանգամից երկու մեծ վնաս է կրել` նրանից ադրբեջանցիները 34 գլուխ անասուն են գողացել, ապա դաշտն այրել։ Հովիվ Հայկ Գալստյանը, որի մոտից էլ գողացել են անասուններին, օգնում է Գևորգին մարել կրակը։«Ողջ գիշեր գնացել-եկել ենք». կութեցիներն իրենց ուժերով են փորձում մարել հրդեհը. տեսանյութ- Ծեծե՞լ են ձեզ։-Ավտոմատներով սպառնում ու օդ են կրակում։-Վախեցե՞լ եք։-Չէ, ուղղակի ցավալի է, որ քեզ քո հողի վրա ստորացնում են։ Ցավալի է։Գեղարքունիքի Կութ գյուղը
Մինչ Կութի տղամարդկանց մի մասը փորձում է հանգցնել հրդեհը, յուրաքանչյուրը` իր դաշտում, մյուս մասը հավաքվել է դպրոցի շենքի մոտ, որպեսզի սադրանքի դեպքում տարհանի երեխաներին։ Նրանք տեսել են, որ ռուսական ուղեկալը տեղում է, և ադրբեջանցիները հաստատ սադրանքների չեն գնա, բայց ապահովության համար որոշել են հսկել երեխաներին գոնե դպրոցի առաջին օրերին։ Տղամարդիկ հերթով ասում են, որ այս տարի դպրոցն ընդամենը մեկ առաջին դասարանցի է ունեցել` Ժիրայր Գևորգյանը։ Նա շատ ճարպիկ ու համարձակ է և հաճախ հեծանիվով շրջում է հին ու գրեթե քարուքանդ եղած տների միջև։Ժիրայր Գևորգյանը
– Արդեն որոշել ես` ի՞նչ ես դառնալու, – հարցնում եմ տղային։-Այո, ոստիկան։-Ինչո՞ւ։-Որ մեքենայով շրջեմ և պատժեմ նրանց, ովքեր վառում են մեր դաշտերը։Ժիրայրի հեծանիվը
Տղան ամաչում է և այլևս չի ցանկանում խոսել։ Մենք թողնում ենք նրան ընկերների հետ և փողոց դուրս գալիս` հույս ունենալով զրուցել գյուղի բնակիչների հետ։ Մարդ չկա` շատ շոգ է, բոլորը տան գործերով են տարված։ Շուրջբոլորը լուռ է, և միայն մերթընդմերթ լսվում է շների հաչոցը։ Հեռանալիս տեսնում ենք, որ արդեն ոչ թե մեկ, այլ երկու սար է այրվում։
գեղարքունիքի մարզ
սոթք
կութ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Նանա Մարտիրոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1353/74/13537471_0:0:853:853_100x100_80_0_0_c9409aa202c74cc7679358d1288a7894.jpg
Նանա Մարտիրոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1353/74/13537471_0:0:853:853_100x100_80_0_0_c9409aa202c74cc7679358d1288a7894.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/02/28870512_0:0:1420:1065_1920x0_80_0_0_b127771587c74009f25793840a9f31f1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Նանա Մարտիրոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1353/74/13537471_0:0:853:853_100x100_80_0_0_c9409aa202c74cc7679358d1288a7894.jpg
հասարակություն , հայաստան, գեղարքունիքի մարզ, սոթք, կութ , ադրբեջանցի, հայ-ադրբեջանական, հրդեհ, կով
հասարակություն , հայաստան, գեղարքունիքի մարզ, սոթք, կութ , ադրբեջանցի, հայ-ադրբեջանական, հրդեհ, կով
Կյանքը` կրակի տակ. ինչպես են Սոթքի և Կութի բնակիչները հարմարվում նոր իրողություններին
22:02 02.09.2021 (Թարմացված է: 22:15 02.09.2021) Մայիսից ադրբեջանցի զինծառայողները տեղակայվել են Գեղարքունիքի գյուղերի մերձակայքում։ Մի շարք համայնքների բնակիչներ կորցրել են իրենց հողերն ու անասուններին։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Շոգ կեսօր է, բայց Սոթք սահմանամերձ գյուղամեջը մարդաշատ է։ Տղամարդիկ նստած են գյուղապետարանի պատերի տակի նստարաններին և քննարկում են իրավիճակը։ Այս տարի խոտհունձի սեզոնը բազմաթիվ հրդեհներով ընթացավ։ Վարկած կա, որ ադրբեջանցի զինծառայողներն են այրում հայկական դաշտերը։ Անցած գիշեր վառվում էին գյուղական արոտավայրերը, կրակը հասել էր դպրոցի պահակ Ալբերտ Աբրահամյանի հողատարածքներին` այրվել էին խոտի 500 տուկից 200-ը։ Գյուղացիներից մի քանիսն ընդհանրապես սար չեն բարձրացել, նրանց հողերը շրջապատված են ադրբեջանցիներով։
«Աբոյի բախտը բերեց, կարողացավ մի բան պոկի, իսկ մեր դաշտը թիրախի տակ է մենք չկարողացանք խոտը հնձել և ստիպված ենք լինելու կովերը վաճառել։ Կարտոֆիլ ենք ցանել, բայց ամենայն հավանականությամբ չենք կարողանա հավաքել։ Ադրբեջանցիները շատ մոտ են։ Նույնիսկ չգիտենք` ոնց ենք էս ձմեռն անցկացնելու», – ասում է պապիկներից մեկն ու սիգարետը դնում բերանը։
Տղամարդիկ միանում են զրույցին և սկսում պատմել, որ սարերից հաճախ լսվում են կրակոցների ձայները, իսկ առավոտյան պարզվում է, որ կրակում են հարևան Կութ կամ մեկ այլ գյուղի վրա։ Ասում են` պատերազմից հետո կանանց և երեխաներին հազիվ էին կարողացել հանդարտեցնել, իսկ մայիսին ադրբեջանցիների գալով, երբ կրակոցներ լսվեցին, անորոշությունը կրկին հետ եկավ։ Ստիպված վերանորոգեցին և ամրացրին նկուղները, պետք է ամեն ինչի պատրաստ լինել։
Հիմա կարծես սովորել են և անտարբերությամբ են իրենց գյուղերի անունները կարդում բանակի հետ կապված լուրերում, փոխարենը բոլորն արդեն ծանոթ են իրենց իրավունքներին` մարդու իրավունքների պաշտպանի հաճախակի այցերից ու գրառումներից։ Միայն թե գործին քիչ է օգնում տեղյակ լինելը, թե կոնկրետ որ իրավունքներն են ոտնահարում ադրբեջանցիները։
«Պատերազմին Քարվաճառում եմ եղել, որ պաշտպանեմ ընտանիքս։ Չէի մտածում, որ պատերազմից հետո կգա մի օր, և ես անհանգստություն կզգամ, երբ երեխաներս դպրոցում են։ Դա անպաշտպան լինելու նոր և շատ տհաճ զգացողություն է», – ասում է Ալբերտը` հեռանալով։
Տղամարդիկ ցույց են տալիս ծխացող սարը։ Կութի խոտհարքներն են։ Արդեն երկու օր է այրվում են։ Գյուղացի Գևորգ Խաչատրյանի ընտանիքը միանգամից երկու մեծ վնաս է կրել` նրանից ադրբեջանցիները 34 գլուխ անասուն են գողացել, ապա դաշտն այրել։ Հովիվ Հայկ Գալստյանը, որի մոտից էլ գողացել են անասուններին, օգնում է Գևորգին մարել կրակը։
-Ավտոմատներով սպառնում ու օդ են կրակում։
-Չէ, ուղղակի ցավալի է, որ քեզ քո հողի վրա ստորացնում են։ Ցավալի է։
Մինչ Կութի տղամարդկանց մի մասը փորձում է հանգցնել հրդեհը, յուրաքանչյուրը` իր դաշտում, մյուս մասը հավաքվել է դպրոցի շենքի մոտ, որպեսզի սադրանքի դեպքում տարհանի երեխաներին։ Նրանք տեսել են, որ ռուսական ուղեկալը տեղում է, և ադրբեջանցիները հաստատ սադրանքների չեն գնա, բայց ապահովության համար որոշել են հսկել երեխաներին գոնե դպրոցի առաջին օրերին։ Տղամարդիկ հերթով ասում են, որ այս տարի դպրոցն ընդամենը մեկ առաջին դասարանցի է ունեցել` Ժիրայր Գևորգյանը։ Նա շատ ճարպիկ ու համարձակ է և հաճախ հեծանիվով շրջում է հին ու գրեթե քարուքանդ եղած տների միջև։
– Արդեն որոշել ես` ի՞նչ ես դառնալու, – հարցնում եմ տղային։
-Որ մեքենայով շրջեմ և պատժեմ նրանց, ովքեր վառում են մեր դաշտերը։
Տղան ամաչում է և այլևս չի ցանկանում խոսել։ Մենք թողնում ենք նրան ընկերների հետ և փողոց դուրս գալիս` հույս ունենալով զրուցել գյուղի բնակիչների հետ։ Մարդ չկա` շատ շոգ է, բոլորը տան գործերով են տարված։ Շուրջբոլորը լուռ է, և միայն մերթընդմերթ լսվում է շների հաչոցը։ Հեռանալիս տեսնում ենք, որ արդեն ոչ թե մեկ, այլ երկու սար է այրվում։