Կյանքից հեռացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մայրը
12:48 07.11.2021 (Թարմացված է: 13:01 07.11.2021)
© Photo : ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ / Office of 3rd President of RAՍերժ Սարգսյանը մոր հետ
Սերժ Սարգսյանը մոր հետ
Բաժանորդագրվել
Նոյեմբերի 7-ին 92 տարեկանում Ստեփանակերտում կյանքից հեռացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մայրը՝ Նորա Վահանի Սարգսյանը: Այս մասին հայտնում են ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից։
Հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, ժամը 18:00-ից, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում, հուղարկավորությունը՝ նոյեմբերի 9-ին, ժամը 12:00-ին, նույն վայրից:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ՝ նոյեմբերի 20-ին, մահացել էր Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը։