00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վանո Սիրադեղյանը պետք է հուղարկավորվի Կոմիտասի անվան պանթեոնում. Լևոն Զուրաբյան

© Sputnik / Dmitrii PisarenkoՎանո Սիրադեղյան. արխիվային լուսանկար
Վանո Սիրադեղյան. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2021
Բաժանորդագրվել
ՀԱԿ փոխնախագահը կարծում է, որ այս հարցի լուծումը պետությունը պետք է իր վրա վերցնի։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Վանո Սիրադեղյանը պետք է հուղարկավորվի Կոմիտասի անվան պանթեոնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Մենք համարում ենք, որ եթե մեր պետությունը գտնվի իր բարձունքի վրա, ապա համապատասխան գործողություններով պետք է ապացուցի, որ գնահատում է պետական գործիչների վաստակը։Մասնավորապես Վանո Սիրադեղյանն իր վերջին տեղը պետք է գտնի Կոմիտասի անվան պանթեոնում, և դա պետք է անի պետությունը»,–ասաց Զուրաբյանը։
ՀԱԿ փոխնախագահի խոսքով` ինքը դեռևս չգիտի, թե այս տարիներին որտեղ էր գտնվում Վանո Սիրադեղյանը։
Вано Сирадегян - Sputnik Արմենիա, 1920, 24.07.2019
Հիմա էլ ենք փնտրում. Օսիպյանը` Վանո Սիրադեղյանի մասին
«Անցած ավելի քան 20 տարիների ընթացքում կապ պահել ենք, և դա եղել է շատ կոնսպերատիվ։ Դուք գիտեք, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալով նա, ըստ էության, սկսեց հետապնդվել իշխանությունների կողմից և դարձավ քաղաքական հալածյալ։ Չցանկանալով դառնալ քաղաքական «ռազբիրատների» քավության նոխազ, նա մեկնեց երկրից և այդ հալածանքներից, անարդարություններից թաքնվեց»,–ասաց նա։
Զուրաբյանի խոսքով`այս տարիներին Սիրադեղյանի հետ իրենց կապը եղել է նամակագրության տեսքով։
Բացի այդ, Սիրադեղյանը միշտ ՀԱԿ համագումարներում ընտրվել է գործող վարչության անդամ և ճակատագրական պահերին ազդեցություն գործել կուսակցության որոշումների վրա։
«Մասնավորապես, 2010 թվականին, երբ իշխանությունները մի փոքրիկ ճգնաժամ էին առաջացրել կուսակցության ներսում, այդ ժամանակ նա դիմեց կուսակցության անդամներին նամակով, որով մեծ դեր խաղաց այդ ճգնաժամի լուծման համար։ Այդ թվականին իշխանությունը կարողացել էր ստեղծել մի խումբ, որի նպատակն էր չեզոքացնել Հայոց համազգային շարժման հեղափոխական գործունեությունը»,–ասաց Զուրաբյանը։
ՀԱԿ փոխնախագահի խոսքով`Վանո Սիրադեղյանն իր մտերիմ ընկերն էր, որի հետ շփվել են 1988–ից սկսած։

«Դրվագներ են եղել, որ նա մեր տանն է թաքնվել կոմունիստական իշխանության ռեպրեսիաներից։ Երկար ժամանակ կարողացանք սովետական իշխանություններին և «ԿԳԲ»–ին ձախողված պահել։ Իսկ եթե դուրս գանք ընկերական կապի շրջանակներից, ապա Վանո Սիրադեղյանն ականավոր գրող էր, որն իր ուրույն տեղն է զբաղեցրել մեր գրականության մեջ։ նա գագաթներից մեկն է եղել և կարող էր դառնալ շատ ավելի մեծ գագաթ, եթե չընդհատվեր իր գրական գործը քաղաքականությամբ»,–ասաց նա։

Ինչ վերաբերվում է քաղաքականությանը, ապա Զուրաբյանը վստահ է` Սիրադեղյանը Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադիր հայրերից մեկն էր։
«Նրա գործը, նրա դերը Հայաստանի Հանրապետության կայացման, Լեռնային Ղարաբաղում մեր հաղթանակի գործում անուրանալի է։ Նա լեգենդար գործիչ էր։ Կան քայլող առասպելներ, որոնց շուրջ ձևավորվում է հազարավոր մարդկանց բանակ, որոնք պատրաստ են իրենց հրամանով, հորդորով անել ամեն ինչ։ Այդպիսի մարդկանց շնորհիվ են կայանում պետություններ, կերտվում հաղթանակներ։ Ես ճանաչում եմ երեք այդպիսի մարդ. Լևոն Տեր–Պետրոսյան, Վազգեն Սարգսյան և Վանո Սիրադեղյան»,–ասաց նա։
Զուրաբյանը վստահ է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շանս ուներ և դարձել էր նման մի լեգենդ, երբ 2018 թվականին «թավշյա հեղափոխությունն» իրականացրեց, բայց հետագայում իր կառավարման ձախողումը, նվաստացուցիչ պարտությունը նրան դարձրին հակալեգենդ, և, ըստ էության, այդ լեգենդը կարելի է համարել վախճանված։
Զուրաբյանը նաև հավելեց, որ Սիրադեղյանի հայրենիք վերադառնալու հարցով դիմել է ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս իշխանություններին, սակայն ապարդյուն, կողմերից ոչ մեկը քայլեր չի ձեռնարկել։ Զուրաբյանը կրկին ընդգծեց, որ Սիրադեղյանի դեմ հարուցված քրեական գործը շինծու էր, քանի որ նա մրցակից էր, որից պետք էր ազատվել։
Село Коти, Тавуш - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2018
Ինտերպոլը չի գտնի նրան, ով պահմտոցի է խաղացել Կոթիում․ մեկ այլ Վանո
Հիշեցնենք` հոկտեմբերի 15–ին կյանքի 75–րդ տարում մահացել է ՀՀ պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ Վանո Սիրադեղյանը։
Թե որտեղ և ինչի հետևանքով է մահացել Վանո Սիրադեղյանը, դեռ հայտնի չէ։
Վանո Սիրադեղյանը ծնվել է Նոյեմբերյանի Կոթի գյուղում 1946թ–ի նոյեմբերի 13–ին։ Եղել է 1990-ականների սկզբին Հայաստանի Հանրապետությունում իշխանության եկած Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներից, 1990-1992 և 1997–2000 թվականներին ղեկավարել է կուսակցության վարչությունը, զբաղեցրել է բարձր պաշտոններ։
Դժվար կյանքը` տարածաշրջանային անհանգիստ հանրակացարանում. իսկ ինչո՞ւ չի վերադառնում Վանոն
1992-1997 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար, 1997-98 թթ՝ Երևանի քաղաքապետ, գրեթե միաժամանակ՝ 1997-1999-ին, ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։
Սիրադեղյանի անվան հետ են կապում է բազմաթիվ քրեական հանցագործությունների կազմակերպումը, ինչի համար էլ նրա նկատմամբ ՀՀ իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել։
Լրահոս
0