https://arm.sputniknews.ru/20211017/gegharquniqi-marzpetaranum-patrastvum-en-haj-rusakan-mijtaratsashrjanajin-hamazhvoghvovin-34371762.html
Գեղարքունիքի մարզպետարանում պատրաստվում են հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին
Գեղարքունիքի մարզպետարանում պատրաստվում են հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին
Sputnik Արմենիա
Կարեն Սարգսյանը հայտարարել է, որ սպասվող համաժողովը կարևոր է երկու երկրների տնտեսական զարգացման, փոխշահավետ ծրագրերի իրականացման տեսանկյունից։ 17.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-17T13:01+0400
2021-10-17T13:01+0400
2021-10-17T13:06+0400
հայաստան
ռուսաստան
մարզ
գործարար
գեղարքունիքի մարզ
համաժողով
սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/11/34371502_63:151:933:640_1920x0_80_0_0_77ae4a9dc7f70374c4d4ee84b7ca9f7e.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 18-ին և 19-ին Երևանում կայանալիք Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմը ևս կմասնակցի։ Նման հայտարարություն է արել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի հետ անցկացրած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է մարզպետարանի մամուլի ծառայությունը։Մարզպետն անդրադարձել է նաև սուբվենցիոն ծրագրերի իրականացման խնդիրներին։ «Առանձին համայնքներում իմ կողմից կատարված դիտարկումները ցույց տվեցին, որ սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքում ի հայտ են գալիս որոշակի թերացումներ։ Հարկավոր է միջոցներ ձեռնարկել՝ թերությունները շտկելու և խնդիրները կարգավորելու համար»,-նշել է մարզպետը։Նշենք, որ հոկտեմբերի 18-19-ը Երևանում կանցկացվի Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումը, որի կազմակերպիչներն են հանդիսանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը։Նիստին կմասնակցեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։ Ֆորումի շրջանակում կիրականացվի նաև Ռուսական արտահանման կենտրոնի բիզնես-առաքելություն՝ շուրջ 100-150 հայ և ռուս գործարարների մասնակցությամբ։Նիստերի աշխատանքներին կմասնակցեն նաև ՀՀ մարզպետներ, ՌԴ ռեգիոննների ղեկավարներ, Եվրասիական տնտեսական միության, համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, գործարարներ։
https://arm.sputniknews.ru/20210922/gegharquniqi-sahmanamerdz-bolvor-gjughery-kmiavorven-mek-hamajnqum-33524138.html
գեղարքունիքի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/11/34371502_140:84:881:640_1920x0_80_0_0_7aa1493e54fab34d9a89cbec2639f09a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, մարզ, գործարար, գեղարքունիքի մարզ, համաժողով, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
հայաստան, ռուսաստան, մարզ, գործարար, գեղարքունիքի մարզ, համաժողով, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
Գեղարքունիքի մարզպետարանում պատրաստվում են հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին
13:01 17.10.2021 (Թարմացված է: 13:06 17.10.2021) Կարեն Սարգսյանը հայտարարել է, որ սպասվող համաժողովը կարևոր է երկու երկրների տնտեսական զարգացման, փոխշահավետ ծրագրերի իրականացման տեսանկյունից։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 18-ին և 19-ին Երևանում կայանալիք Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմը ևս կմասնակցի։ Նման հայտարարություն է արել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի հետ անցկացրած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ։ Տեղեկությունը
Facebook–ի էջում հայտնում է մարզպետարանի մամուլի ծառայությունը։
«Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովը կարևոր նշանակություն ունի երկու երկրների տնտեսական զարգացման, փոխշահավետ ծրագրերի իրականացման տեսանկյունից»,-նշել է Սարգսյանը։
Մարզպետն անդրադարձել է նաև սուբվենցիոն ծրագրերի իրականացման խնդիրներին։ «Առանձին համայնքներում իմ կողմից կատարված դիտարկումները ցույց տվեցին, որ սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքում ի հայտ են գալիս որոշակի թերացումներ։ Հարկավոր է միջոցներ ձեռնարկել՝ թերությունները շտկելու և խնդիրները կարգավորելու համար»,-նշել է մարզպետը։
Նշենք, որ հոկտեմբերի 18-19-ը Երևանում կանցկացվի Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումը, որի կազմակերպիչներն են հանդիսանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը։
22 սեպտեմբերի 2021, 13:18
Նիստին կմասնակցեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։ Ֆորումի շրջանակում կիրականացվի նաև Ռուսական արտահանման կենտրոնի բիզնես-առաքելություն՝ շուրջ 100-150 հայ և ռուս գործարարների մասնակցությամբ։
Նիստերի աշխատանքներին կմասնակցեն նաև ՀՀ մարզպետներ, ՌԴ ռեգիոննների ղեկավարներ, Եվրասիական տնտեսական միության, համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, գործարարներ։