00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գեղարքունիքի սահմանամերձ բոլոր գյուղերը կմիավորվեն մեկ համայնքում

© Sputnik / Hovhannes ShoghikyanВход в здание муниципалитета города Варденис
Вход в здание муниципалитета города Варденис - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2021
Բաժանորդագրվել
36 համայնքների միավորման արդյունքում ստեղծվող նոր խոշորացված համայնքի կենտրոնը կլինի Վարդենիս քաղաքը։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Գեղարքունիքի սահմանամերձ բոլոր գյուղերը կմիավորվեն խորոշացվող մեկ համայնքում։ Համայնքների նման խոշորացումը նախատեսված է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների նախագծով։
ՀՀ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ԱԺ–ում կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ նշեց, որ փոփոխության նպատակը սահմանում ավելի ուժեղ համայնք ունենալն է։
Ստիպված ենք արել, որ մեզ մարդ համարեն. բնակիչները փակել են Վարդենիս-Սոթք ճանապարհը
«Նաև պետք է հաշվի առնել համայնքի աշխարհագրական դիրքը։ Ենթատեքստը էլ չեմ մանրամասնում։ Աշխարհագրական դիրքը համոզիչ փաստարկ է նրա, որ պետք է լինի ավելի մեծ ռեսուրսով ապահովված, ավելի կետրոնացված, ավելի ուժեղ տեղական ինքնակառավարում»,– ասաց Տերտերյանը` պատասխանելով հարցին, թե ինչու է մեկ անգամ արդեն խոշորացված Գեղամասար համայնքը` իր կազմի մեջ ներառված համայնքներով նորից ներկայացվել խոշորացման։
Նշենք, որ Գեղամասար համայնքում այսօր ներառված են 18 գյուղեր` Ազատ, Ավազան, Արեգունի, Արփունք, Գեղամաբակ, Գեղամասար, Դարանակ, Կախակն, Կութ, Կուտական, Նորաբակ, Շատջրեք, Շատվան, Ջաղացաձոր, Սոթք, Տրետուք, Փամբակ և Փոքր Մասրիկ։ Համայնքի կենտրոնը Սոթքն է։
Կառավարության առաջարկած օրենքի փոփոխությամբ այս գյուղերին կմիանան մարզի ևս 18 համայնքներ` Ախպրաձոր, Ակունք, Այրք, Գեղաքար, Զառիվեր, Լճավան, Լուսակունք, Խաչաղբյուր, Ծովակ, Կարճաղբյուր, Մաքենիս, Մեծ Մասրիկ, Ներքին Շորժա, Նորակերտ, Վանևան, Վերին Շորժա, Տորֆավան գյուղերը և Վարդենիս համայնքը, որն էլ կլինի նոր խոշարացված համայնքի կենտրոնը։
Туристы на канатной дороге в Цахкадзоре - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2021
Ինչու Վարդենիսը, Ծաղկաձորը թուրքերեն անուններ ունեին. նույնկերպ Բաքվի Արմենիքենդ էլ ՀՀ է
Նշենք, որ Հայաստանում վարչատարածքային նոր բաժանման արդյունքում կլինեն 78 համայնքներ։
Հիշեցնենք` 2021 թվականի սեպտեմբերի 24-ին` ժամը 11:00-ին, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի ընթացքում կքննարկվի «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը` առաջին և երկրորդ ընթերցմամբ։ ԱԺ ներկայացված նախագծով նախատեսվում է խոշորացնել Արագածոտնի մարզի 69, Արարատի մարզի 105, Արմավիրի մարզի 82, Գեղարքունիքի մարզի 62, Լոռու մարզի 43, Կոտայքի մարզի 30, Շիրակի մարզի 40, Վայոց Ձորի մարզի 5, Տավուշի մարզի 3 համայնքներ։
Միավորման արդյունքում ձևավորվելու է թվով 37 համայնք: Բացի այդ, նախատեսվում է Սյունիքի մարզի Կապան համայնքի բնակավայրերի ցանկը լրացնել Ըրկենանց գյուղով: Այդ առաջարկությունը ստացվել է Կապան համայնքի ղեկավարից։
Համայնքների խոշորացման վերջնական արդյունքում Հայաստանում կլինի 78 համայնք
Փոփոխությունները, գործադրի հիմնավորմամբ, պայմանավորված են 2016թ–ին մեկնարկած ու մինչ օրս չավարտված համայնքների խոշորացման գործընթացով։ 2016 թվականի փետրվարի 14-ից ի վեր ՀՀ 486 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 54 խոշորացված համայնք: Նորաստեղծ համայնքներում օրենքի փոփոխությունների հաստատումից հետո կնշանակվեն համայնքի ավագանու նոր` արտահերթ ընտրություններ։
ԿԸՀ որոշմամբ` այս տարի ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին։
Լրահոս
0