00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սև չարիքը» ռեկորդներ է սահմանում Եվրոպայում

© AFP 2024 / OLIVER BERGՀողմային էլեկտրական գեներատորներ ածխային էլեկտրակայանի ֆոնին
Հողմային էլեկտրական գեներատորներ ածխային էլեկտրակայանի ֆոնին - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2021
Հողմային էլեկտրական գեներատորներ ածխային էլեկտրակայանի ֆոնին
Բաժանորդագրվել
Հստակ հայտնի չէ, թե այս նորությանն ինչպես է արձագանքել ամենահայտնի շվեդ բնապահպան ակտիվիստուհին, բայց արևմտյան ԶԼՄ-ները ցավով արձագանքում են` եվրոպական շուկաներում ածխի արժեքը հերթական ռեկորդն է սահմանել:

Սերգեյ Սավչուկ

Ռոտերդամի, Ամստերդամի և Անտվերպենի բորսաներում գեներացնող ընկերությունները անվերապահորեն 137–ական դոլար են վճարում այս վառելիքի յուրաքանչյուր տոննայի համար, մինչդեռ բառացիորեն երեկ ամբողջ առաջադեմ և մտահոգ դեկարբոնացված աշխարհը խոստանում էր այն ուղարկել պատմության աղբանոցը։
Ածխի շուկայական վերածնունդը տեղի ունեցավ բնական գազի ռեկորդային գների պայմաններում, ինչը սուղ օրապահիկի վրա նստած օպերատորների ստիպեց սկսել գնել այն։
Իրավիճակն այնքան բարդ է, որ արդեն բացեիբաց խոսում են ածխարտադրությունը կանգնեցնելու ծրագիրը չեղարկելու անհրաժեշտության մասին։
Նավթի արդյունահանում - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2021
ՌԴ վարչապետը խոսել է նավթից ու գազից աստիճանաբար հրաժարվելու մտադրության մասին
Օրինակ` բրիտանական Drax ընկերությունը, որին պատկանում է երկրում վերջին ածխային էլեկտրակայաններից մեկը, արդեն հայտարարել է, որ պատրաստ է հետաձգել ՋԷԿ-ը շահագործումից դուրս բերելու գործընթացը, եթե դա անհրաժեշտ լինի Թագավորության էներգետիկ անվտանգության ապահովման համար: Այս հայտարարությունը միանգամայն իրական հիմքեր ունի. պարզվել է, որ Լոնդոնը դեռևս ամռան կեսերից գաղտնի փոխհատուցում է ածխագործների բոլոր լրացուցիչ ծախսերը, որոնք կապված են էլեկտրաէներգիայի արտադրության հետ:
Իրավիճակն աստիճանաբար վատթարանում է, և եվրոպացի վերլուծաբանները դա կապում են գազի ստորգետնյա պահեստարանների կիսադատարկության, Ավստրալիայից, Հարավային Աֆրիկայից և Կոլումբիայից ածխի մատակարարումը կտրուկ ավելացնելու անհնարինության, ինչպես նաև Ռուսաստանից ածխի չնչին մատակարարումների հետ։ Վերջինը, ի դեպ, տեղի ունեցավ հենց հավաքական Եվրոպայի ցանկությամբ։ Եվրոպական միությունը 1990թ․-ից սկսած քարածխի օգտագործումը 400 միլիոն տոննայից նվազեցրել է մինչև 150 միլիոն տոննա, իսկ գորշ ածխինը՝ 700-ից մինչև 250 միլիոն տոննա։
Փորձագետն ասել է՝ ինչպես նոր հակառուսական պատժամիջոցները կարող են վնաս պատճառել ԱՄՆ-ին
Զավեշտալին այն է, որ որքան արագ ու զգալիորեն է կրճատվել ածխի սպառումը այս կամ այն երկրում, այնքան շատ են այսօր այնտեղ աճել էլեկտրաէներգիայի գները։ Ամենավառ օրինակը Գերմանիան է։ Այս երկիրը, որտեղ գտնվում է գորշ ածխի հարուստ պաշարներով լի Ռուրի ավազանը, վերջին չորս տարվա ընթացքում ածխի սպառումը կրճատել է գրեթե մեկ երրորդով՝ 170 միլիոն տոննայից հասցնելով 120 միլիոն տոննայի:
Углеродное волокно российского производства - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2021
Ապագայի նյութը. Ռուսաստանը պատրաստ է ածխածնի մանրաթել ուղարկել Հայաստանի գործարաններին
Եվ այսօր, երբ անհայտ է անգամ «Հյուսիսային հոսք–2»-ի հավաստագրման ամսաթիվը, իսկ գազի գները ամուր տեղավորվել են 800 դոլարի նշագծի մոտ, ազգային օպերատորներն արդեն վստահորեն ասում են, որ հաջորդ տարի մեգավատտ-ժամի արժեքը կդառնա 100 եվրոյից ոչ պակաս: Էներգակիրների շուկայում տիրող քաոսը, գեներացիայի սրընթաց գներն ու հարկադրված վերադարձը սև ոսկուն անհավատալի և անկանխատեսելի են թվում միայն առաջին հայացքից։
Բանն այն է, որ ածխի վարկազրկումն ու այն շուկայում գերակա դիրքից զրկելը ո՛չ երեկ է սկսվել, ո՛չ էլ նույնիսկ 20 տարի առաջ։ Նախորդ դարի 60-70-ական թվականների սահմանագծին արևմտյան աշխարհում նավթային կարտել ձևավորվեց, որը ստացավ «Յոթ քույր» անվանումը։ Դրա կազմում հայտնվեցին ընկերություններ, որոնց կեղևից հետագայում դուրս եկան ամբողջ աշխարհը նավթատարերի շոշափուկներով փաթաթած և երբեմն անգամ առանձին երկրներին իրենց կամքը թելադրող ժամանակակից գիգանտները։ Դրանք են British Petroleum, Chevron, Royal Dutch Shell և ExxonMobil ընկերությունները, որոնք կուլ են տվել իրենց յոթ նախնիներին։
Սկրիպալների գործը․ Մեծ Բրիտանիան թունավորման մեղադրանք է ներկայացրել վիրտուալ գեներալին
Հենց այդ նախնիներն էին, որ 60 տարի առաջ ամենաիսկական (և առաջին զանգվածային) արշավ սկսեցին ածխի՝ արդյունաբերական հեղափոխության հիմքը դարձած, երկու համաշխարհային պատերազմ հաղթահարած և աշխարհի ներկայիս բարօրության հիմքը դրած վառելիքի դեմ։ Նավթը, որն այն տարիներին երկրորդական դերերում էր, հայտարարեցին նոր էներգետիկ մեսիա, որն ի վիճակի է գլխիվայր շրջել էներգետիկայի հիմքերը և բավարարել սրընթաց զարգացող քաղաքակրթության բոլոր կարիքները։
Строительство газопровода Северный поток-2 в Германии - Sputnik Արմենիա, 1920, 04.09.2021
«Պակիստանյան հոսք»․ Ռուսաստանը հարավ է գնում, ու դա միայն սկիզբն է
Հնարավորինս պղտոր մեքենայությունների արդյունքում առաջատար ածխային ընկերությունները դուրս էին գալիս գերիշխանության մրցավազքից։ Ինչ-որ մեկն անսպասելիորեն ակտիվները վաճառում էր նավթատերերին, ապա սնանկանում, ինչ-որ տեղ սեփականատերերը անսպասելիորեն ինքնասպանություն էին գործում, և արդեն 1980-ականներին նավթը համաշխարհային տնտեսության նոր արյունը դարձավ։
Մի տեսակ զվարճալի է, որ նույն հնարքը մեր օրերում օգտագործում են նոր կարտելները, միայն թե արդեն կանաչները։ Ճիշտ նույն ձևվածքներով, հնարավորինս հիստերիկ բովանդակությամբ աշխարհին հրամցրին մարդկության և օզոնային շերտի նոր փրկչին՝ վերականգնվող աղբյուրները։
Գազի խողովակ - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2021
Եվրոպան «ցուրտ արտահանելու» մեղադրանք է ներկայացրել Ռուսաստանին
Այն ակնհայտ փաստը, որ վերականգնվող էներգիայի աղբյուրները դեռ միայն առաջին քայլերն են անում և չեն կարող լիարժեք այլընտրանք դառնալ ածխաջրածիններին, լայն զանգվածներին հասցնելու ցանկացած փորձ խեղդվում է վրդովված ձայների, հոդվածների և միակողմանի հետազոտությունների օվկիանոսում։
Եթե հիշողության ժապավենը մի փոքր հետ պտտենք, կտեսնենք, որ նավթին ու գազին նոր-նոր հարմարված աշխարհը էներգիայի վերականգնվող աղբյուրների (ԷՎԱ) հայտնվելուն պես սկսել է տենդագին ցնցվել ջերմաստիճանային և կլիմատիկ նորմերից անգամ նվազագույն շեղումների դեպքում, ինչը հովհարային անջատումների պատճառ էր դառնում ամբողջ տարածաշրջաններում, ինչպես, օրինակ, ԱՄՆ-ի հարավում այս ձմեռ։ Եվ այս ամառ։
Ընթացիկ տարին մոդայիկ միտումների բոլոր սիրահարներին հիշեցրեց, որ ֆիզիկայի օրենքներն անխախտ են, և որ մեր նախնիները մեզնից հիմար չեն եղել։ Արևային վահանակներն ու հողմակայաններն աշխատում են միայն այն դեպքում, եթե համապատասխան եղանակային պայմաններ կան, նավթն ու գազը մշտապես «հավալա» են սարքում բորսաներում և թանկարժեք խողովակաշարեր, պահեստներ ու հսկայական քիմիական կոմբինատներ են պահանջում։
Եվ հենց որ այդ բոլոր դժվարությունները հերթական գլոբալ խնդիրն են ստեղծում, բեմ են հրավիրում հին ու բարի ածխին, որը հանգիստ պառկած է հանքահորերի բակում և նավահանգիստներում, աշխարհի ցանկացած կետ է գնում ամենասովորական բեռնավագոնով և միանման է այրվում թե՛ գյուղի տան վառարանում, թե՛ էլեկտրակայանների կամ պողպատահալման հնոցներում։
Нефтяная качалка на фоне заката - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2021
Նոր նավթատենդ․ որքա՞ն կվաստակի Ռուսաստանը
Ընդունված բան է` Ռուսաստանին քննադատում են համաշխարհային թրենդներից հետ մնալու համար, սակայն տվյալ դեպքում դա միայն ուրախացնում է։
Բնապահպաններն ու այլընտրանքային էներգիայի ջատագովները վերջին օրերին շատ էին ուրախացել այն լուրից, որ Չինաստանը կդադարեցնի արտերկրում ածխային նոր էլեկտրակայանների կառուցումը։ Եվ այդպես էլ կա, միայն թե մի վերապահումով․ Պեկինը չի էլ մտածում երկրի ներսում ածխարտադրությունը փակելու մասին։
Մոտակա հնգամյակի ծրագրերով ՉԺՀ-ն կկառուցի 43 նոր ածխային ՋԷԿ և վերջին սերնդի 18 դոմենային վառարան։ Միաժամանակ, համարձակվենք հիշեցնել, որ Չինաստանը տարեկան 4,98 միլիարդ տոննա ածուխ է օգտագործում, իսկ պրոֆիլային օբյեկտների համատեղ հզորությունը աներևակայելի թիվ է կազմում՝ 1080 գիգավատտ։ Դա ավելի շատ է, քան արտադրում են Ռուսաստանի բոլոր ատոմականները, ՀԷԿ-երը և մյուս կայանները միասին վերցրած։ ՉԺՀ-ում ածխի արդյունահանումը սահուն նվազում է, Ավստրալիայի հետ հարաբերությունները պատմության մեջ ամենացածր կետին են հասել, և այս ամենը Ռուսաստանի համար հնարավորությունների հսկայական պատուհան է բացում։
Հաճելի է գիտակցել, որ երկրի ղեկավարությունը նույնպես հասկանում է դա։
Դեռևս մեկ ամիս առաջ սկսվեցին Բայկալ-Ամուրյան մայրուղու խնդրահարույց արևելյան ճյուղի նորոգման աշխատանքները՝ Ուլակ և Ֆեվրալսկ բնակավայրերի միջև։
Որպես աշխատանքների գլխավոր և միակ կատարող հանդես է գալիս Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ու երկաթուղային զորքը: Սկզբում նախատեսվում էր, որ 340 կմ երկարությամբ հատվածի արդիականացումը կավարտվի 2024 թվականին, սակայն շուտով Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար, բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովը հայտնեց, որ բանակը մեկ տարի շուտ կավարտի գործը:
Улица Крещатик в Киеве - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2021
Դեֆոլտը սարերի հետևում չէ. հակառուսական քաղաքականությունը ո՞ւր հասցրեց Կիևին
Սեպտեմբերի 3-ին Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում Վլադիմիր Պուտինը լայն հասարակությանը տեղեկացրեց, որ Կրեմլում արդեն ձևավորվել է Բայկալ–Ամուրյան մայրուղու երկայնքով տեղակայված բնակավայրերի ցանկը, որոնք կնորացվեն և կթարմացվեն, ճիշտ այնպես, ինչպես դա արվում էր մայրաքաղաքում: Այսինքն՝ արդեն կարելի է խոսել այն փաստի մասին, որ Ռուսաստանը ծավալվում է դեպի արևելք, և հենց Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի շուկաներն են դառնալու այն հարթակը, ուր կգնա Կուզբասի ածուխը՝ ոլորտի զարգացման ծրագրի շրջանակներում։
Ի դեպ, Եվրոպան նույնպես կարող է հիշել ֆիզիկայի, տնտեսության օրենքները և հավասարակշռել սեփական ածխարտադրությունը։ Ուստ Լուգայում ամբողջ թափով ածխային տերմինալ է կառուցվում, իսկ Կեմերովոյի հանքագործները ուրախությամբ կավելացնեն արտադրությունը։ Մնում է միայն սպասել, թե երբ ասպարեզում կհայտնվի նոր էներգետիկ հեղափոխության հերթական մունետիկը, ինչպես արդեն երկու անգամ եղել է անցած հարյուրամյակի ընթացքում։
Լրահոս
0