00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դեֆոլտը սարերի հետևում չէ. հակառուսական քաղաքականությունը ո՞ւր հասցրեց Կիևին

Улица Крещатик в Киеве - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2021
Բաժանորդագրվել
Խոշորագույն ձեռնարկությունների սնանկացում, գործազրկություն և գների գրեթե 200 տոկոսանոց աճ. փորձագետները կարծում են, որ սա Ուկրաինայի ճգնաժամի խորացման պատճառների ոչ ամբողջական ցուցակն է։
Օգոստոսի 24-ին Ուկրաինան տոնում է անկախության 30-ամյակը։ Այդ օրը Կիևում մի շարք հայրենասիրական միջոցառումներ կկայանան՝ զինված ուժերի շքերթ և «Անկախությունը մեր ԴՆԹ-ում է» շոուն։ Սակայն Ուկրաինայի վիճակագրության պետական ծառայության հաշվետվությունները հակառակն են ասում․ Կիևը տարեցտարի ավելի ու ավելի է կորցնում ազատությունը, առաջին հերթին՝ տնտեսական ազատությունը։

Խնդիրներն ավելանում են

Տարեսկզբից սպառողական գների աճը կազմել է 6,5 տոկոս։ Թանկանում է ամեն ինչ. միայն հուլիսին շաքարավազի գինն աճել է գրեթե 7%-ով, ալկոհոլային խմիչքն ու ծխախոտային արտադրանքը՝ 0,8%-ով, կենցաղային տեխնիկան՝ 0,4%-ով։
Съезд политической партии Гражданская платформа - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2021
Ուկրաինայի վերնախավը երկրի մասին չի մտածում. Միխայիլ Խազին
Հետ չեն մնում նաև 0,6%-ով թանկացած էլեկտրականությունն ու գազը, աճում են կապի (0.1%), տրանսպորտի (1.1%), ինչպես նաև առողջապահության (0.1%) գները։
Եվ դա դեռ վերջնակետը չէ․ ըստ Ուկրաինայի Ազգային բանկի կանխատեսումների` տարեվերջին գների բարձրացումը կկազմի 9,6%։ Ու թեև իշխանությունները խոսում են միջին աշխատավարձի աճի մասին (իսկ 2021-ին այն իսկապես աճել է՝ 423-ից հասնելով 532 ԱՄՆ դոլարի), շարքային ուկրաինացիները պարզապես չեն զգում այդ հավելումը:

Ռուսաստանին ամեն ինչում մեղադրելու ավանդույթը

Սակայն այս բոլոր խնդիրները կարծես թե միայն ժողովրդին են հուզում։ Որովհետև օգոստոսի 11-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կայքում լուր հայտնվեց, որ երկրի ղեկավարն ընդունել է մինչև 2025 թվականի տնտեսական անվտանգության ռազմավարությունը, և փաստաթղթում «կարևոր տեղ» է զբաղեցնում Ռուսաստանը: Ռազմավարության համաձայն՝ «Ուկրաինայի տնտեսության փլուզումը ՌԴ-ի գիտակցված և նպատակաուղղված գործողությունն է», այստեղից էլ գալիս է սոցիալական լարվածությունը ուկրաինական հասարակության մեջ:
Доцент Департамента массовых коммуникаций и медиабизнеса Финансового университета при Правительстве РФ Геворг Мирзаян - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2021
Ուկրաինական դասեր հետխորհրդային տարածքի համար
Այս ամբողջ հայեցակարգը ո՛չ տնտեսության, ո՛չ էլ իրականության հետ կապ չունի, կարծում է տնտեսական գիտությունների դոկտոր, ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի պրոռեկտոր Ալեքսեյ Զուբեցը։
«2014-ին Ուկրաինայում հեղաշրջումը արևմտյան նախագիծ էր». Յանուկովիչը ուղերձով է դիմել
«Ռուսաստանին խնդիրների աղբյուր անվանելու փորձը կբավարարի միայն քարոզիչներին և տնտեսությունից չհասկացողներին,-ասում է նա,-Ուկրաինայի տնտեսության համար հիմնական սպառնալիքը իր իսկ իշխանությունների՝ քաղաքացիների առջև սոցիալական պարտականությունները կատարելու անկարողությունն է: Երկրի բյուջեն սարսափելի վիճակում է. այդ մասին վկայում է այն փաստը, որ համաշխարհային շուկայում թանկացել է ածուխը, որը պետք է Ուկրաինային, քանի որ էլեկտրաէներգիան նրանք արտադրում են ածխային էլեկտրակայաններում: Իսկ երկիրը չի կարող այն գնել»։

Երբ գլխավոր թշնամին ճգնաժամն է

Ուկրաինայի բազմաթիվ ձեռնարկություններ ուղղված էին դեպի ռուսական շուկա և լուրջ ճգնաժամի բախվեցին միայն 2014թ․-ին, երբ երկիրը որոշեց խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Акция в поддержку Порошенко в Киеве - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2021
Ռուսաստանն ու հակառուսաստանը` ուկրաինական քաղաքականության հիմքում
Արդյունքում 2014 թ․-ին փակվեց Լվովի հայտնի ավտոբուսային գործարանը (ԼԱԶ), 2018 թ․-ին սնանկացավ Զապորոժիեի ավտոմոբիլաշինական գործարանը, որի համար իրացման հիմնական շուկան Ռուսաստանն էր (2007-2012 թվականներին արտադրանքի մատակարարումների 89 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին): Այս տարի պաշտոնապես լուծարեցին Նիկոլաևի Սևծովյան նավաշինական գործարանը, որը կառուցել է Միության բոլոր ավիակիր հածանավերը։
ԱՄՆ–ն հարված է հասցրել Ռուսաստանի լավագույն մարդկանց
Ճգնաժամ է ապրում նաև «Յուժմաշ» հրթիռատիեզերական ձեռնարկությունը, որը նախկինում համագործակցում էր Ռուսաստանի հետ։ Անցյալ տարի Ուկրաինայի իշխանությունները ստիպված եղան պետբյուջեից մոտ 8 մլն դոլար հատկացնել «Յուժմաշին» աշխատակիցների աշխատավարձերը վճարելու համար: «Անտոնով» ավիաբազան, դադարելով համալրող սարքեր գնել Ռուսաստանից, 2016-ից մինչև 2019 թվականը ոչ մի ինքնաթիռ չի թողարկել։

Եվրոպան չի օգնի

Այսօրվա դրությամբ 1,5 մլն ուկրաինացի աշխատում է Լեհաստանում։ 2016-2020թթ․-ին գրեթե մեկ միլիոն ուկրաինացի Ռուսաստանի քաղաքացիություն է ընդունել:
Военный полигон в Киевской области - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2021
Ուկրաինական բանակ-2021․ սպառազինություն և մարտունակություն
Լարված ժողովրդագրական իրավիճակի մասին է վկայում նաև պետական վիճակագրական ծառայության հաշվետվությունը. տարեսկզբից Ուկրաինայի բնակչության թիվը կրճատվել է ավելի քան 180 հազարով և այժմ կազմում է 41,4 մլն մարդ: 2013-ին այդ ցուցանիշը գերազանցում էր 45 մլն-ը։
Եթե ժողովրդագրական իրավիճակը չկարգավորվի, 10-15 տարի անց երկրին դեֆոլտ է սպառնում, քանի որ երկիրը մարդկային ռեսուրսների կարիք ունի, ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինայի գործատուների ֆեդերացիայի ղեկավարի տնտեսական հարցերով խորհրդական Պավել Վերնիվսկին:
«Առաջին հերթին կփլուզվի կենսաթոշակային հիմնադրամը։ Պարտքի բեռը կաճի յուրաքանչյուր առանձին հարկատուի համար, ինչը կմեծացնի դեֆոլտի ռիսկը»,-պարզաբանել է նա։
Նրանք, ովքեր ժամանակին Ուկրաինան դարձրել էին ԽՍՀՄ–ի արդյունաբերական առաջատար, ծերացել են. երկրում ավելի քան 11 մլն թոշակառու կա։ Իսկ նոր սերունդը չի կարողանում աշխատանք գտնել, չէ՞ որ գործարանները փակելուց հետո աշխատանքը պարզապես չկա։
Նույն սխալը. ինչու Ուկրաինայի իշխանությունները կայունություն չեն կարողանում ապահովել
Լրահոս
0