00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր նավթատենդ․ որքա՞ն կվաստակի Ռուսաստանը

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցНефтяная качалка на фоне заката
Нефтяная качалка на фоне заката - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2021
Բաժանորդագրվել

Նավթի և գազի գլոբալ գները թարմացրել են բազմամյա առավելագույն ցուցանիշները։ Եվ անգամ վերջին օրերին տեղի ունեցած շտկումներից հետո բարձր են։ Ի՞նչ է լինելու հետո։ Էներգակիրների գները կանխատեսելն անշնորհակալ զբաղմունք է, բայց քննարկելը, թե ինչ է տեղի ունենում, հետաքրքիր կլինի։ Ամենակարևորն այն է, թե որքան կայուն են ընթացիկ գնանշումները, չէ՞ որ շուկայի օրենքներով բարձր գները պետք է խթանեն լրացուցիչ առաջարկը և շուկայի հետագա սառեցումը։ Արդյո՞ք այն կհայտնվի և որտեղի՞ց։

Нефтяная качалка на фоне заката - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2021
Պաշարները սպառվել են․ նավթի մեկ բարելի համար 74 դոլար են կանխատեսում

Այս համատեքստում նավթային և գազային շուկաներում իրավիճակները ինչ-որ բանով նման են, ինչ-որ բանով էլ տարբերվում են։ Նմանությունն այն է, որ լրացուցիչ առաջարկի պոտենցիալ աղբյուրներից մեկը ԱՄՆ-ում նավթի և գազի թերթաքարային արդյունահանումն է։ Իսկ տարբերությունը բարձր գներին արձագանքելու արագության տարբերությունն է․ նավթի շուկայում ամեն ինչ ավելի արագ է տեղի ունենում։

Սկսենք նավթից։ Այստեղ բարձր գների պատճառները հայտնի են։ Պահանջարկը վերականգնվում է, իսկ ՕՊԵԿ+ պայմանավորվածությունները ուժի մեջ են, չնայած սահմանափակումները աստիճանաբար վերացվում են։ Սակայն օրական ավելի քան չորս միլիոն բարել շարունակում է փակ մնալ այդ գործարքի շրջանակներում։ Միևնույն ժամանակ, ինչ-որ տեղ ՕՊԵԿ+-ից և թերթաքարային արդյունահանումից դուրս առաջարկը, ամենայն հավանականությամբ, նվազել է՝ ոլորտում վերջին տարիներին նկատվող ֆինանսավորման պակասի ֆոնին։

Այս ֆոնին ավելի ու ավելի է աճում հետաքրքրությունը ամերիկյան թերթաքարային արդյունահանման նկատմամբ։ Իրադարձությունների զարգացման ստանդարտ տրամաբանությունը հայտնի է, դրա շուրջ է վերջին տարիներին շուկայում կառուցվում մարտավարությունը․ չափազանց թանկ նավթը խթանում է թերթաքարային նավթի արդյունահանումը, ինչն էլ հանգեցնում է առաջարկի աճին և գների անկմանը:

Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել Կասպից ծովի ադրբեջանական հատվածում

Համապատասխանաբար, շուկայում դեֆիցիտի կամ ավելցուկի պահերին ՕՊԵԿ+ խմբավորումը պետք է այնպես կարգավորի (ավելացնի կամ պակասեցնի) արդյունահանումը, որպեսզի գինը բոլորի համար ընդունելի մակարդակի վրա գտնվի, բայց սահմանափակի թերթաքարի զարգացումը (թե որն է այդ մակարդակը՝ առանձին հարց է, բայց, ընդունենք, մեկ բարելի դիմաց 60-65 դոլարը)։ Տեսականորեն ամեն ինչ հասկանալի է։ Իսկ գործնականում մենք պարբերաբար (և հենց հիմա էլ) վեճեր ենք տեսնում ՕՊԵԿ+-ի մասնակիցների միջև՝ այդ մոտեցման իրականացման շրջանակում։

Ճիշտ է, հիմա բարձր գների պահպանման կողմնակիցները (այսինքն՝ նրանք, ովքեր կոչ են անում չշտապել ՕՊԵԿ+-ի արդյունահանման ավելացման հարցում) լրացուցիչ փաստարկ ունեն՝ թերթաքարի վերականգնումն ակնհայտորեն դանդաղ է ընթանում, ամերիկյան արդյունահանումը գրեթե չի աճում։ Աշխատող հորատման սարքավորումների թիվն առայժմ հետ է բերել «կորոնավիրուսային» անկման ընդամենը 40 տոկոսը, թեև ավելացման միտում ունի։ Այսինքն՝ այս անգամ ամերիկյան թերթաքար արդյունահանողները սուսուփուս միացան ՕՊԵԿ+-ին, գերադասելով ոչ թե ավելացնել արդյունահանումը, այլ բարձր գների ֆոնին վերադարձնել պարտքերն ու բաժնետերերի գումարները։

Բայց նրանց համար էլ 75-80 դոլարանոց նավթն արդեն բավականին գրավիչ գին է, որպեսզի սկսեն մտածել ծավալների ավելացման մասին։

Ваге Давтян - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2021
ՌԱԴԻՈ
Ինչո՞ւ Հայաստանը չի փորձում Իրանից նավթամթերք ներկրել. պատասխանը փնտրել քաղաքական դաշտում

Այսպես թե այնպես, նույնիսկ առաջարկի կողմից մենք արդեն  անորոշության երեք գործոն ունենք։ Նախ, ՕՊԵԿ+-ում նոր տարաձայնությունների նախանշանները, որոնք կարող են ավարտվել ինչպես առկա սահմանափակումների երկարաձգմամբ, այնպես էլ հակամարտությամբ, և, համապատասխանաբար, արդյունահանման աճով: Երկրորդ՝ նավթի բարձր գինը, որը խթանում է ԱՄՆ-ում արդյունահանման աճը: Իսկ երրորդ՝ «իրանական գործոնը»։

Բայց ոչ պակաս հետաքրքիր է նաև գազի շուկան․ այստեղ գները (վերջին տարիների միջին գների համեմատ) էլ ավելի բարձր են և շատ տարիների առավելագույն ցուցանիշին են հասել։

Պատճառները շատ են, հիմա դրանք ակնհայտ են թվում։ Բայց միաժամանակ դեռ ընդամենը մոտ կես տարի առաջ շուկայում ճիշտ հակառակ տրամադրություններն էին։ Հիմա հեղուկացված բնական գազը գնում է Ասիա, Եվրոպայում աճում են ածխածնի երկօքսիդի արտանետումների քվոտաների գները (ինչը խթանում է ածխայինից գազային էլեկտրագեներացիայի անցումը): Բացի այդ, «Գազպրոմը» սահմանափակում է իր մատակարարումները։ Ավելի ճիշտ՝ այնպես չէ, որ խիստ սահմանափակում է։ Ավելի շուտ՝ Եվրոպան չի հեղեղում գազով։

Ինչ են պայմանավորվել «ՕՊԵԿ+»-ի երկրները․ սա գործարք է, այն էլ ժամանակավոր

Այստեղ ևս մենք չենք սկսի կանխատեսել ապագայում առաջարկի և պահանջարկի համամասնությունը, կշեռքի երկու նժարներին էլ իրենց անորոշությունները կան, առավել ևս, որ գազի հարցում հսկակայական դեր է խաղում նաև եղանակի անկանխատեսելի գործոնը։ Սակայն հետաքրքիր կլինի զուգահեռներ անցկացնել նավթային հատվածի հետ՝ թերթաքարային արդյունահանման համատեքստում։

Ժամանակ առ ժամանակ կարծիք է հնչում․ գազի գերբարձր գները կայուն չեն, քանի որ բարձր գների դեպքում ԱՄՆ ամբողջ աշխարհը կլցնի իր ՀԲԳ-ով։ Այդպես էլ կա, բայց մի բացառությամբ․ ի տարբերություն նավթի շուկայի, որտեղ ամեն ինչ հարաբերականորեն արագ է (արդյունահանեցի՞ր՝ օգտագործիր, արտահանիր կամ նվազեցրու ներկրումը), ՀԲԳ-ի համար դեռ պետք է գործարաններ կառուցել, իսկ դա կտևի նվազագույնը ևս չորս տարի։

Գազի ներքին գներն ԱՄՆ-ում ևս նկատելիորեն աճել են, բայց նույնիսկ ընթացիկ գների դեպքում ամերիկյան ՀԲԳ գազ արտահանողները համաշխարհային շուկայում գերազանց շահույթ են ստանում։

Вооруженные люди, лояльные повстанцам-хути на собрании в Сане (20 июня 2016). Йемен - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2021
ԱՄՆ-ն որոշել է պատժել սաուդցիներին. Ռուսաստանն ու Իրանը կշահե՞ն դրանից

Բայց եթե նավթարդյունահանողները ցանկության դեպքում կարող են հասցնեն արագ գրավել նույնիսկ նավթի գների ներկայիս ալիքը (արագ ցիկլի և, ամենակարևորը, ընթացիկ գնանշումների ֆոնին ապագա արդյունահանումը փակելու հնարավորության հետևանքով), ապա գազի ոլորտում այդ հնարքը չի անցնի:

Հետաքրքրական է, որ վերջին տարիներին, այդ թվում՝ համաշխարհային մակարդակի փորձագետների շրջանում, նորաձև էր դատողությունն այն մասին, որ «Գազպրոմը» փորձում է Եվրոպայում բարձր գներ թույլ չտալ, որպեսզի չխթանի ԱՄՆ-ում ՀԲԳ-ի նոր գործարանների կառուցումը։ Եվ իսկապես, «Գազպրոմը» շատ դեպքերում փորձում էր հնարավորինս մեծացնել արտահանումը դեպի Եվրոպա։ Այս տրամաբանության մեջ արտահանման ծավալների աճը ոչ թե ինքնանպատակ է, այլ պայմանավորված է վերը նշված հանգամանքով։

«Հյուսիսային հոսք-2»-ին վերջին ճակատամարտն է հայտարարվել

Բայց հիմա իրավիճակը փոխվել է. «Գազպրոմը», հավանաբար, սպասում է «Հյուսիսային հոսք 2»-ի գործարկմանը, ուստի չի ձգտում ավելացնել մատակարարումներն Ուկրաինայի տարածքով (չէ՞ որ ավելի ուշ կարելի է այդ նույն ծավալները մղել նոր՝ «սեփական» խողովակաշարով)։ Միաժամանակ, եվրոպական պահեստարաններում գազի դեֆիցիտը նվազեցնում է «Հյուսիսային հոսք 2»-ի ապագա գործարկմանը քաղաքական հակազդման հնարավորությունները։ Այսպես թե այնպես, նախկինում աշխատող հայեցակարգը հիմա չեղարկվել է։ Միաժամանակ «Գազպրոմը» հավելյալ շահույթ է ստանում գերբարձր գներից։

Այնուամենայնիվ, առայժմ մենք վերջնական ներդրումային որոշումների ընդունում չենք տեսնում (պարզ ասած՝ «ցրում են» կառուցման ֆիզիկական սկզբով) ԱՄՆ-ում ՀԲԳ-ի նոր գործարանների հարցում, թեև այդպիսի նախագծերից մի քանիսը «ցածր մեկնարկի վրա են»։ Սակայն գլոբալ առաջարկի և պահանջարկի երկարաժամկետ հաշվեկշիռներում նոր ամերիկյան ՀԲԳ-ին, ամեն դեպքում, զգալի մասնաբաժին է հասնում։ Ուստի ՀԲԳ-գործարանների նոր շինարարությունների մեկնարկն ԱՄՆ-ում միանգամայն հնարավոր է (քանի որ դրանք առաջ էլ եղել են ծրագրերում, իսկ ընթացիկ բարձր գները լրացուցիչ վստահություն են տալիս), բայց շուկայի վրա ազդեցություն կարելի է սպասել միայն մի քանի տարի անց։

Լրահոս
0