https://arm.sputniknews.ru/20210928/erevany-dzernamukh-e-eghel-internet-anvtangutjun-stanalun-kmiana-tbilisin-tsragrin-33735706.html
Երևանը ձեռնամուխ է եղել ինտերնետ անվտանգություն ստանալուն. կմիանա՞ Թբիլիսին ծրագրին
Երևանը ձեռնամուխ է եղել ինտերնետ անվտանգություն ստանալուն. կմիանա՞ Թբիլիսին ծրագրին
Sputnik Արմենիա
Սև ծովի հատակով սեփական ինտերնետ մալուխի անցկացման Հայաստանի նախաձեռնությունը թույլ կտա ապահովել երկրի տեղեկատվական անվտանգությունը, ինչպես նաև իր տեղը... 28.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-28T22:43+0400
2021-09-28T22:43+0400
2021-09-28T22:43+0400
հայաստան
վրաստանի հանրապետություն
ադրբեջան
ինտերնետ
մալուխ
https://cdn.am.sputniknews.ru/img/1757/89/17578922_0:79:1498:922_1920x0_80_0_0_7859c42de0afc199e875e066d0c2c5cf.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik, Լաուրա Սարգսյան․ Հայաստանը ձեռնամուխ է եղել երկրի տեղեկատվական անվտանգության ապահովմանն ու աշխատանքներ է տանում Սև ծովի հատակով նոր ինտերնետ մալուխի անցկացման խոշոր և կարևոր նախագծի իրականացման ուղղությամբ: Երևանում չեն բացառում, որ նախագիծը կարող է հետաքրքրել նաև վրացական կողմին, առավել ևս, որ մալուխը դրա տարածքով է անցնելու։ Եթե պաշտոնական Թբիլիսին համաձայնություն տա, ի վերջո, լայնածավալ նախաձեռնությունը հայ-վրացական կդառնա։ՀՀ–ն մտադիր է Բուլղարիայից Սև ծովի հատակով ու Վրաստանի տարածքով ինտերնետի մալուխ անցկացնելՀայաստանի տեղեկատվական անվտանգության բարձրացման անհրաժեշտության մասին խոսակցությունները փորձագիտական շրջանակներում վաղուց կային։ Թեման ավելի արդիական դարձավ 2020 թվականի օգոստոսին, երբ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Caucasus Online ընկերության մեծածախ ինտերնետի բաժնետոմսերի 49%-ը վաճառվել է Նասիմ Հասանովին, որը մոտ է Ադրբեջանի ղեկավարությանը: Պաշտոնական Երևանն այն ժամանակ այդ հարցը չմեկնաբանեց, չնայած Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Նիկոլոզ Ալավիձեի հայտարարությանը, որն արվել էր Հայաստանում 2019 թվականին:Sputnik Արմենիային տված հարցազրույցում նա նշել էր, որ Caucasus Online «ինտերնետ կապի մայրուղային ալիքի ակցիաները չեն վաճառվի առանց բազմակողմանի քննարկումների»։Վաճառքն, այնուամենայնիվ, կայացավ, և փորձագետներն անմիջապես սկսեցին խոսել Հայաստանի համար բացասական հետևանքների մասին։ Մասնավորապես, բաժնետոմսերի գնումը հնարավորություն էր տալիս ադրբեջանցի գործընկերներին տեխնիկական մակարդակով վերլուծել տրաֆիկը, որոշ օրինաչափություններ գտնել ու դրա հիման վրա որոշակի եզրակացություններ անել: Մյուս կողմից՝ այդ իրադրությունն ուղղակիորեն խանգարում էր տարածաշրջանում Հայաստանի ծրագրերին։Թեման կրկին արդիական դարձավ արդեն Արցախում մարտական գործողությունների ժամանակ։ 2020 թվականի 44–օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի ինտերնետ կապն ապահովող մալուխը մի քանի անգամ վնասվել է։ Ամեն ինչ վերջնականապես պարզ դարձավ, երբ վրացական ԶԼՄ-ներում նոր արտահոսք եղավ, որ Հասանովի Nexol Holding ընկերությանը գնել է Caucasus Online-ի մնացած 51 տոկոս բաժնետոմսերը։Հայկական կողմը չէր կարող այլևս անտեսել իրողությունը և սկսեց ավելի ակտիվ աշխատել այդ ուղղությամբ։ Սեպտեմբերին Sputnik Արմենիային տված հարցազրույցում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը ասել էր, որ սեփական մալուխը տեղադրելու մասին որոշում է կայացվել։Միլիոնավոր եվրոների ներդրումներՆոր մալուխը Հայաստանի համար կլորիկ գումար կարժենա։ Արդեն հիմա, երբ նույնիսկ դեռ հաստատված նախագիծ չկա, մասնագետները կարծում են, որ 30-ից 45 մլն եվրո անհրաժեշտ կլինի։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկությունը հայտնել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։«Ապագայի ինտերնետը»․ ֆրանս-հայկական նախագիծն արդեն նոր ներդրողներ է գտելԳերատեսչությունում նշեցին, որ Սև ծովի հատակով ինտերնետ մալուխի անցկացման հնարավորությունը ներկայում քննարկվում է տեղացի ու միջազգային գործընկերների հետ: Նախագծի իրականացման համար անհրաժեշտ է կազմել տեխնիկատնտեսական հիմնավորում, մշակել շինարարության, կառավարման և ֆինանսավորման մոդելներ։Բացի այդ, նախագիծը պետք է համաձայնեցված լինի նաև գործընկերների հետ, եթե նրանք ներգրավված լինեն գործարքի մեջ։ Երևանում արդիական են համարում Վրաստանի հնարավոր մասնակցությունը նախագծին՝ հաշվի առնելով դրա տարածաշրջանային կարևորությունը:«Նախագծի իրականացումը թույլ կտա էապես բարձրացնել ոչ միայն Հայաստան մտնող ինտերնետ մալուխների անվտանգությունը, այլև նախադրյալ կհանդիսանա երկիրը որպես տարածաշրջանում տվյալների փոխանցման տրանզիտեր դիրքավորվելու համար», - ասացին գերատեսչությունում:Բացի այդ, նախագիծը կնպաստի Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Բուլղարիայի, Մերձավոր Արևելքի ու Կենտրոնական Ասիայի երկրների միջև համագործակցությանը, կարևոր կապող օղակ կդառնա Հյուսիս-Հարավ ու Արևմուտք-Արևելք տարածաշրջանային միջանցքներում:Ծրագրի արժեքը կախված է կապի հանգույցների ընտրությունից, միացման կետերի վերջնական տեղադրումից, սպասարկման մոդելից և այլ գործոններից: Երևանը նաև հույս ունի, որ կհաջողվի դիվերսիֆիկացնել ֆինանսավորման աղբյուրները՝ հաշվի առնելով այդ հանգույցների ռազմավարական նշանակությունը, ինչպես նաև ներդրողների և գործընկերների հնարավոր ներգրավվածությունը տարբեր ձևաչափերում։Այն բոլոր հիմքերն ու հնարավորություններն ունի ևս մեկ հայ-վրացական նախագիծ դառնալու համար։ Դրան նպաստում են երկրների միջև բարիդրացիական հարաբերությունները, երկու երկրների կառավարությունների միջև աշխատանքային լավ կապերը։ Բացի այդ, երկրները աշխատանք են տանում ինչպես տարածաշրջանային նախաձեռնություններում ու միջազգային կառույցներում՝ ԵՄ, Արևելյան գործընկերություն, ՄԱԿ, Սևծովյան տնտեսական համագործակցություն, Հեռահաղորդակցության միջազգային միություն, այնպես էլ՝ երկկողմանի ձևաչափով:Տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտության մասին խոսվել է դեռ 2019 թվականին Երևանում կայացած հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ։ Արձանագրվել է հեռահաղորդակցության ոլորտում շփումների հաստատման կարևորությունը։Նախարարությունում նշել են, որ նախագծի իրականացման դեպքում կնշանակվի նոր օպերատոր, որը պետք է աշխատի երկրի օրենսդրության և հեռահաղորդակցության հանձնաժողովի սահմանած նորմերին համապատասխան:Հայաստանն ու ինտերնետըՎրացական Caucasus Online ընկերությունը Վրաստանից Բուլղարիայի ուղղությամբ Սև ծովի հատակով գնացող օպտիկական մալուխի օպերատոր է։ Սա Եվրոպայի ու Հարավային Կովկասի միջև ինտերնետի տրաֆիկի խոշորագույն ալիքն է: Ընկերության գլխավոր բաժնետերերն էին վրացի ներդրողները, որոնց մի մասը գրանցված է Եվրոպայում։ Սակայն ներկայումս ընկերության բացարձակ սեփականատերը NEQSOL Holding-ն է։Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊՎրաստանին, տարբեր գնահատականներով, բաժին է ընկնում Հայաստանի արտաքին ինտերնետ տրաֆիկի մոտ 80 տոկոսը։ Բացի այդ, Հայաստանը ևս երկու մալուխ է օգտագործում Ռուսաստանում՝ Սևծովյան ու ցամաքային։ Տրաֆիկի ևս 20 տոկոսը բաժին է ընկնում Իրան գնացող մալուխներին։ Ընդ որում՝ այստեղ հայկական օպերատորները հանդես են գալիս որպես ինտերնետի տրանզիտերներ դեպի Իրան, Աֆղանստան, իսկ վերջերս՝ նաև դեպի Կատար։
https://arm.sputniknews.ru/20210324/vrastanic-bulxaria-gnacox-internetayin-maluxy-handnvec-adrbejanakan-ynkerutyany-26920810.html
https://arm.sputniknews.ru/20210326/vracakan-koxmi-pndmamb-taracashrjanayin-internet-kapuxu-gorcarqn-aporini-e-saghyan-26946161.html
https://arm.sputniknews.ru/20210904/artsax-xaxaxapah-28888449.html
վրաստանի հանրապետություն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1757/89/17578922_83:0:1416:1000_1920x0_80_0_0_d217a5b8b052e8e7158c83f72ce14d1a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վրաստանի հանրապետություն, ադրբեջան, ինտերնետ, մալուխ
հայաստան, վրաստանի հանրապետություն, ադրբեջան, ինտերնետ, մալուխ
Երևանը ձեռնամուխ է եղել ինտերնետ անվտանգություն ստանալուն. կմիանա՞ Թբիլիսին ծրագրին
Սև ծովի հատակով սեփական ինտերնետ մալուխի անցկացման Հայաստանի նախաձեռնությունը թույլ կտա ապահովել երկրի տեղեկատվական անվտանգությունը, ինչպես նաև իր տեղը զբաղեցնել տարածաշրջանում՝ ավելացնել տարանցիկ ներուժը:
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik, Լաուրա Սարգսյան․ Հայաստանը ձեռնամուխ է եղել երկրի տեղեկատվական անվտանգության ապահովմանն ու աշխատանքներ է տանում Սև ծովի հատակով նոր ինտերնետ մալուխի անցկացման խոշոր և կարևոր նախագծի իրականացման ուղղությամբ: Երևանում չեն բացառում, որ նախագիծը կարող է հետաքրքրել նաև վրացական կողմին, առավել ևս, որ մալուխը դրա տարածքով է անցնելու։ Եթե պաշտոնական Թբիլիսին համաձայնություն տա, ի վերջո, լայնածավալ նախաձեռնությունը հայ-վրացական կդառնա։
Հայաստանի տեղեկատվական անվտանգության բարձրացման անհրաժեշտության մասին խոսակցությունները փորձագիտական շրջանակներում վաղուց կային։ Թեման ավելի արդիական դարձավ 2020 թվականի օգոստոսին, երբ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Caucasus Online ընկերության մեծածախ ինտերնետի բաժնետոմսերի 49%-ը վաճառվել է Նասիմ Հասանովին, որը մոտ է Ադրբեջանի ղեկավարությանը: Պաշտոնական Երևանն այն ժամանակ այդ հարցը չմեկնաբանեց, չնայած Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Նիկոլոզ Ալավիձեի հայտարարությանը, որն արվել էր Հայաստանում 2019 թվականին:
Sputnik Արմենիային տված հարցազրույցում նա նշել էր, որ Caucasus Online «ինտերնետ կապի մայրուղային ալիքի ակցիաները չեն վաճառվի առանց բազմակողմանի քննարկումների»։
Վաճառքն, այնուամենայնիվ, կայացավ, և փորձագետներն անմիջապես սկսեցին խոսել Հայաստանի համար բացասական հետևանքների մասին։ Մասնավորապես, բաժնետոմսերի գնումը հնարավորություն էր տալիս ադրբեջանցի գործընկերներին տեխնիկական մակարդակով վերլուծել տրաֆիկը, որոշ օրինաչափություններ գտնել ու դրա հիման վրա որոշակի եզրակացություններ անել: Մյուս կողմից՝ այդ իրադրությունն ուղղակիորեն խանգարում էր տարածաշրջանում Հայաստանի ծրագրերին։
Թեման կրկին արդիական դարձավ արդեն Արցախում մարտական գործողությունների ժամանակ։ 2020 թվականի 44–օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի ինտերնետ կապն ապահովող մալուխը մի քանի անգամ վնասվել է։ Ամեն ինչ վերջնականապես պարզ դարձավ, երբ վրացական ԶԼՄ-ներում նոր արտահոսք եղավ, որ Հասանովի Nexol Holding ընկերությանը գնել է Caucasus Online-ի մնացած 51 տոկոս բաժնետոմսերը։
Հայկական կողմը չէր կարող այլևս անտեսել իրողությունը և սկսեց ավելի ակտիվ աշխատել այդ ուղղությամբ։ Սեպտեմբերին Sputnik Արմենիային տված հարցազրույցում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը ասել էր, որ սեփական մալուխը տեղադրելու մասին որոշում է կայացվել։
Միլիոնավոր եվրոների ներդրումներ
Նոր մալուխը Հայաստանի համար կլորիկ գումար կարժենա։ Արդեն հիմա, երբ նույնիսկ դեռ հաստատված նախագիծ չկա, մասնագետները կարծում են, որ 30-ից 45 մլն եվրո անհրաժեշտ կլինի։
Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկությունը հայտնել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
Գերատեսչությունում նշեցին, որ Սև ծովի հատակով ինտերնետ մալուխի անցկացման հնարավորությունը ներկայում քննարկվում է տեղացի ու միջազգային գործընկերների հետ: Նախագծի իրականացման համար անհրաժեշտ է կազմել տեխնիկատնտեսական հիմնավորում, մշակել շինարարության, կառավարման և ֆինանսավորման մոդելներ։
Բացի այդ, նախագիծը պետք է համաձայնեցված լինի նաև գործընկերների հետ, եթե նրանք ներգրավված լինեն գործարքի մեջ։ Երևանում արդիական են համարում Վրաստանի հնարավոր մասնակցությունը նախագծին՝ հաշվի առնելով դրա տարածաշրջանային կարևորությունը:
«Նախագծի իրականացումը թույլ կտա էապես բարձրացնել ոչ միայն Հայաստան մտնող ինտերնետ մալուխների անվտանգությունը, այլև նախադրյալ կհանդիսանա երկիրը որպես տարածաշրջանում տվյալների փոխանցման տրանզիտեր դիրքավորվելու համար», - ասացին գերատեսչությունում:
Բացի այդ, նախագիծը կնպաստի Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Բուլղարիայի, Մերձավոր Արևելքի ու Կենտրոնական Ասիայի երկրների միջև համագործակցությանը, կարևոր կապող օղակ կդառնա Հյուսիս-Հարավ ու Արևմուտք-Արևելք տարածաշրջանային միջանցքներում:
Ծրագրի արժեքը կախված է կապի հանգույցների ընտրությունից, միացման կետերի վերջնական տեղադրումից, սպասարկման մոդելից և այլ գործոններից: Երևանը նաև հույս ունի, որ կհաջողվի դիվերսիֆիկացնել ֆինանսավորման աղբյուրները՝ հաշվի առնելով այդ հանգույցների ռազմավարական նշանակությունը, ինչպես նաև ներդրողների և գործընկերների հնարավոր ներգրավվածությունը տարբեր ձևաչափերում։
Այն բոլոր հիմքերն ու հնարավորություններն ունի ևս մեկ հայ-վրացական նախագիծ դառնալու համար։ Դրան նպաստում են երկրների միջև բարիդրացիական հարաբերությունները, երկու երկրների կառավարությունների միջև աշխատանքային լավ կապերը։ Բացի այդ, երկրները աշխատանք են տանում ինչպես տարածաշրջանային նախաձեռնություններում ու միջազգային կառույցներում՝ ԵՄ, Արևելյան գործընկերություն, ՄԱԿ, Սևծովյան տնտեսական համագործակցություն, Հեռահաղորդակցության միջազգային միություն, այնպես էլ՝ երկկողմանի ձևաչափով:
Տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտության մասին խոսվել է դեռ 2019 թվականին Երևանում կայացած հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ։ Արձանագրվել է հեռահաղորդակցության ոլորտում շփումների հաստատման կարևորությունը։
Նախարարությունում նշել են, որ նախագծի իրականացման դեպքում կնշանակվի նոր օպերատոր, որը պետք է աշխատի երկրի օրենսդրության և հեռահաղորդակցության հանձնաժողովի սահմանած նորմերին համապատասխան:
Վրացական Caucasus Online ընկերությունը Վրաստանից Բուլղարիայի ուղղությամբ Սև ծովի հատակով գնացող օպտիկական մալուխի օպերատոր է։ Սա Եվրոպայի ու Հարավային Կովկասի միջև ինտերնետի տրաֆիկի խոշորագույն ալիքն է: Ընկերության գլխավոր բաժնետերերն էին վրացի ներդրողները, որոնց մի մասը գրանցված է Եվրոպայում։ Սակայն ներկայումս ընկերության բացարձակ սեփականատերը NEQSOL Holding-ն է։
Վրաստանին, տարբեր գնահատականներով, բաժին է ընկնում Հայաստանի արտաքին ինտերնետ տրաֆիկի մոտ 80 տոկոսը։ Բացի այդ, Հայաստանը ևս երկու մալուխ է օգտագործում Ռուսաստանում՝ Սևծովյան ու ցամաքային։ Տրաֆիկի ևս 20 տոկոսը բաժին է ընկնում Իրան գնացող մալուխներին։ Ընդ որում՝ այստեղ հայկական օպերատորները հանդես են գալիս որպես ինտերնետի տրանզիտերներ դեպի Իրան, Աֆղանստան, իսկ վերջերս՝ նաև դեպի Կատար։