https://arm.sputniknews.ru/20210904/artsax-xaxaxapah-28888449.html
Արցախում խաղաղապահներն ապահովել են համացանցի վերականգնման աշխատանքների անվտանգությունը
Արցախում խաղաղապահներն ապահովել են համացանցի վերականգնման աշխատանքների անվտանգությունը
Sputnik Արմենիա
Արցախի շրջաններում շարժական կապի և գերարագ ինտերնետի անխափան աշխատանքն ապահովող ժամանակակից արևային վահանակների բջջային կապի աշտարակների կահավորման աշխատանքներ... 04.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-04T11:14+0400
2021-09-04T11:14+0400
2021-09-04T11:32+0400
արցախ
լեռնային ղարաբաղ
խաղաղապահ
ինտերնետ
խաղաղապահներն արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/03/27791120_0:0:1201:676_1920x0_80_0_0_8863410251499b3bb499d757303b595a.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են բջջային կապի աշտարակների անվտանգ վերականգնումն Արցախի հեռավոր շրջաններում։ Այն բջջային կապով ու գերարագ ինտերնետով է ապահովելու մոտ 5 հազար բնակչի: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից ։Նշվում է, որ Մարտակերտի շրջանում՝ կողմերի սահմանազատման գծի մոտակայքում, հեռահաղորդակցային ցանցերի աշխատակիցները ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո վերականգնողական աշխատանքներ և վերահեռարձակող սարքավորումների փոխարինում են իրականացրել բջջային կապի ալեհավաք կառույցներում: «Այսօր մեր խնդիրն է ապահովել բջջային կապի՝ սահմանազատման գծի մոտ գտնվող աշտարակի վրա կատարվող աշխատանքների անվտանգությունը։ Ընկերության ղեկավարությունը դիմել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ խնդրելով ապահովել աշխատանքների իրականացման անվտանգությունը», - ասել է ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցևը։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Արցախում ռուս խաղաղապահների վերապատվաստում է սկսվելՌուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
https://arm.sputniknews.ru/20210903/arcax-jur-xaxaxapah-28874871.html
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/03/27791120_143:0:1044:676_1920x0_80_0_0_72f4a49f3ec561b08dcb752b9368b758.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, լեռնային ղարաբաղ, խաղաղապահ, ինտերնետ, խաղաղապահներն արցախում
արցախ, լեռնային ղարաբաղ, խաղաղապահ, ինտերնետ, խաղաղապահներն արցախում
Արցախում խաղաղապահներն ապահովել են համացանցի վերականգնման աշխատանքների անվտանգությունը
11:14 04.09.2021 (Թարմացված է: 11:32 04.09.2021) Արցախի շրջաններում շարժական կապի և գերարագ ինտերնետի անխափան աշխատանքն ապահովող ժամանակակից արևային վահանակների բջջային կապի աշտարակների կահավորման աշխատանքներ են իրականացվում:
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են բջջային կապի աշտարակների անվտանգ վերականգնումն Արցախի հեռավոր շրջաններում։ Այն բջջային կապով ու գերարագ ինտերնետով է ապահովելու մոտ 5 հազար բնակչի: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից ։
Նշվում է, որ Մարտակերտի շրջանում՝ կողմերի սահմանազատման գծի մոտակայքում, հեռահաղորդակցային ցանցերի աշխատակիցները ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո վերականգնողական աշխատանքներ և վերահեռարձակող սարքավորումների փոխարինում են իրականացրել բջջային կապի ալեհավաք կառույցներում:
«Այսօր մեր խնդիրն է ապահովել բջջային կապի՝ սահմանազատման գծի մոտ գտնվող աշտարակի վրա կատարվող աշխատանքների անվտանգությունը։ Ընկերության ղեկավարությունը դիմել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ խնդրելով ապահովել աշխատանքների իրականացման անվտանգությունը», - ասել է ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցևը։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: