00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանից Բուլղարիա գնացող ինտերնետային մալուխը հանձնվեց ադրբեջանական ընկերությանը

© Unsplash / Thomas JensenКабели интернета
Кабели интернета - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Բաժանորդագրվել
Վերջին գործարքի արդյունքում ադրբեջանցի գործարար Նասիբ Հասանովը դարձավ «Caucasus Online» պրովայդերի 100% սեփականատերը:

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. «Caucasus Online» ինտերնետային հաղորդակցության հիմնական ալիքի սեփականատեր Խվիչա Մակացարիան ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը (51%) վաճառել է ադրբեջանական «Nexol Holding» ընկերությանը: Տեղեկությունը հայտնում է businessformula–ն։

Кабели - Sputnik Արմենիա, 1920, 07.08.2020
«Caucasus Online»-ի բաժնետոմսերը Բաքվին վաճառելը ինչո՞վ է սպառնում Հայաստանին

Բաժնետոմսերի 49% -ը դեռ 2019-ին էր անցել ադրբեջանական ընկերությանը: Գործարքը չէր համաձայնեցվել Կապի ազգային հանձնաժողովի հետ, ուստի կարգավորիչը մի քանի անգամ խնդրել էր ընկերությանը բաժնետոմսերը վերադարձնել սկզբնական վիճակին:

Այսպիսով, վերջին գործարքի արդյունքում ադրբեջանցի գործարար Նասիբ Հասանովը դարձել է «Caucasus Online»-ի 100% սեփականատերը:

Ու այս դեպքում նույնպես գործարքը չի հաստատվել ազգային հանձնաժողովի կողմից: Ըստ այդմ, հանձնաժողովը Հասանովին համարում է «Caucasus Online»-ի անօրինական սեփականատեր:

Անցյալ ամառ «Հաղորդակցությունների մասին» օրենքում կատարված փոփոխություններից հետո հանձնաժողովը նշանակել էր ընկերության հատուկ կառավարիչ, չնայած դատարանը ժամանակավորապես կասեցրել էր կառավարչի լիազորությունները:

Վրացական «Caucasus Online» ընկերությունը օպտիկական մալուխի օպերատոր է: Մալուխը Սև ծովի հատակով Վրաստանից հասնում է Բուլղարիա: Դա Եվրոպայի և Հարավային Կովկասի միջև համացանցային հաղորդակցության ամենախոշոր ալիքն է:

Տարբեր գնահատականներով` այժմ Վրաստանին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին ինտերնետային տրաֆիկի շուրջ 80% -ը: Դրանից բացի, Հայաստանն օգտվում է նաև Ռուսաստանի երկու մալուխներից. մեկը՝ Սև ծովով անցնող, մյուսը՝ ցամաքային: Ցանցային հաղորդակցության 20%-ը բաժին է ընկնում Իրանով անցնող մալուխներին:

Հայաստանյան ինտերնետ-օպերատորները հանդես են գալիս որպես տարանցողներ դեպի Իրան, Աֆղանստան, իսկ վերջերս`նաև Կատար։

Լրահոս
0