https://arm.sputniknews.ru/20210918/adrbejany-pvordzum-e-mardkanc-hujzeri-vra-azdel-simvonjany-avtvobusi-depqi-masin-33402563.html
Ադրբեջանը փորձում է մարդկանց հույզերի վրա ազդել. Սիմոնյանը` ավտոբուսի դեպքի մասին
Ադրբեջանը փորձում է մարդկանց հույզերի վրա ազդել. Սիմոնյանը` ավտոբուսի դեպքի մասին
Sputnik Արմենիա
Ադրբեջանցի զինվորականը մեքենայի վրայից քերել էր Արցախի դրոշը, ապա ավտոբուսի մեջ նստած երեխաներին "սովորեցրել", թե ումն է Արցախը։ 18.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-18T13:37+0400
2021-09-18T13:37+0400
2021-09-18T13:45+0400
ալեն սիմոնյան
ադրբեջան
սյունիք
երեխա
ավտոբուս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/12/33401894_0:37:1600:937_1920x0_80_0_0_892f6a91cc3042af51c86c930c9369cb.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը մանր գործողություններով փորձում է մարդկանց նյարդայնացնել, մարդկանց հույզերի վրա ազդել։ Այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` մեկնաբանելով երեկ Գորիս–Կապան ճանապարհին արցախցի երեխաներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված` ադրբեջանցիների կատարած գործողությունները։Սեպտեմբերի 17-ին ադրբեջանցիները կանգնեցրել էին հայկական պեհամարանիշով ավտոբուսը, որը տեղափոխելիս է եղել արցախցի երխաների։ Ադրբեջանցի զինվորականը մեքենայի վրայից քերել էր Արցախի դրոշը, ապա ավտոբուսի մեջ նստած երեխաներին «սովորեցրել», թե ումն է Արցախը։Նշենք, որ Սիմոնյանը Գյումրիում է քաղաքի օրվա միջոցառումներին մասնակցելու համար։ Նա այնտեղ է մեկնել ընտանիքով։Հիշեցնենք` սեպտեմբերի 12-ի ժամը 12։00-ից սկսած Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ բացած իրենց ոստիկանական կետում ադրբեջանցիները ստուգում են իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների փաստաթղթերն ու բեռը, պահանջում մաքսատուրք վճարել։Մինչ այդ` օգոստոսի վերջին, ադրբեջանական ԶՈւ–ն երեք օր շարունակ փակել էր Գորիս-Կապան ճանապարհահատվածը, ինչի հետևանքով լուրջ խնդիրներ էին առաջացել տեղի բնակիչների համար։ Ի վերջո ճանապարհը բացվեց, սակայն ադրբեջանական ուղեկալների մոտ բետոնե արգելապատնեշներ տեղադրվեցին իբր երթևեկության անվտանգության համար։
https://arm.sputniknews.ru/20210916/iranic-tasnjak-bernatarner-kangnats-en-mnacel-karmraqar-davit-bek-tanvogh-khachmerukum-33333952.html
ադրբեջան
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/12/33401894_0:0:1600:1200_1920x0_80_0_0_898fcbe10d80f14751c9d1ea0d8b33a0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, ադրբեջան, սյունիք, երեխա, ավտոբուս
ալեն սիմոնյան, ադրբեջան, սյունիք, երեխա, ավտոբուս
Ադրբեջանը փորձում է մարդկանց հույզերի վրա ազդել. Սիմոնյանը` ավտոբուսի դեպքի մասին
13:37 18.09.2021 (Թարմացված է: 13:45 18.09.2021) Ադրբեջանցի զինվորականը մեքենայի վրայից քերել էր Արցախի դրոշը, ապա ավտոբուսի մեջ նստած երեխաներին "սովորեցրել", թե ումն է Արցախը։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը մանր գործողություններով փորձում է մարդկանց նյարդայնացնել, մարդկանց հույզերի վրա ազդել։ Այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` մեկնաբանելով երեկ Գորիս–Կապան ճանապարհին արցախցի երեխաներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված` ադրբեջանցիների կատարած գործողությունները։
Սեպտեմբերի 17-ին
ադրբեջանցիները կանգնեցրել էին հայկական պեհամարանիշով ավտոբուսը, որը տեղափոխելիս է եղել արցախցի երխաների։ Ադրբեջանցի զինվորականը մեքենայի վրայից քերել էր Արցախի դրոշը, ապա ավտոբուսի մեջ նստած երեխաներին «սովորեցրել», թե ումն է Արցախը։
«Կարծում եմ` որևիցե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը, Արցախի զինանշանը»,– ասաց Ալեն Սիմոնյանը։
Նշենք, որ Սիմոնյանը Գյումրիում է քաղաքի օրվա միջոցառումներին մասնակցելու համար։ Նա այնտեղ է մեկնել ընտանիքով։
Հիշեցնենք` սեպտեմբերի 12-ի ժամը 12։00-ից սկսած Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ բացած իրենց ոստիկանական կետում
ադրբեջանցիները ստուգում են իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների փաստաթղթերն ու բեռը, պահանջում մաքսատուրք վճարել։
16 սեպտեմբերի 2021, 16:25
Մինչ այդ` օգոստոսի վերջին, ադրբեջանական ԶՈւ–ն երեք օր շարունակ փակել էր Գորիս-Կապան ճանապարհահատվածը, ինչի հետևանքով լուրջ խնդիրներ էին առաջացել տեղի բնակիչների համար։ Ի վերջո
ճանապարհը բացվեց, սակայն ադրբեջանական ուղեկալների մոտ բետոնե արգելապատնեշներ տեղադրվեցին իբր երթևեկության անվտանգության համար։