https://arm.sputniknews.ru/20210916/iranic-tasnjak-bernatarner-kangnats-en-mnacel-karmraqar-davit-bek-tanvogh-khachmerukum-33333952.html
Իրանից տասնյակ բեռնատարներ կանգնած են մնացել Կարմրաքար-Դավիթ-Բեկ տանող խաչմերուկում
Իրանից տասնյակ բեռնատարներ կանգնած են մնացել Կարմրաքար-Դավիթ-Բեկ տանող խաչմերուկում
Sputnik Արմենիա
Որոշ մեքենաներ անցնում են Տաթևով, սակայն այս նեղ երթուղին հարմար չէ ծանր բեռնատարների համար: 16.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-16T16:25+0400
2021-09-16T16:25+0400
2021-09-20T00:32+0400
հայաստան
ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն
սյունիք
բեռնատար
դավիթ բեկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/13/33434984_0:75:1600:975_1920x0_80_0_0_4968b6aded7b38e1cd44e00999b80942.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Իրանից եկող բեռնատարները կանգնած են մնացել Հայաստանի Սյունիքի մարզի մայրուղում՝ Գորիսի և Որոտանի տարածաշրջանում, ինչպես նաև Կարմրաքար և Դավիթ-Բեկ գյուղեր տանող ճանապարհների խաչմերուկում: Տեղեկությունը դեպքի վայրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը:Մասնավորապես, մոտ 40 բեռնատար մեքենա է կուտակվել Կարմրաքար և Դավիթ-Բեկ գյուղեր տանող ճանապարհների խաչմերուկում: Նրանց թիվը ամեն ժամ ավելանում է:Խնդիրներ են ծագում Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղադրված ադրբեջանական ոստիկանական հենակետի կողքով երթևեկելիս: Ադրբեջանի անվտանգության ուժերը օտարերկրյա վարորդներից պահանջում են վճարել 130-ից 350 դոլար (կախված բեռից) միակողմանի ճանապարհորդության համար, նույն գումարը գանձվում է հետդարձի ճանապարհին:Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանից մոտ 50 բեռնատար մեքենա 3 օր կանգնած են մնացել Որոտան գյուղի մոտակայքում: Իրանցի վարորդները սպառնում են փակել ճանապարհը`ի նշան բողոքի, որ իրենցից գումար են պահանջում ադրբեջանական հենակետի կողքով անցնելու համար:Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 9-ին Սյունիքի մարզի Որոտան գյուղի հատվածում ադրբեջանցիները ոստիկանական հենակետ են բացել։ Սեպտեմբերի 11-ից նրանք կանգնեցնում են բեռնատարներին և ստուգում վարորդների փաստաթղթերը։ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, բացատրելով իրողությունը, ասել էր, թե իբր ադրբեջանցիների տեղակայված տեղը ժամանակին եղել է Խորհրդային Ադրբեջանի տարածքում։
https://arm.sputniknews.ru/20210916/hh-aatsn-iranakan-bernatarneri-hamar-zhamanakavvorapes-pakel-e-gvoriskapan-tshanaparhy--33324774.html
ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն
սյունիք
դավիթ բեկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/13/33434984_0:12:1391:1056_1920x0_80_0_0_454486f8934c960d8a1d23810c7b5482.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, իրանի իսլամական հանրապետություն, սյունիք, բեռնատար, դավիթ բեկ
հայաստան, ադրբեջան, իրանի իսլամական հանրապետություն, սյունիք, բեռնատար, դավիթ բեկ
Իրանից տասնյակ բեռնատարներ կանգնած են մնացել Կարմրաքար-Դավիթ-Բեկ տանող խաչմերուկում
16:25 16.09.2021 (Թարմացված է: 00:32 20.09.2021) Որոշ մեքենաներ անցնում են Տաթևով, սակայն այս նեղ երթուղին հարմար չէ ծանր բեռնատարների համար:
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Իրանից եկող բեռնատարները կանգնած են մնացել Հայաստանի Սյունիքի մարզի մայրուղում՝ Գորիսի և Որոտանի տարածաշրջանում, ինչպես նաև Կարմրաքար և Դավիթ-Բեկ գյուղեր տանող ճանապարհների խաչմերուկում: Տեղեկությունը դեպքի վայրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը:
Մասնավորապես, մոտ 40 բեռնատար մեքենա է կուտակվել Կարմրաքար և Դավիթ-Բեկ գյուղեր տանող ճանապարհների խաչմերուկում: Նրանց թիվը ամեն ժամ ավելանում է:
16 սեպտեմբերի 2021, 13:02
Խնդիրներ են ծագում Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղադրված ադրբեջանական ոստիկանական հենակետի կողքով երթևեկելիս: Ադրբեջանի անվտանգության ուժերը օտարերկրյա վարորդներից պահանջում են վճարել 130-ից 350 դոլար (կախված բեռից) միակողմանի ճանապարհորդության համար, նույն գումարը գանձվում է հետդարձի ճանապարհին:
Մեքենաների մի մասն անցնում է Տաթևով, սակայն այս նեղ երթուղին հարմար չէ ծանր բեռնատարների համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանից մոտ 50 բեռնատար մեքենա 3 օր կանգնած են մնացել Որոտան գյուղի մոտակայքում: Իրանցի
վարորդները սպառնում են փակել ճանապարհը`ի նշան բողոքի, որ իրենցից գումար են պահանջում ադրբեջանական հենակետի կողքով անցնելու համար:
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 9-ին Սյունիքի մարզի Որոտան գյուղի հատվածում ադրբեջանցիները ոստիկանական հենակետ են բացել։ Սեպտեմբերի 11-ից նրանք կանգնեցնում են բեռնատարներին և
ստուգում վարորդների փաստաթղթերը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, բացատրելով իրողությունը, ասել էր, թե իբր ադրբեջանցիների տեղակայված տեղը ժամանակին եղել է Խորհրդային Ադրբեջանի տարածքում։