https://arm.sputniknews.ru/20210910/dataran-varuyt-serz-sargsyan-hayc-xachatur-sukiasyan-28967789.html
Դատարանը վարույթ է ընդունել Սերժ Սարգսյանի հայցն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի
Դատարանը վարույթ է ընդունել Սերժ Սարգսյանի հայցն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի
Sputnik Արմենիա
ՀՀ երրորդ նախագահը դատի է տվել ոչ միայն ընդդիմադիր պատգամավորին, այլև ԱԺ աշխատակազմին։ 10.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-10T23:19+0400
2021-09-10T23:19+0400
2021-09-10T23:19+0400
հասարակություն
հայաստան
խաչատուր սուքիասյան
սերժ սարգսյան
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28549742_0:0:1600:901_1920x0_80_0_0_db29261b81c1cbed7e0b556bfe7943d7.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայցն ընդդեմ ԱԺ «քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի։Ի դեպ, Սերժ Սարգսյանն իր հայցով դատի է տվել ոչ միայն իշխանական պատգամավորին, այլև ԱԺ աշխատակազմին` նրանցից պահանջելով հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները և հատուցել իր պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը։Թե փոխհատուցման ինչ չափ է պահանջել Սարգսյանը, դատական տեղեկատվական համակարգում հրապարակված գործում չի նշվում։ Դատական գործը մակագրվել է ընդհանուր իրավասության դատարանի Քանաքեռի նստավայրի դատավոր Սերգեյ Սահակյանին:Դատավարության մեկնարկի օրը դեռ նշանակված չէ։«Մերժվածներն» ու «կապիտուլյանտները» ստիպված են ընդհանուր լեզու գտնելՀիշեցնենք` օգոստոսի 25-ին ԱԺ նիստում ելույթ ունենալով` Խաչատուր Սուքիասյանն ասել էր, թե Սարգսյանը 100 միլիոն դոլարից ավելի գումար «կազինոներում կրվել է, նույն Բադեն-Բադեններում»:Նրա պնդմամբ` այդ ամենը եղել է բանակի և պետության այլ ծախսերի հաշվին, և լայնամասշտաբ կոռուպցիա է եղել։Սեպտեմբերի 6-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը դատական հայցը դատարան ներկայացնելուց առաջ դատարանի բակում հավաքված լրագրողներին հայտնել էր, որ որպես վնասի փոխհատուցում 1 միլիոն դրամ են պահանջելու, որը կփոխանցվի Զինվորների ապահովագրության հիմնադրամին։«Ամեն ինչի պատրաստ եմ»․ Խաչատուր Սուքիասյանը՝ Սերժ Սարգսյանի դատական հայցի մասին
https://arm.sputniknews.ru/20210906/xachatur-sukiasyan-serj-sargsyan-28901232.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28549742_180:0:1600:1065_1920x0_80_0_0_f7fda23e44e8ae43c957dba064942e27.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, խաչատուր սուքիասյան, սերժ սարգսյան, դատարան
հասարակություն , հայաստան, խաչատուր սուքիասյան, սերժ սարգսյան, դատարան
Դատարանը վարույթ է ընդունել Սերժ Սարգսյանի հայցն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի
ՀՀ երրորդ նախագահը դատի է տվել ոչ միայն ընդդիմադիր պատգամավորին, այլև ԱԺ աշխատակազմին։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայցն ընդդեմ ԱԺ «քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի։
Ի դեպ, Սերժ Սարգսյանն իր հայցով դատի է տվել ոչ միայն իշխանական պատգամավորին, այլև ԱԺ աշխատակազմին` նրանցից պահանջելով հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները և հատուցել իր պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը։
Թե փոխհատուցման ինչ չափ է պահանջել Սարգսյանը, դատական տեղեկատվական համակարգում հրապարակված գործում չի նշվում։
Դատական գործը մակագրվել է ընդհանուր իրավասության դատարանի Քանաքեռի նստավայրի դատավոր Սերգեյ Սահակյանին:
Դատավարության մեկնարկի օրը դեռ նշանակված չէ։
Հիշեցնենք` օգոստոսի 25-ին ԱԺ նիստում ելույթ ունենալով` Խաչատուր Սուքիասյանն ասել էր, թե Սարգսյանը 100 միլիոն դոլարից ավելի գումար «կազինոներում կրվել է, նույն Բադեն-Բադեններում»:
Նրա պնդմամբ` այդ ամենը եղել է բանակի և պետության այլ ծախսերի հաշվին, և լայնամասշտաբ կոռուպցիա է եղել։
Սեպտեմբերի 6-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը դատական հայցը դատարան ներկայացնելուց առաջ դատարանի բակում հավաքված
լրագրողներին հայտնել էր, որ որպես վնասի փոխհատուցում 1 միլիոն դրամ են պահանջելու, որը կփոխանցվի Զինվորների ապահովագրության հիմնադրամին։