https://arm.sputniknews.ru/20210906/xachatur-sukiasyan-serj-sargsyan-28901232.html
Խաչատուր Սուքիասյանն ԱԺ-ում պիտի հերքի իր ասածները. Սարգսյանի պաշտպանը հայց ներկայացրեց
Խաչատուր Սուքիասյանն ԱԺ-ում պիտի հերքի իր ասածները. Սարգսյանի պաշտպանը հայց ներկայացրեց
Sputnik Արմենիա
Ամրամ Մակինյանը հայտնեց, որ եթե շարունակվեն Սերժ Սարգսյանին վարկաբեկող տեղեկությունները, կրկին դատարան կդիմեն. այսուհետ բոլորն իրենց ասածների համար դատարանում... 06.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-06T11:28+0400
2021-09-06T11:28+0400
2021-09-14T15:34+0400
հայաստան
խաչատուր սուքիասյան
սերժ սարգսյան
դատ
դատարան
ռադիո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28781952_0:84:1601:984_1920x0_80_0_0_93bebf3586b409a0c5b39844b69a4769.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Քաղաքական խոսքը չի կարող լինել անվանարկող, վարկաբեկիչ և զրպարտչական։ Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը, որը քիչ հետո դատական հայց կներկայացնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դեմ։Օգոստոսի 25-ին ԱԺ նիստում ելույթ ունենալով` Խաչատուր Սուքիասյանն ասել էր, թե Սարգսյանը 100 միլիոն դոլարից ավելի գումար «կազինոներում կրվել է, նույն Բադեն-Բադեններում»: Նրա պնդմամբ` այդ ամենը եղել է բանակի և պետության այլ ծախսերի հաշվին, և լայնամասշտաբ կոռուպցիա է եղել։«Մենք դատարանում պահանջելու ենք արդարություն, ոչ թե նստել և սպասելու ենք, որ երկնքից ընկնի այն մեր գլխին։ Պահանջելու ենք, որ Խաչատուր Սուքիասյանն Ազգային ժողովի ամբիոնից հերքի իր իսկ ասած տեղեկությունները։ Ավելին, եթե շարունակվեն անվանարկող տեղեկությունները, մենք կրկին դատարան կդիմենք` այսուհետ բոլորն իրենց ասածների համար դատարանում պետք է պատասխան տան»,–ասաց Մակինյանը։Նրա խոսքով` Սերժ Սարգսյանի պատիվ ու բարի համբավն արատավորող տեղեկություններ հայտնելու համար են դիմել դատարան։ Մակինյանը նշեց, որ զրպարտություն են համարել Բադեն–Բադենում 100 միլիոն դոլարից ավելի գումար ծախսելու` Սուքիասյանի հայտարարությունը։ Փաստաբանը վստահեցրեց` Սուքիասյանի ասածներն անհիմն են։Խաչատուր Սուքիասյանը զայրացրել է նաև իր թիմակիցներին․ «Փաստ»Պաշտպանը հայտնեց նաև, որ որպես վնասի փոխհատուցում 1 միլիոն դրամ են պահանջելու, որը կփոխանցվի Զինվորների ապահովագրության հիմնադրամին։Արմեն Գևորգյանի պաշտպանը պատասխանել է Խաչատուր Սուքիասյանին
https://arm.sputniknews.ru/20210826/joxovurdin-molorecnum-eq-vazgen-sargsyani-exbayr-patasxanel-e-xachatur-suqiasyanin-28797894.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28781952_88:0:1511:1067_1920x0_80_0_0_7ebe371c7bc51d75dfc1600d81d2195c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, խաչատուր սուքիասյան, սերժ սարգսյան, դատ, դատարան, ռադիո, аудио
հայաստան, խաչատուր սուքիասյան, սերժ սարգսյան, դատ, դատարան, ռադիո, аудио
Խաչատուր Սուքիասյանն ԱԺ-ում պիտի հերքի իր ասածները. Սարգսյանի պաշտպանը հայց ներկայացրեց
11:28 06.09.2021 (Թարմացված է: 15:34 14.09.2021) Ամրամ Մակինյանը հայտնեց, որ եթե շարունակվեն Սերժ Սարգսյանին վարկաբեկող տեղեկությունները, կրկին դատարան կդիմեն. այսուհետ բոլորն իրենց ասածների համար դատարանում պետք է պատասխան տան։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Քաղաքական խոսքը չի կարող լինել անվանարկող, վարկաբեկիչ և զրպարտչական։ Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը, որը քիչ հետո դատական հայց կներկայացնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դեմ։
Օգոստոսի 25-ին ԱԺ նիստում ելույթ ունենալով` Խաչատուր Սուքիասյանն ասել էր, թե Սարգսյանը 100 միլիոն դոլարից ավելի գումար «կազինոներում կրվել է, նույն Բադեն-Բադեններում»: Նրա պնդմամբ` այդ ամենը եղել է բանակի և պետության այլ ծախսերի հաշվին, և լայնամասշտաբ կոռուպցիա է եղել։
«Մենք դատարանում պահանջելու ենք արդարություն, ոչ թե նստել և սպասելու ենք, որ երկնքից ընկնի այն մեր գլխին։ Պահանջելու ենք, որ Խաչատուր Սուքիասյանն Ազգային ժողովի ամբիոնից հերքի իր իսկ ասած տեղեկությունները։ Ավելին, եթե շարունակվեն անվանարկող տեղեկությունները, մենք կրկին
դատարան կդիմենք` այսուհետ բոլորն իրենց ասածների համար դատարանում պետք է պատասխան տան»,–ասաց Մակինյանը։
Նրա խոսքով` Սերժ Սարգսյանի պատիվ ու բարի համբավն արատավորող տեղեկություններ հայտնելու համար են դիմել դատարան։ Մակինյանը նշեց, որ զրպարտություն են համարել Բադեն–Բադենում 100 միլիոն դոլարից ավելի գումար ծախսելու` Սուքիասյանի հայտարարությունը։ Փաստաբանը վստահեցրեց` Սուքիասյանի ասածներն անհիմն են։
Պաշտպանը հայտնեց նաև, որ որպես վնասի փոխհատուցում 1 միլիոն դրամ են պահանջելու, որը կփոխանցվի Զինվորների ապահովագրության հիմնադրամին։