https://arm.sputniknews.ru/20210908/incher-kiny-voroshel-erecxaneri-het-shushi-gnal-tandilyan-28937519.html
Ինչու՞ էր կինը որոշել երեխաների հետ Շուշի գնալ. Թանդիլյանը խոսել է պատճառների մասին
Ինչու՞ էր կինը որոշել երեխաների հետ Շուշի գնալ. Թանդիլյանը խոսել է պատճառների մասին
Sputnik Արմենիա
Արցախում վերաբնակեցվածների համար տների կառուցումն ընթացքի մեջ է, բայց դրա համար ժամանակ է պետք։ 08.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-08T21:15+0400
2021-09-08T21:15+0400
2021-09-08T21:11+0400
արցախ
լեռնային ղարաբաղ
շուշի
ստեփանակերտ
մանե թանդիլյան
բնակարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/10/26473143_0:37:1600:942_1920x0_80_0_0_9d7c2aa76d8f203ff9d0ff4db302c94c.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. Անչափահաս երեխաների հետ կնոջ Շուշի գնալու փորձը կապված է ոչ թե պետության բնակարանային քաղաքականության, այլ առանձին տանտերերի անբարեխիղճ լինելու հետ։ Sputnik Արմենիային հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիոն հարցերի նախկին նախարար, «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մանե Թանդիլյանը։Մի քանի օր առաջ կինը՝ 4 անչափահաս երեխաների հետ, հուսահատությունից Ստեփանակերտից փորձել էր մեկնել Շուշի` իր տուն. ռուս խաղաղապահները կանգնեցրել էին նրան։ Նա խաղաղապահներին ասել էր, որ իր տունը մնացել է Շուշիում, իսկ Ստեփանակերտում բնակարանների 50%-ով թանկացումից հետո վարձակալության համար գումարը չի բավականացնում:Թանդիլյանը նշեց, որ տեղյակ է կատարվածից, հետևել է զարգացումներին, նույն օրը Դահրավ գյուղում կնոջը տուն են առաջարկել: Բայց խնդիրը վարձավճարի ավելացման մեջ է` կապված մի անբարեխիղճ տանտիրոջ հետ։ Պետությունն իր մասը կատարել է` տուն է գտել, վճարել է վարձակալության մի մասը։ Բացի այդ, կինը օգտվել է բոլոր հնարավոր սոցիալական ծրագրերից։Թանդիլյանին զայրացրել է բնակարանի սեփականատիրոջ պահվածքը` նա փորձել է գումար աշխատել՝ անտեսելով ընտանիքի անմխիթար վիճակը։Տեղահանված անձանց համար Արցախում բնակարաններ կառուցվում են, բայց դա առնվազն երեք տարի կտևի։ Մինչ այդ բնակիչները պետք է ինչ-որ կերպ օգնեն համաքաղաքացիներին։Թանդիլյանը տեղեկացնում է, որ խոսքը 10 հազար տան կառուցման մասին է։«Ստեփանակերտում ապրողների մոտ եկամուտի առումով ոչինչ չի փոխվել։ Քանի որ հիմա այստեղ ավելի շատ մարդ է ապրում, քաղաքում կրկին բացվել են բոլոր գործող տնտեսվարող սուբյեկտները, այդ թվում՝ աջակցության տարբեր ծրագրերի շրջանակներում։ Մենք ամեն կերպ օգնել ենք գործատուներին, որ չփակվեն», - ասաց Թանդիլյանը։Այսպիսով, Թանդիլյանի դիտարկմամբ, Ստեփանակերտում ապրողներից ոչ ոք, համենայնդեպս, ֆինանսական առումով չի տուժել։Թանդիլյանը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով. Բեգլարյանը ներկայացրել է նոր նախարարին«Աշխատատեղերը պահպանվել են, տարածքների վարձակալությունն է միայն մի փոքր ավելացել։ Այսինքն՝ ստեփանակերտցու ֆինանսական վիճակը չի վատացել, և հիմքեր չկան, որ ինչ-որ մեկն իրեն նման կերպ պահի (տան վարձակալության գինը բարձրացնի - խմբ.)», - ասաց Թանդիլյանը։Հիմա կինն իր երեխաների հետ այլ տեղ է ապրում, նրան տուն են տրամադրել։Մինչդեռ ոչ միայն բուն Արցախում, այլև Հայաստանում կա այս խնդիրը։ Տեղահանված շատ անձինք ապրում են Երևանում ու մարզերում և նմանատիպ իրավիճակներին են բախվում։Ինչ վերաբերում է բնակիչներից ստացված հաղորդագրություններին, թե բնակարանների հերթն արդարացի կերպով չի կազմվում (իշխանավորներն իրենց ազգականներին են առաջ տանում), ապա, Թանդիլյանի խոսքով, բնական է, որ շատերը կարծում են, որ հենց իրենք պետք է առաջինը լինեն: Բայց դեռ պաշտոնապես չեն սահմանվել առաջնային խմբերը, որոնք պետք է առաջին հերթին տուն ստանան։«Նման ընտանիքներ կան։ Ավելին, պատերազմից առաջ էլ կային մարդիկ, որոնք բնակարանային խնդիր ունեին», - նշեց Թանդիլյանը։Հիմա իշխանությունը փորձում է սկզբում բոլորին տեղավորել, հետ նոր որոշել բնակարանների տրամադրման առաջնահերթությունը։ Բայց հասկանալի է, որ սկզբում կլինեն զոհվածների ընտանիքները, բազմազավակ ընտանիքները, հաշմանդամություն ունեցող մարդիկ։ Թեև վերջնական ցուցակները դեռ չեն կազմվել։«Որոշ մարդկանց տներն ինչ-որ փուլում նորոգել են ու հատկացվել, բայց դա համակարգային բնույթ չի կրում», - ասաց Թանդիլյանը:Նրա խոսքով՝ համակարգված կերպով հարմարություններ են ստեղծվում գյուղական այն տներում, որտեղ իշխանության առաջարկով տեղահանված անձինք համաձայնել են ապրել:Արցախի ծանրամարտի վերանորոգված մարզադպրոցը կկրի Սիմոն Մարտիրոսյանի անունըԱյժմ Թանդիլյանն աշխատանքի է անցել «Ապրելու Արցախ» հիմնադրամում, որն անմիջականորեն զբաղվելու է տների կառուցման համար միջոցների հավաքագրմամբ։
https://arm.sputniknews.ru/20210822/mane-tandilyany-nerqin-sndzoreskum-handipele-texahanvac-artsaxcineri-het-28742947.html
https://arm.sputniknews.ru/20210905/tory-papakan-gyuxy-veratsele-dproci-artsax-varynktar-28894431.html
լեռնային ղարաբաղ
շուշի
ստեփանակերտ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/10/26473143_0:0:1600:1006_1920x0_80_0_0_b5aecae962f882c52fa20772d4ff1387.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, լեռնային ղարաբաղ, շուշի, ստեփանակերտ, մանե թանդիլյան, բնակարան
արցախ, լեռնային ղարաբաղ, շուշի, ստեփանակերտ, մանե թանդիլյան, բնակարան
Ինչու՞ էր կինը որոշել երեխաների հետ Շուշի գնալ. Թանդիլյանը խոսել է պատճառների մասին
Արցախում վերաբնակեցվածների համար տների կառուցումն ընթացքի մեջ է, բայց դրա համար ժամանակ է պետք։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. Անչափահաս երեխաների հետ կնոջ Շուշի գնալու փորձը կապված է ոչ թե պետության բնակարանային քաղաքականության, այլ առանձին տանտերերի անբարեխիղճ լինելու հետ։
Sputnik Արմենիային հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիոն հարցերի նախկին նախարար, «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մանե Թանդիլյանը։
Մի քանի օր առաջ կինը՝ 4 անչափահաս երեխաների հետ, հուսահատությունից Ստեփանակերտից փորձել էր մեկնել Շուշի` իր տուն. ռուս խաղաղապահները կանգնեցրել էին նրան։ Նա խաղաղապահներին ասել էր, որ իր տունը մնացել է Շուշիում, իսկ Ստեփանակերտում բնակարանների 50%-ով թանկացումից հետո վարձակալության համար գումարը չի բավականացնում:
Թանդիլյանը նշեց, որ տեղյակ է կատարվածից, հետևել է զարգացումներին, նույն օրը Դահրավ գյուղում կնոջը տուն են առաջարկել: Բայց խնդիրը վարձավճարի ավելացման մեջ է` կապված մի անբարեխիղճ տանտիրոջ հետ։ Պետությունն իր մասը կատարել է` տուն է գտել, վճարել է վարձակալության մի մասը։ Բացի այդ, կինը օգտվել է բոլոր հնարավոր սոցիալական ծրագրերից։
Թանդիլյանին զայրացրել է բնակարանի սեփականատիրոջ պահվածքը` նա փորձել է գումար աշխատել՝ անտեսելով ընտանիքի անմխիթար վիճակը։
Տեղահանված անձանց համար Արցախում բնակարաններ կառուցվում են, բայց դա առնվազն երեք տարի կտևի։ Մինչ այդ բնակիչները պետք է ինչ-որ կերպ օգնեն համաքաղաքացիներին։
Թանդիլյանը տեղեկացնում է, որ խոսքը 10 հազար տան կառուցման մասին է։
«Ստեփանակերտում ապրողների մոտ եկամուտի առումով ոչինչ չի փոխվել։ Քանի որ հիմա այստեղ ավելի շատ մարդ է ապրում, քաղաքում կրկին բացվել են բոլոր գործող տնտեսվարող սուբյեկտները, այդ թվում՝ աջակցության տարբեր ծրագրերի շրջանակներում։ Մենք ամեն կերպ օգնել ենք գործատուներին, որ չփակվեն», - ասաց Թանդիլյանը։
Այսպիսով, Թանդիլյանի դիտարկմամբ, Ստեփանակերտում ապրողներից ոչ ոք, համենայնդեպս, ֆինանսական առումով չի տուժել։
«Աշխատատեղերը պահպանվել են, տարածքների վարձակալությունն է միայն մի փոքր ավելացել։ Այսինքն՝ ստեփանակերտցու ֆինանսական վիճակը չի վատացել, և հիմքեր չկան, որ ինչ-որ մեկն իրեն նման կերպ պահի (տան վարձակալության գինը բարձրացնի - խմբ.)», - ասաց Թանդիլյանը։
Հիմա կինն իր երեխաների հետ այլ տեղ է ապրում, նրան տուն են տրամադրել։
Մինչդեռ ոչ միայն բուն Արցախում, այլև Հայաստանում կա այս խնդիրը։ Տեղահանված շատ անձինք ապրում են Երևանում ու մարզերում և նմանատիպ իրավիճակներին են բախվում։
Ինչ վերաբերում է բնակիչներից ստացված հաղորդագրություններին, թե բնակարանների հերթն արդարացի կերպով չի կազմվում (իշխանավորներն իրենց ազգականներին են առաջ տանում), ապա, Թանդիլյանի խոսքով, բնական է, որ շատերը կարծում են, որ հենց իրենք պետք է առաջինը լինեն: Բայց դեռ պաշտոնապես չեն սահմանվել առաջնային խմբերը, որոնք պետք է առաջին հերթին տուն ստանան։
«Նման ընտանիքներ կան։ Ավելին, պատերազմից առաջ էլ կային մարդիկ, որոնք բնակարանային խնդիր ունեին», - նշեց Թանդիլյանը։
Հիմա իշխանությունը փորձում է սկզբում բոլորին տեղավորել, հետ նոր որոշել բնակարանների տրամադրման առաջնահերթությունը։ Բայց հասկանալի է, որ սկզբում կլինեն զոհվածների ընտանիքները, բազմազավակ ընտանիքները, հաշմանդամություն ունեցող մարդիկ։ Թեև վերջնական ցուցակները դեռ չեն կազմվել։
«Որոշ մարդկանց տներն ինչ-որ փուլում նորոգել են ու հատկացվել, բայց դա համակարգային բնույթ չի կրում», - ասաց Թանդիլյանը:
Նրա խոսքով՝ համակարգված կերպով հարմարություններ են ստեղծվում գյուղական այն տներում, որտեղ իշխանության առաջարկով տեղահանված անձինք համաձայնել են ապրել:
Այժմ Թանդիլյանն աշխատանքի է անցել «Ապրելու Արցախ» հիմնադրամում, որն անմիջականորեն զբաղվելու է տների կառուցման համար միջոցների հավաքագրմամբ։