https://arm.sputniknews.ru/20210905/tory-papakan-gyuxy-veratsele-dproci-artsax-varynktar-28894431.html
Թոռը պապական տունը վերածել է դպրոցի. Արցախի Վարնկաթաղ գյուղում դարձյալ հնչեց դպրոցի զանգը
Թոռը պապական տունը վերածել է դպրոցի. Արցախի Վարնկաթաղ գյուղում դարձյալ հնչեց դպրոցի զանգը
Sputnik Արմենիա
Սահմանամերձ գյուղի դպրոցի նախկին տնօրենի թոռը` Վահրամ Սողոմոնյանը համոզված է` տատիկն իր որոշումից գոհ կլիներ։ 05.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-05T09:27+0400
2021-09-05T09:27+0400
2021-09-04T22:25+0400
տեսանյութեր
մուլտիմեդիա
արցախ
մարտակերտ
դպրոց
աշակերտ
գյուղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/04/28889801_0:0:1920:1080_1920x0_80_0_0_b0bb4064b4076878e44b8a92bb2838df.jpg
Արցախի Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ գյուղում տասնամյակների լռությունից հետո այս տարի դարձյալ հնչեց դպրոցի զանգը։Գյուղն ընդամենը 7 աշակերտ ունի, բայց, նրանց կրթությունը կարևորելով, որոշվել է գյուղի տներից մեկը ժամանակավոր դպրոցի վերածել։ Իսկ առաջինը, որ արվել է դրա վերանորոգման ընթացքում, երեխաների համար զանգ տեղադրել է եղել։Տունը որպես դպրոց երեխաներին է տրամադրել Արցախի կառավարության կրթական բարեփոխումների գծով խորհրդական Վահրամ Սողոմոնյանը` տան տերերի թոռը։«Տունը կառուցվել է մոտ 100-150 տարի առաջ, այն եղել է Միրզաբեկյանների տոհմի հողաշեն տունը։ Հետո վերակառուցվել է, մեծացել ու քարապատվել, սենյակներ են ավելացվել։ Տան բակում այսօր էլ կանգուն է մնում ու մինչ օրս էլ բերք է տալիս 100–ամյա թթենին, որի տակ գյուղացիները հավաքվում, թութ էին ուտում ու ժամանակ անցկացնում»,– պատմում է Միրզաբեկյանների այսօրվա ներկայացուցիչը։Վահրամը, ում մանկության հուշերը կապված են պապիկ–տատիկի տան, հարազատ գյուղում անցկացրած անհոգ օրերի հետ, համոզված է` իր որոշումից մանկավարժ տատը գոհ կլիներ։ Բանն այն է, որ տատը` Արզիկ Խաչատրյանը, տասնամյակներ շարունակ եղել է Վարնկաթաղի դպրոցի տնօրենը։ Այսօր այդ դպրոցը սեյսմիկ խնդիր ունի ու այլևս չի ծառայում երեխաներին։Իմանալով, որ Վարնկաթաղի երեխաները ստիպված են ամեն օր 7 կմ ոտքով ճանապարհ անցնել` հարևան Մաղավուզ գյուղի դպրոց հասնելու համար, Վահրամ Սողոմոնյանն Արցախի կառավարությանն առաջարկել է երեխաների համար ժամանակավոր դպրոց դարձնել իր պապական տանը, որը 2020թ–ին տատի մահից հետո դատարկ է եղել։Հայաստանում 46 դպրոց է կառուցվում ու վերակառուցվում, մեծ մասը` մարզերում«Իրենք սկզբում մտածում էին` փոքր համայնք է, չարժե այդքան գումար ծախսել դպրոցի վերանորոգման վրա։ Բայց Մարտակերտի կրթբաժնի ղեկավարը սեպտեմբերի 1-ին այցելել է գյուղ, ու, տեսնելով այդ երեխաներին ու նրանց ուրախությունը իրենց դպրոցի զանգից, շատ հուզվել է ու հասկացել, թե որքան կարևոր է դա երեխաների համար»,– Sputnik Արմենիային պատմում է Վահրամը։Վարնկաթաղում այսօր նաև բնակելի տների շինարարություն է իրականացվում։ Այդ շինարարության ու վերաբնակեցման արդյունքում գյուղի դպրոցականներն արդեն 14-ը կդառնան։«Համայնքի վերակենդանացման համար շատ կարևոր է հատկապես դպրոց ու հենց դպրոցում լավ պայմաններ ունենալը։ Եթե սահմանային գյուղը չի զարգանում, դա ուղերձ է ոչ միայն մեզ, այլև հարևաններին, թե ինչպես ենք մենք պատկերացնում Արցախի զարգացումը, Արցախի ապագան»,– ասում է Վահրամ Սողոմոնյանը` հավելելով, որ Արցախում իրականացվող առաջնահերթ ծրագրերից մեկն էլ փոքր համայնքներում դպրոցական պրոցեսի կազմակերպումն է։ Արցախում շուրջ 30 գյուղ կա, որտեղ աշակերտները շատ քիչ են, այս համայնքների համար հատկապես դժվար է լինում ուսուցիչներ գտնելը։Արցախի կառավարությունում հուսով են, որ մասնագետների խնդիրը կարող է լուծել այս սեպտեմբերից մեկնարկած «Երկարօրյա դպրոց» ծրագիրը։«Սփյուռքի համայնքները ֆինանսավորում են դպրոցներում դասարանների արդիականացումը, վերանորոգումը, ճաշարանների կառուցումը։ Պետությունն իր կողմից ավելացնում է ու վերապատրաստում է մանկավարժ–աշխատողներ, խոհարար–աշխատողներ, ու երեխաները հնարավորություն են ստանում ամբողջօրյա ռեժիմով բազմազան զբաղմունք ունենալ` ժամանց, դասապատրաստում, սպորտ, մշակույթ և այլն»,– ասում է Սողոմոնյանը` հավելելով, որ ծրագրի նպատակն է, որ դպրոցն այնքան գրավիչ լինի, որ երեխաները սիրեն կրթությունը, իրենց օրն անցկացնեն հարազատ կրթօջախում։Կարմրավան գյուղի միակ 1-ին դասարանցին. Շիրակի 4 գյուղում այս տարի նոր դպրոցականներ չկան«Երկարօրյա դպրոց» մոդելի առաջին փորձարկումն է, որում ներառվել են Շուշիի, Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու շրջանի 14 սահմանային գյուղեր։ Արդիականացումը նախատեսվում է ավարտել մինչև ընթացիկ ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտը։Ծրագրի բարեհաջող ավարտից հետո այն կկիրառվի նաև այլ դպրոցներում։
https://arm.sputniknews.ru/20210901/yerevanum-evs-mek-himnanorogvac-dproc-bacvec-poxvarchapetn-u-qaxaqapet-shrjel-en-krtojaxum-28851648.html
https://arm.sputniknews.ru/20210901/septemberi-1-erexaner-giteliqi-or-erablur-28854196.html
մարտակերտ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Նելլի Դանիելյան
https://cdn.am.sputniknews.ru/img/325/20/3252000_0:0:1424:1424_100x100_80_0_0_7312d3475e662172c028d85f806649d2.jpg
Նելլի Դանիելյան
https://cdn.am.sputniknews.ru/img/325/20/3252000_0:0:1424:1424_100x100_80_0_0_7312d3475e662172c028d85f806649d2.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արցախի Վարնկաթաղ գյուղում երկար լռությունից հետո դարձյալ հնչեց դպրոցի զանգը
Sputnik Արմենիա
Արցախի Վարնկաթաղ գյուղում երկար լռությունից հետո դարձյալ հնչեց դպրոցի զանգը
2021-09-05T09:27+0400
true
PT0M38S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/04/28889801_240:0:1680:1080_1920x0_80_0_0_a5f5fd23b4bec2e53ac431468aa5a79c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Նելլի Դանիելյան
https://cdn.am.sputniknews.ru/img/325/20/3252000_0:0:1424:1424_100x100_80_0_0_7312d3475e662172c028d85f806649d2.jpg
տեսանյութեր, մուլտիմեդիա , արցախ, մարտակերտ, դպրոց, աշակերտ, գյուղ
տեսանյութեր, մուլտիմեդիա , արցախ, մարտակերտ, դպրոց, աշակերտ, գյուղ
Թոռը պապական տունը վերածել է դպրոցի. Արցախի Վարնկաթաղ գյուղում դարձյալ հնչեց դպրոցի զանգը
Սահմանամերձ գյուղի դպրոցի նախկին տնօրենի թոռը` Վահրամ Սողոմոնյանը համոզված է` տատիկն իր որոշումից գոհ կլիներ։
Արցախի Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ գյուղում տասնամյակների լռությունից հետո այս տարի դարձյալ հնչեց դպրոցի զանգը։
Գյուղն ընդամենը 7 աշակերտ ունի, բայց, նրանց կրթությունը կարևորելով, որոշվել է գյուղի տներից մեկը ժամանակավոր դպրոցի վերածել։ Իսկ առաջինը, որ արվել է դրա վերանորոգման ընթացքում, երեխաների համար զանգ տեղադրել է եղել։
Տունը որպես դպրոց երեխաներին է տրամադրել Արցախի կառավարության կրթական բարեփոխումների գծով խորհրդական Վահրամ Սողոմոնյանը` տան տերերի թոռը։
«Տունը կառուցվել է մոտ 100-150 տարի առաջ, այն եղել է Միրզաբեկյանների տոհմի հողաշեն տունը։ Հետո վերակառուցվել է, մեծացել ու քարապատվել, սենյակներ են ավելացվել։ Տան բակում այսօր էլ կանգուն է մնում ու մինչ օրս էլ բերք է տալիս 100–ամյա թթենին, որի տակ գյուղացիները հավաքվում, թութ էին ուտում ու ժամանակ անցկացնում»,– պատմում է Միրզաբեկյանների այսօրվա ներկայացուցիչը։
Վահրամը, ում մանկության հուշերը կապված են պապիկ–տատիկի տան, հարազատ գյուղում անցկացրած անհոգ օրերի հետ, համոզված է` իր որոշումից մանկավարժ տատը գոհ կլիներ։ Բանն այն է, որ տատը` Արզիկ Խաչատրյանը, տասնամյակներ շարունակ եղել է Վարնկաթաղի դպրոցի տնօրենը։ Այսօր այդ դպրոցը սեյսմիկ խնդիր ունի ու այլևս չի ծառայում երեխաներին։
Իմանալով, որ Վարնկաթաղի երեխաները ստիպված են ամեն օր 7 կմ ոտքով ճանապարհ անցնել` հարևան Մաղավուզ գյուղի դպրոց հասնելու համար, Վահրամ Սողոմոնյանն Արցախի կառավարությանն առաջարկել է երեխաների համար ժամանակավոր դպրոց դարձնել իր պապական տանը, որը 2020թ–ին տատի մահից հետո դատարկ է եղել։
«Իրենք սկզբում մտածում էին` փոքր համայնք է, չարժե այդքան գումար ծախսել դպրոցի վերանորոգման վրա։ Բայց Մարտակերտի կրթբաժնի ղեկավարը սեպտեմբերի 1-ին այցելել է գյուղ, ու, տեսնելով այդ երեխաներին ու նրանց ուրախությունը իրենց դպրոցի զանգից, շատ հուզվել է ու հասկացել, թե որքան կարևոր է դա երեխաների համար»,– Sputnik Արմենիային պատմում է Վահրամը։
Վարնկաթաղում այսօր նաև բնակելի տների շինարարություն է իրականացվում։ Այդ շինարարության ու վերաբնակեցման արդյունքում գյուղի դպրոցականներն արդեն 14-ը կդառնան։
«Համայնքի վերակենդանացման համար շատ կարևոր է հատկապես դպրոց ու հենց դպրոցում լավ պայմաններ ունենալը։ Եթե սահմանային գյուղը չի զարգանում, դա ուղերձ է ոչ միայն մեզ, այլև հարևաններին, թե ինչպես ենք մենք պատկերացնում Արցախի զարգացումը, Արցախի ապագան»,– ասում է Վահրամ Սողոմոնյանը` հավելելով, որ Արցախում իրականացվող առաջնահերթ ծրագրերից մեկն էլ փոքր համայնքներում դպրոցական պրոցեսի կազմակերպումն է։ Արցախում շուրջ 30 գյուղ կա, որտեղ աշակերտները շատ քիչ են, այս համայնքների համար հատկապես դժվար է լինում ուսուցիչներ գտնելը։
Արցախի կառավարությունում հուսով են, որ մասնագետների խնդիրը կարող է լուծել այս սեպտեմբերից մեկնարկած «Երկարօրյա դպրոց» ծրագիրը։
«Սփյուռքի համայնքները ֆինանսավորում են դպրոցներում դասարանների արդիականացումը, վերանորոգումը, ճաշարանների կառուցումը։ Պետությունն իր կողմից ավելացնում է ու վերապատրաստում է մանկավարժ–աշխատողներ, խոհարար–աշխատողներ, ու երեխաները հնարավորություն են ստանում ամբողջօրյա ռեժիմով բազմազան զբաղմունք ունենալ` ժամանց, դասապատրաստում, սպորտ, մշակույթ և այլն»,– ասում է Սողոմոնյանը` հավելելով, որ ծրագրի նպատակն է, որ դպրոցն այնքան գրավիչ լինի, որ երեխաները սիրեն կրթությունը, իրենց օրն անցկացնեն հարազատ կրթօջախում։
«Երկարօրյա դպրոց» մոդելի առաջին փորձարկումն է, որում ներառվել են Շուշիի, Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու շրջանի 14 սահմանային գյուղեր։ Արդիականացումը նախատեսվում է ավարտել մինչև ընթացիկ ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտը։
Ծրագրի բարեհաջող ավարտից հետո այն կկիրառվի նաև այլ դպրոցներում։