https://arm.sputniknews.ru/20210802/kpordzen-pastatuxt-nerkayatsnel-mxitar-zakaryani-gortsov-datakan-nisty-hetadzgvec-28522715.html
«Կփորձեն փաստաթուղթ ներկայացնել»․ Մխիթար Զաքարյանի գործով դատական նիստը հետաձգվեց
«Կփորձեն փաստաթուղթ ներկայացնել»․ Մխիթար Զաքարյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Sputnik Արմենիա
Չնայած գլխավոր դատախազության պնդումներին, թե Մխիթար Զաքարյանը պատգամավոր է ընտրվել իր դեմ քրեական հետապնդումից հետո, և ըստ այդմ ԱԺ պատգամավորի... 02.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-02T17:57+0400
2021-08-02T17:57+0400
2021-08-04T15:35+0400
հայաստան
մեղրի
մխիթար զաքարյան
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/02/28522052_0:5:1600:910_1920x0_80_0_0_2b3e6cdcf4ec511e46e8e26f8d7ad41e.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանի գործով դատական հաջորդ նիստը կկայանա վաղը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։«Մենք պահանջեցինք դատարանից բացատրություն՝ գործը դատավորի ձեռքով, այլ ոչ թե համակարգչով մակագրելու վերաբերյալ, մեզ ասացին, որ համակարգչային մակագրությունն անհնար էր։ Լավ, ըստ օրենքի, մակագրությունը այդ դեպքում պետք է լինի ըստ ազգանունների այբբենական կարգի, մենք չենք հավատում, որ հենց դատավոր Ռուզաննա Բարսեղյանին պետք է մակագրվեր գործը։ Դատավորը որոշեց դատական նիստը հետաձգել։ Հավանաբար, վաղը կփորձեն նման փաստաթուղթ ներկայացնել», - ասաց Սարգսյանը։Նա նաև անդրադարձավ նրան, որ չնայած գլխավոր դատախազության պնդումներին առ այն, որ Մխիթար Զաքարյանը պատգամավոր է ընտրվել իր դեմ քրեական հետապնդումից հետո, և ըստ այդմ ԱԺ պատգամավորի անձեռնմխելիությունը նրա վրա հիմա չի տարածվում, ինքը հակառակ ապացույցներ ունի, որոնք կներկայացնի դատարանում։Դատական նիստը տեղի կունենա վաղը՝ ժամը 12-ին։Մխիթար Զաքարյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու համար։ Նա չի ընդունում մեղադրանքը։Ընտրություններից հետո Սյունիքի նախկին և ներկա որոշ պաշտոնյաների դեմ քրեական գործեր են հարուցվել։ Կալանավորվել են Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, Գորիսի մշակութային կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը։«Հայաստան» դաշինքը պահանջում է, որ գլխավոր դատախազը ներկայանա ԱԺՁերբակալվել են Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանը և Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը։ Միջնորդություն է ներկայացվել Մեղրիի փոխքաղաքապետ, քաղաքապետարանի գլխավոր մասնագետ Արմեն Սամվելյանին ձերբակալելու վերաբերյալ։«Մեր պատգամավորները պատանդ են». ԱԺ նիստը սկսվեց լարված մթնոլորտում
https://arm.sputniknews.ru/20210802/arushhanyani-pashtpanner-datavori-inqnabacarky-28522440.html
մեղրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/02/28522052_0:0:1600:1006_1920x0_80_0_0_d6c57d220d770f6c7515d01814b0fd03.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մեղրի, մխիթար զաքարյան, դատարան
հայաստան, մեղրի, մխիթար զաքարյան, դատարան
«Կփորձեն փաստաթուղթ ներկայացնել»․ Մխիթար Զաքարյանի գործով դատական նիստը հետաձգվեց
17:57 02.08.2021 (Թարմացված է: 15:35 04.08.2021) Չնայած գլխավոր դատախազության պնդումներին, թե Մխիթար Զաքարյանը պատգամավոր է ընտրվել իր դեմ քրեական հետապնդումից հետո, և ըստ այդմ ԱԺ պատգամավորի անձեռնմխելիությունը նրա վրա հիմա չի տարածվում, պաշտպանը հակառակ ապացույցներ ունի, որոնք կներկայացնի դատարանում։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանի գործով դատական հաջորդ նիստը կկայանա վաղը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
«Մենք պահանջեցինք դատարանից բացատրություն՝ գործը դատավորի ձեռքով, այլ ոչ թե համակարգչով մակագրելու վերաբերյալ, մեզ ասացին, որ համակարգչային մակագրությունն անհնար էր։ Լավ, ըստ օրենքի, մակագրությունը այդ դեպքում պետք է լինի ըստ ազգանունների այբբենական կարգի, մենք չենք հավատում, որ հենց դատավոր Ռուզաննա Բարսեղյանին պետք է մակագրվեր գործը։ Դատավորը որոշեց դատական նիստը հետաձգել։ Հավանաբար, վաղը կփորձեն նման փաստաթուղթ ներկայացնել», - ասաց Սարգսյանը։
Նա նաև անդրադարձավ նրան, որ չնայած գլխավոր դատախազության պնդումներին առ այն, որ Մխիթար Զաքարյանը պատգամավոր է ընտրվել իր դեմ քրեական հետապնդումից հետո, և ըստ այդմ ԱԺ պատգամավորի անձեռնմխելիությունը նրա վրա հիմա չի տարածվում, ինքը հակառակ ապացույցներ ունի, որոնք կներկայացնի դատարանում։
Դատական նիստը տեղի կունենա վաղը՝ ժամը 12-ին։
Մխիթար Զաքարյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու համար։ Նա չի ընդունում մեղադրանքը։
Ընտրություններից հետո Սյունիքի նախկին և ներկա որոշ պաշտոնյաների դեմ քրեական գործեր են հարուցվել։ Կալանավորվել են Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, Գորիսի մշակութային կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը։
Ձերբակալվել են Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանը և Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը։ Միջնորդություն է ներկայացվել Մեղրիի փոխքաղաքապետ, քաղաքապետարանի գլխավոր մասնագետ Արմեն Սամվելյանին ձերբակալելու վերաբերյալ։