https://arm.sputniknews.ru/20210802/arushhanyani-pashtpanner-datavori-inqnabacarky-28522440.html
«Ուրիշը լիներ՝ կլռեինք». Առուշանյանի պաշտպանները պահանջում են դատավորի ինքնաբացարկը
«Ուրիշը լիներ՝ կլռեինք». Առուշանյանի պաշտպանները պահանջում են դատավորի ինքնաբացարկը
Sputnik Արմենիա
Ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու առիթն այն էր, որ Առուշանյանի գործը մակագրվել էր դատավորին ոչ թե էլեկտրոնային համակարգով, այլ ձեռքով։ 02.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-02T17:41+0400
2021-08-02T17:41+0400
2021-08-02T17:55+0400
հայաստան
հասարակություն
առուշ առուշանյան
համայնքի ղեկավար
պաշտպան
դատավոր
ինքնաբացարկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/15/25836735_0:32:1601:932_1920x0_80_0_0_cf37c7116e93073e45583b566a5667e2.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպանական կողմը պահանջում է դատավոր Մնացական Հարությունյանի ինքնաբացարկը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։Նրա խոսքով՝ հենց Սյունիքի համայնքապետների գործերից առաջ Վերաքննիչ դատարանում ԱԱԾ-ն խուզարկություններ է արել և վերցրել համակարգիչները, ինչի արդյունքում մակագրումները կատարվում են ձեռքով, և դա առնվազն տարօրինակ է։Հիշեցնենք, որ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ երկու և ավելի ընտրողներին կաշառելու փորձի համար՝ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու նպատակով: Առուշանյանը մեղքը չի ընդունում։Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Սյունիքի նախկին և ներկա որոշ պաշտոնյաների դեմ քրեական գործեր են հարուցվել։ Կալանավորվել են Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Որոտանի համայնքապետ Սուրիկ Օհանջանյանը, Գորիսի մշակութային կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը։ Կալանավորվել է Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանը։ Ավելի ուշ նա ազատ արձակվեց ինքնախոստովական ցուցմունք տալու հիմքով։ Կալանավորված է նաև Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը։
https://arm.sputniknews.ru/20210721/arushanyanin-texapoxel-en-aats-mekusaran-i-pashtpanutyun-nra-storagrahavaq-e-sksvel-28370877.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/15/25836735_30:0:1557:1145_1920x0_80_0_0_e308ef28b16b15c6d2ac1960c52804ca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , առուշ առուշանյան, համայնքի ղեկավար, պաշտպան, դատավոր, ինքնաբացարկ
հայաստան, հասարակություն , առուշ առուշանյան, համայնքի ղեկավար, պաշտպան, դատավոր, ինքնաբացարկ
«Ուրիշը լիներ՝ կլռեինք». Առուշանյանի պաշտպանները պահանջում են դատավորի ինքնաբացարկը
17:41 02.08.2021 (Թարմացված է: 17:55 02.08.2021) Ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու առիթն այն էր, որ Առուշանյանի գործը մակագրվել էր դատավորին ոչ թե էլեկտրոնային համակարգով, այլ ձեռքով։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպանական կողմը պահանջում է դատավոր Մնացական Հարությունյանի ինքնաբացարկը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Ինչ-որ մեկը մտածում է, որ պատահական է, որ Սյունիքի գործով բոլոր դատավորները մակագրվել են ձեռքով։ Լինենք անկեղծ՝ անհնար է, որ Առուշ Առուշանյանի կամ Մանվել Փարամազյանի գործով դատավորը լիներ, օրինակ, Արշակ Վարդանյանը։ Եթե այդպիսի դատավոր լիներ, մենք ուղղակի կլռեինք։ Բայց այնպիսի դատավորների են մակագրել, որոնք ուժեղ կամք երբևէ չեն դրսևորել, որովհետև այն չունեն», - լրագրողներին ասաց Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ հենց Սյունիքի համայնքապետների գործերից առաջ Վերաքննիչ դատարանում ԱԱԾ-ն խուզարկություններ է արել և վերցրել համակարգիչները, ինչի արդյունքում մակագրումները կատարվում են ձեռքով, և դա առնվազն տարօրինակ է։
Հիշեցնենք, որ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ երկու և ավելի ընտրողներին կաշառելու փորձի համար՝ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու նպատակով: Առուշանյանը մեղքը չի ընդունում։
Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Սյունիքի նախկին և ներկա որոշ պաշտոնյաների դեմ քրեական գործեր են հարուցվել։ Կալանավորվել են Քաջարանի համայնքի ղեկավար
Մանվել Փարամազյանը,
Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Որոտանի համայնքապետ
Սուրիկ Օհանջանյանը, Գորիսի մշակութային կենտրոնի տնօրեն
Հայկ Խաչատրյանը։ Կալանավորվել է
Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանը։ Ավելի ուշ
նա ազատ արձակվեց ինքնախոստովական ցուցմունք տալու հիմքով։ Կալանավորված է նաև Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը։