ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. 2021թ. հուլիսի 16-ին` ժամը 21:45-ի սահմաններում, զորամասի կրակային դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Խաչատուրի Ղազարյանի մահվան փաստով ՀՀ ՔԿ զինվորական վարչությւնում հարուցվել է քրեական գործ, կա ձերբակալված։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ինչպես հայտնում են ՔԿ–ից, պարզվել է, որ զինծառայողը մահացել է մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցից գլխի շրջանում հրազենային վնասվածքի հետևանքով` զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին։
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է` մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը։
Հանցանքը կատարելու կասկածանքով ձերբակալվել է դիրքի ավագ, լեյտենանտ Հ.Ա-ն:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Զինծառայող Սամվել Ալավերդյանը մահացել է հիվանդանոցի ճանապարհին. ՔԿ