ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Հայաստանում 20 տարեկան զինծառայող է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հուլիսի 16-ին` ժամը 21:40-ի սահմանում, մարտական հերթապահության կրման ընթացքում զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով ծառայակցի կողմից անզգուշությամբ արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 2001 թվականին ծնված շարքային Արթուր Խաչատուրի Ղազարյանը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Պայմանագրային զինծառայողներին այլևս ամենօրյա անվճար սնունդ չի հատկացվելու. ՊՆ