00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես Ստալինը ժամացույց նվիրեց Ջիվան Գասպարյանին․ ծիրանափողի հնչյունները նվաճեցին աշխարհը

© Sputnik / Михаил Мокрушин / Անցնել մեդիապահոցДживан Гаспарян
Дживан Гаспарян  - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2021
Բաժանորդագրվել
Աշխարհին ծիրանափողի հնչյունները հասցրած ու այդ հնչյուններով հայի պատմությունը պատմած Ջիվան Գասպարյանի հիշատակին ներկայացնում ենք նրա հետ կայացած հարցազրույցներից մեկն ու նրա կյանքի հետաքրքիր մանրամասները։

«Դուդուկն իմ կյանքի ընկերն է եղել, 8 տարեկանից էդ գործիքն ինձ հետ է ապրել»։ Տարիներ առաջ այսպես սկսեց իր մասին պատմությունը ծիրանափողի աշխարհահռչակ վարպետ Ջիվան Գասպարյանը։ Նրա կյանքի պատմությունը դուդուկի ու այն աշխարհին ներկայացնելու պատմությունն է նաև։

Արևմտյան Հայաստանի Մուշ գավառից Կոտայքի Սոլակ գյուղ գաղթած նրա պապը մեծ ընտանիքի զավակ էր՝ 7 եղբայր էին։ Ասում է՝ բոլորով հաշտ ու համերաշխ մի տան մեջ էին ապրում,  30 հոգով՝ հարսներով, թոռներով, երեխեքով սեղան էին նստում։ Ամուսնությունից հետո Ջիվան Գասպարյանի ծնողները Երևան են տեղափոխվում, Ջիվանը, նրա քույրն ու եղբայրը մայրաքաղաքում են մեծանում։ 

Дживан Гаспарян  - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2020
Ինչու Ջիվան Գասպարյանին ոչ ոքի հետ չես շփոթի

«Հայրս ֆրոնտ գնաց, իսկ մայրս 41 թվին մահացավ, մենք 3 երեխա մնացինք անտեր։ Մի հորաքույր ունեի, իրենք էլ մի լավ օրի չէին, բայց նա մեզ երբեմն տաք կերակուր էր տալիս։ Փողոցներում մեծացանք»,-պատմում է վարպետը։

Նախապատերազմյան աղքատ տարիներն էին: «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը նոր էր կառուցվել: Հաճախ` ամառային երեկոներին այնտեղ հավաքվում էին հայ երաժիշտներն ու նվագում տարբեր մեղեդիներ: Սայաթ-Նովա փողոցի վրա ապրող փոքրիկ Ջիվանը գրեթե միշտ ներկա էր այդ համերգներին։ Այնտեղ նվագող վարպետներին շատ է խնդրում, որ իրեն նվագել սովորեցնեն։ Իմանալով, որ որբ երեխա է՝ Մարգար անունով դուդուկահարը Ջիվանին սովորեցնում է դուդուկ նվագել։

Հայրենական մեծ պատերազմի ու հետպատերազմյան սովի տարիներին որբ մանուկներն ամեն բան անում էին գոյությունը մի կերպ պահելու համար։

«Սկզբում գնացի Ծաղկաձոր, մի մարդ կար՝ «խուժան Արշո» էին ասում, բայց ինքն ինտելիգենտ մարդ էր, որբանոցի տնօրենն էր, մի որոշ ժամանակ մնացի այդ որբանոցում։ Հետո եկա Ֆեզե, երգի- պարի անսամբլ կար, ես էլ արդեն լավ նվագում էի, ինձ վերցրին։ Էն թվերին փողոցներում նվագում էինք, որ կարողանայինք գոյություններս պաշտպանեինք»,-հիշում է Գասպարյանը։

Կարճ ժամանակ անց պատանի ինքնուս դուդուկահարը հայտնվում է Երվանդ Սահարունու ինքնագործ երգի- պարի համույթում: Ու հենց այս համույթի շրջանակներում էլ դեռևս 40-ական թվականներից սկսվում են Ջիվան Գասպարյան երաժիշտի շրջագայությունները: 1948 թվականին Մոսկվայում ինքնագործ խմբերի փառատոնի ժամանակ էլ առաջին անգամ մեծ հաջողությունը ժպտում է երիտասարդ դուդուկահարին:

Մահացել է Ջիվան Գասպարյանը

«Ես սոլո էի նվագում՝ «Աշխարհումս ախ չիմ քաշին»։ Ստալինը, որ ներկա էր համերգին, շատ տպավորվեց ու ինձ նվիրեց «Պոբեդա» ժամացույց՝ լավ նվագելու համար»,-ժպիտով հիշում է նա։

Մինչև կվերադառնար Երևան, հայրենիքում արդեն բոլորը խոսում էին նրա՝ Ստալինից նվեր ստանալու մասին։

Իսկ երիտասարդ, աղքատ երաժիշտն ուրախությամբ վաճառում է թանկարժեք ժամացույցն ու փողը ծախսում իր և ընկերների շրջագայությունն ավելի ուրախ դարձնելու վրա:

Встреча итальянского дирижера Рикардо Мути в аэропорту Звартноц (2 июля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.07.2021
Յուրաքանչյուր իտալացի երկու հայրենիք ունի, մեկը Հայաստանն է. լեգենդար դիրիժոր Մուտի

Կարճ ժամանակ անց Ջիվան Գասպարյանին ընդունում են Թաթուլ Ալթունյանի երգի- պարի համույթ։ Նա 25 տարի նվագում է այդ անսամբլում, ինչպես ինքն է ասում՝ կոփվում ու դաստիարակվում է այնտեղ։

Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլը տարբեր առումներով ճակատագրական է դառնում երիտասարդ դուդուկահարի համար։ Թիմի պարուհի, գեղեցկուհի Աստղիկ Զարգարյանն իր նազանի պարով գերում է Ջիվանին:

Մի քանի տարի ընկերություն անելուց ու միասին աշխատելուց հետո, մի օր՝ մոսկովյան մի համերգից հետո, Ջիվանն ասում է՝ որոշել եմ, պիտի հիմա գնանք մեր տուն։ Որոշում են, գնում և ամուսնանում։ Ջիվանն ու Աստղիկը երկար ու երջանիկ կյանք են ապրել միասին։ Նրանք 2 դուստր ունեն, թոռներ։ Ջիվան պապիկը նաև ծոռների ներկայությունն է վայելել։

Թեպետ արու զավակ չուներ, բայց թոռ, որը կկրի իր անունն ու կշարունակի իր գործը, Աստված նրան պարգևել է։

Ասում է՝ փեսաներն այնքան էին սիրում և հարգում իրեն, որ որոշել էին Ջիվան անվանակոչել առաջինը լույս աշխարհ եկած տղա երեխային։ Եվ ոչ միայն անունը, Ջիվան Գասպարյանի և՛ անունը, և՛ ազգանունն է կրում նրա ավագ դստեր որդին՝ Ջիվան Գասպարյան կրտսերը։

Վարպետը պատմում է, որ ինքն այնքան էլ համաձայն չէր, որ կրտսեր Ջիվանը շարունակի իր գործը: Քանի որ նրանք ապրում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, պապիկը կարծում էր, որ նա կարող է ընտրել ավելի ժամանակակից, այդ երկրին հարմար մասնագիտություն: Բայց գեներն իրենց արել են։

«Սիրելի վարպետ, հանգչիր խաղաղությամբ». Փաշինյանն ու Սարգսյանը ցավակցական հեռագրեր են հղել

Պապ ու թոռ հաճախ են հանդես եկել մի բեմում, նրանց ոչ միայն ընտանեկան հարաբերություններն են կապել, այլ նաև գործընկերային ու մասնագիտական:

Հայ դուդուկահարի՝ միջազգային շուկայում հայտնվելը երևի այնքան էլ պատահական չէր, չէ՞ որ Ջիվան Գասպարյանը մեծ բեմեր բարձրացել էր անգամ Խորհրդային Միության տարիներին։

Երաժշտական ոլորտում անգլիացի հայտնի գործիչներ են այդ տարիներին գալիս Մոսկվա, ժողովրդական գործիքների  ձայնագրությունները լսելու և ընտրելու։ Նրանք հավանում են Ջիվան Գասպարյանի կատարումը։ Անգլիացիները հայ մասնագետին հրավիրում են Լոնդոն՝ իր ձայնագրությունները ներկայացնելու և համերգներ տալու։ Իսկ ստացված գումարը հանգանակվում է Սպիտակի երկրաշարժից տուժածներին։

Тигран Мансурян - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2017
Իր երաժշտության պես մաքուր ու զուլալ. Մանսուրյանական բանաձև

Տարիներ անց Ջիվան Գասպարյանի երաժշտությունն արդեն լսում ենք «Գլադիատոր», «Քրիստոսի վերջին գայթակղությունը»,  «Ռուսական տունը» և այլ հայտնի ֆիլմերում: Հոլիվուդյան հայտնի ֆիլմերի քանակը, որոնց Գասպարյանի դուդուկը տվել է արևելյան, առեղծվածային յուրահատկություն, այսօր արդեն հաշվվում է տասնյակներով:

Վարպետն հիշում է, որ իրեն շատ հաճելի է եղել աշխատել «Գլադիատորի» ստեղծագործական խմբի հետ: Ֆիլմի կոմպոզիտոր Հանս Զիմերը զարմացել է Ջիվան Գասպարյանի վարպետության ու արագ իմպրովիզներ անելու կարողության վրա։

«Գլադիատոր» ֆիլմի վրա աշխատելիս Զիմմերն հետաքրքիր անակնակալ է մատուցել վարպետին:

«Ասաց՝ մի աղջիկ կա պետք է իրար հետ «խոսեք»՝ դու դուդուկով, ինքը վոկալով։ 45 րոպե պիտի նվագեի, նա պատասխաներ, 45 րոպե աղջիկը պիտի երգեր, ես պատասխանեի»,-պատմում է վարպետը։ Երգչուհին շատ ճիշտ է արձագանքել Գասպարյանին, Գասպարյանի մեջ երաժշտական խանդն է խոսել, նա նոր իմպրովիզացիաներ է արել, բայց երգչունի դրան էլ է պատասխանել։ Ձայնագրությունից հետո աղջիկը գրկել է Ջիվան Գասպարյանին և լաց եղել։

«Ասաց, որ իր հայրն ամերիկացի է, բայց մայրը հայ է, մորական տատն իրեն պատմել է հայերի ջարդի մասին։ Ու ծիրանափողի հնչյունները նրա աչքի առաջ պատկերել են տատի պատմածները»։

Ֆիլմի պրեմիերայի ժամանակ պարզ է դարձել, որ հայ դուդուկահարի բոլոր իմպրովիզացիաններն ընդգրկվել են կինոնկարում։

Մաեստրո Մուտին Երևանում կկատարի Մանսուրյանի երաժշտությունը, ապա «կբարձրանա Արարատ»

ՅՈՒՆԵՍԿՕ-ի 4 մեդալի դափնեկիր, Հայաստանի ժողովրդական արտիստ, հայկական ժողովրդական երաժշտությունն աշխարհին ներկայացրած, պրոֆեսոր Ջիվան Գասպարյան հայի ու արվեստագետի մասին գրել են աշխարհի հայտնի պարբերականներն ու ամսագրերը:

«Գասպարյանն իր համերգները վեր է ածում տխուր, կրքոտ, հետաքրքիր, նոստալգիկ և հարգալից դրամաների»,- գրել է  New York Times-ը: Ծիրանափողի վարպետի երաժշտության ամենապատկերավոր նկարագրությունը, սակայն, Վիլյամ Սարոյանինն է: Առաջին անգամ լսելով նրա նվագը՝ ամերիկահայ գրողն ասել է. «Դու չես չալե, քո չալածը աղոթք է»։

Այս խոսքերն էլ գրվել էն Ջիվան Գասպարյանի բազմաթիվ ձայնասկավառակներից առաջինի վրա։

Լրահոս
0