00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իր երաժշտության պես մաքուր ու զուլալ. Մանսուրյանական բանաձև

© Sputnik / Asatur YesayantsТигран Мансурян
Тигран Мансурян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տաղանդավոր բարի պապիկի հետ մեր հանդիպումը կայացավ Երևանի կենտրոնում գտնվող նրա տանը: Օրը լցվեց ու լիացավ Մանսուրյանի գերմարդկային բարությամբ: Խոսակցությունը մեզ տարավ արաբական արևելք, հայաշատ Բեյրութ, որտեղ 77 տարի առաջ հունվարի 27-ին հայկական ջերմ ընտանիքում լույս աշխարհ է եկել տաղանդավոր կոմպոզիտորը:

Տիգրան Մանսուրյանի ծնողները երաժիշտներ չեն եղել, բայց արվեստի հանդեպ մեծ սերն ու հետաքրքրությունը միշտ առկա էր նրանց տանը: Եղբորը հյուրընկալված երգչուհի Արաքս Մանսուրյանը հիշում է, որ Բեյրութում իրենց օրը երգով էր սկսվում, բոլորը իրար ձայնելով բարի լույսի երգեր էին երգում:

1947թ-ին ներգաղթյալների մեծ հոսքի հետ հայրենիք է տեղափոխվում նաև Տիգրանենց ընտանիքը: Առաջին 10 տարին նրանք բնակություն են հաստատում Արթիկի Պեմզաշեն գյուղում: Շիրակի քարքարոտ դաշտավայրում սուղ էին սփյուռքից գաղթած հայ ընտանիքի պայմանները: Ծնողների հետ ընտանիքի ավագ զավակը՝ պատանի Տիգրանը, աշխատում էր թեթևացնել հոգսը: Շրջիկ լուսանկարիչ հոր հետ պտտվում էր Արթիկի գյուղերով և օգնում նրան օրվա հացի գումար վաստակել:

«Երջանիկ էի, որ կարողանում էի ուսումնական տարվա ավարտին լուսանկարել տարեկիցներիս կամ ավելի մեծերին, դրանով նաև օգնել առողջական խնդիրներ ունեցող հորս»,-հիշում է Մանսուրյանը: Իսկ վարձատրությունը կա՛մ գումար էր, կա՛մ գյուղի բարիքներ՝ ձու, կաթնամթերք:

Մինչև 1956 թվականը, այսինքն մինչև Երևան տեղափոխվելը, Տիգրան Մանսուրյանը հաջողացնում է մի կարճ ժամանակ սովորել Լենինականի երաժշտական ուսումնարանում: Իսկ օգտվում էր գյուղի միակ՝ ակումբում գտնվող դաշնամուրից, ու չկար մեկը, որ ուղղություն ցույց տար: Մաեստրոն հիշում է, որ սկզբում, երբ դեռ ուսումնարան էլ չէր գնում, հաճախ նստում էր ակումբի դաշնամուրի մոտ ու փորձում նվագել: Հենց այդ ժամանակ ինքնուրույն սովորել է նոտաները, ինչը հետո խիստ զարմացրել է ուսուցիչներին:

Композитор Тигран Мансурян - Sputnik Արմենիա
Մանսուրյան. Ցեղասպանության արդար լուծում պահանջելու ուղղությամբ ավելի մեծ եռանդ է պետք

Երևանում դժվարությունները չպակասեցին, հակառակը՝ ուսման ձգտող երիտասարդները պիտի նաև աշխատեին: «Էդ շրջանում բանվորություն արեցի, որ կարողանամ ուսումս շարունակել»,-պատմում է մաեստրոն:

Հետո Կոմիտասի անվան կոնսերվատորիան էր: Այստեղ ուսանելու տարիներին, շատ երիտասարդ տարիքում, հյուսվեց Մանսուրյանի սիրո պատմությունը: Հենց այնտեղ հանդիպեց սիրելի կնոջը:

«Երբ կնոջս առաջին անգամ տեսա, դեռ անունն էլ չգիտեի, բայց հստակ գիտեի՝ իմ կինն է լինելու»,-ժպիտով հիշում է Մանսուրյանը:

Մասնագիտությամբ երաժշտագետ էր նա, բայց ողջ կյանքը նվիրեց ամուսնուն ու ընտանիքին, ամբողջ կյանքում եղավ նրա օգնականն ու սիրելի կողակիցը:

Памятник Александру Спендиаряну - Sputnik Արմենիա
Փաստեր Սպենդիարյանի կյանքից. ինչի մասին է մաեստրոյի անավարտ ստեղծագործությունը

Ի հավաստումն իր մեծ սիրո՝ կոմպոզիտորը կնոջն է նվիրել իր հոգուց ծնված մի սքանչելի գործ, ամենասիրելի ստեղծագործություններից մեկը: Չարենցով տարված կնոջը Տիգրան Մանսուրյանը նվիրել է չարենցյան երաժշտական շարքը:

Տարբեր ոճերի ստեղծագործություններ ունի Տիգրան Մանսուրյանը՝ նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ, բայց լայն հասարակությունը առաջին հերթին ճանաչում ու սիրում է ֆիլմերի համար գրած նրա հոգեթով երաժշտությունը:

Այս հարցում տարաձայնություններ կային սիրելի ամուսինների միջև: Երաժշտագետ կնոջ պահանջներն ու սպասումները տաղանդավոր ամուսնուց ավելին էին, քան կինոյի երաժշտություն գրելն էր:

«Երբ կինոստուդիայից գալիս էի, կինս բարկացած ասում էր՝ ես այդ կինոստուդիան կպայթեցնեմ, դու շատ ես դրա վրա ժամանակ ծախսում, բայց դու ավելին կարող ես անել, քան կինոյի երաժշտություն գրելն է»,-թախիծով կնոջն է հիշում մաեստրոն:

Չնայած արտասահմանում երաժշտական աշխարհի մեծ հետաքրքրությանը, աշխատանքային հրավերներին՝ Տիգրան Մանսուրյանն ապրում ու ստեղծագործում է Հայաստանում: Նա ուղնուծուծով հայ է, պաշտում է այն ամենը, ինչ հայկական է, ներշնչվում է մեր ոսկեղենիկ լեզվից ու գրականությունից:

«Իբրև երաժիշտ ես հայոց լեզվի զավակն եմ, ամենամեծ ուսուցիչս հայոց լեզուն է: Ես պաշտամունք ունեմ մեր լեզվի հանդեպ»,-իրեն հատուկ ոգևորությամբ ասում է կոմպոզիտորը:

Тиграна Мансурян - Sputnik Արմենիա
Կենդանի լեգենդը բացահայտում է Գյումրու ֆենոմենը

Իր ստեղծագործության պես մաքուր, զուլալ ու ազնիվ մարդ է Տիգրան Մանսուրյանը: Ընկերները, ընտանիքն ու շրջապատը սիրում և գնահատում եմ նրան՝ իր մարդկային լավագույն գծերի՝ նվիրումի, աշխատասիրության, ազնվության ու պարտաճանաչության համար:

«Ինքն էս աշխարհից չի, հանճարեղ է Տիգրան Մանսուրյանը,-աչքերը լցնելով՝ եղբորից թաքուն մեզ է ասում Արաքս Մանսուրյանը,- նա հանճար է, եթե հիմա ինձ լսեր, կասեր՝ աղջիկ, խենթ ես, ինչեր ես խոսում, բայց ճշմարտությունը դա է՝ ինքը մեծություն է, պատմություն»:

Մանսուրյանները երկու զավակ ունեն, որոնք, սակայն, չեն շարունակում ծնողների գործը և ապրում են օվկիանոսից այն կողմ՝ ԱՄՆ-ում:

Русская версия

Լրահոս
0