ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Այսօր՝ հունիսի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Կայքը գրում է, որ ժամը 00։10-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 49-ամյա Սամվել Մ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհի 1-ին կմ-ում վրաերթի է ենթարկել անձը չպարզված տղամարդ հետիոտնի։
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով։
Վրաերթ Երևանի «Մեգամոլ» սուպերմարկետի մոտ. ավտոմեքենան հարվածել է 2 տղամարդու. տեսանյութ
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Մահվան ելքով վրաերթ Երևանում. վարորդը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց