00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քանի՞ մարդ է մահացել Հայաստանի ճանապարհներին. վերջին 10 տարվա տխուր վիճակագրությունը

© Sputnik / StringerДорожно-транспортное происшествие на перекрестке улиц Нар-Доса и Хоренаци (13 января 2019). Еревaн
Дорожно-транспортное происшествие на перекрестке улиц Нар-Доса и Хоренаци (13 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2021
Բաժանորդագրվել
2020թ․-ին գրանցված վթարների թվի աննշան նվազումը մասնագետները կապում են կորոնավիրուսային սահմանափակումների հետ, բայց իրավիճակն ընդհանուր առմամբ անհանգստացնող է։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Հայաստանում 2011թ․-ի ապրիլից մինչև 2021թ․-ի ապրիլն ընկած ժամանակահատվածում ճանապարհատրանսպորտային վթարների պատճառով 3266 մարդ է մահացել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ճանապարհային ոստիկանությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։

2021թ․-ի առաջին եռամսյակ

2021թ․-ի առաջին եռամսյակում Հայաստանում գրանցվել է 1028 ՃՏՊ, որոնց հետևանքով մահացել է 91 քաղաքացի, տուժել` 1547 մարդ։ Ընդ որում` ՃՏՊ-ների գրեթե կեսը (433) տեղի է ունեցել Երևանում։ Մայրաքաղաքում ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ է դարձել 23 մարդ, տուժել են 560-ը։

Девочка с длинными волосами - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2021
Ինքնասպանության պատճառներն ու նշանները. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը Հայաստանում

Բոլոր վթարների հիմնական պատճառը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումն է։ Առավել հաճախ վթարներ են գրանցվել արագությունը գերազանցելու հետևանքով։ 2021թ․-ի առաջին երեք ամսում Հայաստանում 121 նման դեպք է գրանցվել․ 12 մարդ մահացել է, 201-ը` տուժել։

Բազմաթիվ ՃՏՊ-ներ են տեղի ունեցել նաև ճանապարհային նշանների պահանջներին չհետևելու պատճառով։ Դրա հետևանքով Հայաստանում 101 պատահար է գրանցվել, մահացել է 4 մարդ, տուժել՝ 150-ը։ Ընդ որում՝ խախտումների մեծ մասը (96) կրկին տեղի է ունեցել Երևանում։

Եվս մեկ տարածված խախտում է տրանսպորտային միջոցների միջև հեռավորությունը չպահպանելը։ Նույն ժամանակահատվածում Հայաստանում 49 նման դեպք է գրանցվել, որոնցից 45-ը՝ Երևանում։ Տուժել է 80 մարդ։ Ճանապարհային ոստիկանությունը նաև երկու դեպք է գրանցել, երբ վարորդը ղեկին քնել է։ Արդյունքում մեկ մարդ մահացել է, մեկն էլ՝ տուժել։

Շատ հաճախ վթարներ են տեղի ունենում նաև անբարեխիղճ հետիոտների պատճառով։ Այսպես` 2021թ․-ի հունվարից մինչև ապրիլի 1-ը Հայաստանում 124 նման դեպք է տեղի ունեցել։ 11 մարդ մահացել է, 145-ը` տուժել։ Վրաերթերի մեծ մասը տեղի է ունեցել Երևանում (93), 8 մարդ մահացել է, 100-ը` տուժել։

Վերջին 10 տարում

2011թ․-ից մինչև 2021թ-ի ապրիլի 1-ը Հայաստանում գրանցվել է 34 992 վթար, որոնք 3 266 կյանք են խլել, տուժել է 50 078 մարդ։ Այս ժամանակահատվածում ՃՏՊ-ների գրեթե կեսը՝ 14 965-ը, տեղի է ունեցել Երևանում։ Մայրաքաղաքում վթարների հետևանքով մահացել է 794 մարդ, 19 301–ը` տուժել։

2020 թ․-ին երկրում գրանցվել է 4 016 ՃՏՊ` 783-ով քիչ 2019թ․-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Վերջին տասնամյակում ամենաշատ վթարները տեղի են ունեցել 2019թ․-ին։ Այդ տարում ցուցանիշը 4799 է եղել։ Նույն տարում գրանցվել է ՃՏՊ–ներից տուժածների ամենաբարձր ցուցանիշը՝ 6801։ 2020-ին թիվը կրճատվել է մինչև 5846։

Девушка катается на велосипеде Yerevan Ride - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2021
Հայաստանում 2021թ.–ին նախատեսված մարդահամարը չի կայանա. պատճառը կորոնավիրուսն է

Վերջին տասնամյակում վթարների հետևանքով մահացածների ամենամեծ թիվը գրանցվել է 2020 թվականին՝ 348 մարդ, ինչը 7–ով շատ է 2019թ․-ի ցուցանիշից։

Երևանում վերջին 10 տարիների ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ մասը գրանցվել է 2019 թվականին՝ 2172: Նույն թվականին ամենից շատ տուժել են կրկին Երևանում` 2801 մարդ։ Սակայն մայրաքաղաքում վթարների հետևանքով ամենից շատ մահեր գրանցվել են 2015թ․-ին՝ 95 մարդ։ 2019 և 2020 թվականներին այդ ցուցանիշը կազմել է համապատասխանաբար 86 և 74։

Արագաչափեր, տեսախցիկներ և վարչական իրավախախտումներ

Հայաստանում 2012թ․-ին 33 արագաչափ է տեղադրվել։ Վերջին 8 տարում այդ ցուցանիշը գրեթե 6 անգամ աճել է։ Հայաստանում ընդհանուր առմամբ տեղադրված է 178 արագաչափ, որոնցից 91-ը՝ Երևանում։

Ճանապարհային ոստիկանությունից հայտնեցին, որ 2021թ․-ին Երևան քաղաքի խաչմերուկներում կամ ճանապարհահատվածներում արագաչափերի ավելացում չի նախատեսվում:

Միաժամանակ 2012-ից 2020 թվականներին Հայաստանում հետիոտների նկատմամբ կազմվել է 363 վարչական ակտ։ Ամենաշատը եղել է 2018թ․-ին, երբ այց ցուցանիշը կազմել է 139։ 2019 և 2020 թվականներին՝ համապատասխանաբար 23 և 10 ակտ։

Լրահոս
0